Ձեռք բե՛ր MasterCard STANDARD DIGITAL քարտ AEB Mobile/AEB Online համակարգով նախընտրած արժույթով՝ անվճար (ընդ որում` անվճար կարող է բացվել թվով 1 քարտ՝ հաճախորդի կողմից նախընտրելի արժույթով) տարեկան սպասարկմամբ և ստացի՛ր 2%-ի չափով հետվճար (Cashback)* միջազգային անկանխիկ գնումների դիմաց մինչև 31.03.2025թ.:
* Ամսական հետվճարի առավելագույն գումարը՝ 10,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը): Հետվճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաշվետու ամսվա հաջորդող ամսվա 15-րդ աշխ. օրը:
Ուշադրություն. Եթե քարտապանը հաշվետու ամսվա ընթացքում գործողության ժամկետից շուտ փակում է քարտը, ապա այդ ամսվա համար հետվճարը չի վճարվում:
Քարտը տրամադրվում է 5 տարի ժամկետով:
MasterCard STANDARD DIGITAL թվային քարտ է, առանց ֆիզիկական առկայության և գտնվում է (գրանցվում է) վիրտուալ միջավայրում:
Քարտն ունի գումարի կանխիկացման հնարավորություն, իսկ անկանխիկ գործարքների օրական առավելագույն սահմանաչափը`
- դրամի դեպքում` 2.5 մլն. ՀՀ դրամ,
- ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի դեպքում՝ 5.000 USD/ EURO,
- ՌԴ ռուբլու դեպքում՝ 200.000 RUB:
Սպասարկման մնացած պայմանները` համաձայն MasterCard STANDARD քարտատեսակի համար սահմանված գործող պայմանների:
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է https://www.fininfo.am/vcharayin-qart