86 86
ENG
Ընդհանուր տեղեկատվություն

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Մանկական ավանդը երկարաժամկետ, ապահով և շահավետ ներդրում կատարելու լավ հնարավորություն է, որը հնարավորություն է տալիս տարվա մեջ երկու անգամ կատարել ավանդային գումարի կապիտալացում՝ որը էլ ավելի է մեծացնում Ձեր երեխայի գումարը:

                                                                           Մանկական ավանդ
Արժույթ Անվանական % Եկամտաբերություն
ՀՀ դրամ 7.00% 7.12%
ԱՄՆ դոլար 3.75% 3.79%
50,000 ԱՄՆ դոլարից սկսած պայմանագրային -

 

Ելնելով ավանդի ծավալից  ‘’ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ ավանդատուներին նվիրում է անվճար պլաստիկ քարտ`

ա/ ArCa classic տեսակի քարտ ցանկացած ծավալի դեպքում:

բ/ 300 000 ՀՀ դրամ և համարժեք արտարժույթից բարձր`  Master Card standard, Master Card Gold, Cirrus Maestro, VISA classic, VISA Electron, VISA Gold տեսակի պլաստիկ քարտեր:

 

Հաշվարկի օրինակ

Ներդրման ամսաթիվ ՝ 15/07/2020

Սկզբ. ներդրված գումար՝ 50,000 ՀՀ դրամ

Ամսական համալրում 5000 ՀՀ դրամ

Երեխայի ծննդ. ամս. ՝ 09/01/2010

Ժամկետ՝ 367 օր

Վճարման պարբերականություն՝ Կիսամյակային կապիտալացում (10 հունվար, 10 հուլիս)

Անվանական տոկոսադրույք՝  7%

Մարման ամսաթիվ՝ 10/01/2028

Տոկոսագումար = (Ներդրված գումար* Ժամկետ* Անվանական տոկոսադրույք)/365 կամ 366

Կապիտալացվող տոկոսագումար = (Կուտակված տոկոսագումար –(Կուտակված տոկոսագումար * եկամտահարկ))

  Ընդամենը  ներդրված գումար՝ 490,000 ՀՀ դրամ,

  Կուտակված տոկոսագումար՝ 151,216 ՀՀ դրամ

  ԸՆԴԱՄԵՆԸ՝ 641,216 ՀՀ դրամ:

 

•<<Ձեր ֆինանսական տեղեկատուն>> ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման  համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: https://www.fininfo.am/compare-deposit​ [br]

Թարմացվել է`
Պահանջներ
  • Ավանդ կարող է ներդնել ցակացած ոք,
  • Ավանդը ներդրվում է անչափահաս (մինչեւ 18 տարին) երեխայի անունով, սակայն Ավանդի պայմանագիրը կնքվում է գումարը ներդրող անձի հետ,
  • Ավանդի ժամկետի ավարտ է համարվում երեխայի չափահաս դառնալու` 18 տարին լրանալու ամսաթիվի հաջորդ օրը,
  • Մինչ Ավանդի ժամկետի լրանալը գումարը կարող է տնօրինվել միայն ներդրվող անձի կողմից, իսկ ժամկետը լրանալուց հետո` միայն չափահաս դարձած երեխայի կողմից,
  • Ավանդի ներդրման նվազագույն սկզբնական գումարի սահմանափակում չկա,
  • Տոկոսագումարների կապիտալացում- հաշվարկված տոկոսագումարները յուրաքանչյուր տարվա հունվարի 10-ին և հուլիսի 10-ին ավելացվում են ավանդի գումարին, որոնց նկատմամաբ դարձյալ շարունակվում է տոկոսադրույքի հաշվարկը,
  • Ավանդի գումարը պայմանագրով սահմանված ժամկետից շուտ պահանջելու հնարավորություն` առանց նախկինում հաշվեգրված տոկոսագումարների կորստի (բացառությամբ վերջին հաշվեգրման ամսաթվից մինչև հետ պահանջելու ամսաթիվը ընկած ժամանակահատվածը),
  • Ավանդի գումարը ավելացնելու հնարավորություն` ցանկացած պահին ավանդի ժամկետի լրանալուն նախորդող մինչև 60-րդ օրը և ցանկացած գումարով:
  • Ավանդի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ավանդը ավանդատուի կողմից չպահանջելու դեպքում պայմանագիրը համարվում է երկարաձգված ցպահանջ ավանդի համար Բանկում գործող պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ ավանդի պայմանագրով,

  • Ներդրված ավանդի դիմաց սահմանված տոկոսի չափը Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով,
  • Բանկն իրավունք ունի փոփոխել ցպահանջ ավանդների դիմաց վճարվող տոկոսների չափը
  • Ներգրավված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները ավանդատուի ցանկությամբ վճարվում են ՀՀ դրամով/տվյալ արժույթով: Արտարժույթով ներդրված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները ՀՀ դրամի են փոխարկվում վճարման օրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկայում ձևավորված համապատասխան արժույթի միջին փոխարժեքով: Ներգրավված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները ըստ ավանդատուի ցանկության վճարվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակներով:
  • Հիմք ընդունելով Բանկի և հաճախորդի միջև երկարատև համագործակցությունը, հաճախորդի գործարքների ծավալները և այլ հիմնավոր պատճառներ` Բանկի կողմից կարող են կիրառվել այլ սակագներ և դրույթներ, որոնք սահմանվում են այլ փաստաթղթերով և (կամ) լրացուցիչ կնքվող պայմանագրերով, համաձայնագրերով,
  • Այլ անձանց կողմից ավանդատուի ավանդը օգտագործելու կամ տնօրինելու լիազորությունները ընդունվում են, եթե լիազորությունը տրվել է նոտարով վավերացված լիազորագրով կամ բանկում անձամբ ավանդատուի կողմից՝ բանկի աշխատակցի ներկայությամբ և հաստատումով ձևակերպված և ստորագրված՝ գրավոր լիազորագրով,
  • Պայմանագրից բխող վեճերի առաջացման դեպքում ավանդատուն գրավոր դիմում է բանկին և 10 աշխատանքային օրվա ընթացքում ավանդատուին տրվում է դիմումի վերաբերյալ պատասխան,
  • Պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում ավանդատուն իրավունք ունի դիմել դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին` օրենքով սահմանված կարգով:

ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
• Ժամկետային ավանդի դիմաց վճարվող տոկոսագումարները ենթակա են հարկման` համաձայն <<Եկամտային հարկի մասին>> ՀՀ օրենքի:
• <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>> ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է https://www.fininfo.am/finhelper/index.php?type=deposit
• Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա:Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաք դուք՝ Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել www.aeb.am կայքում:
• Բանկն առնվազն երեսնօրյա պարբերականությամբ հաճախորդին տրամադրում է վերջինիս նախընտրած լեզվով իր ավանդի (բանկային/քարտային հաշվի) վերաբերյալ սահմանված ձևի քաղվածք ավանդային պայմանագրով սահմանված եղանակով, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել:
• Բանկի կողմից հաճախորդներին տրամադրվող քաղվածքները նվազագույնը պետք է ներառեն «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ով) սահմանված տարրերը՝ համաձայն բնութագրերի:
• Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսկան կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասնաելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

  • ֆինանսական կազմակերպությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդի ն» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում),
  • ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»),
  • Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա,
  • Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա և այդ մասին հաշվետիրոջը տեղեկացնելու կարգը,

Պահանջվող փաստաթղթերի ցանկը՝
Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթը (ՀՀ քաղաքացիների համար):
ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

Հաշվիչ

Ավանդային Հաշվիչ

Թարմացվել է` 17/11/2020 17:09