Ձեր կազմակերպության քարտային հաշիվը ապահով ձեռքերում է: MasterCard Business միջազգային քարտատեսակը նախատեսված է իրավաբանական անձանց համար: Ունենալով MASTERCARD BUSINESS քարտ` կազմակերպության ցանկացած վճարում կարող եք կատարել անկանխիկ տարբերակով, ինչպես նաև ապահովել գործարքը հավաստող անդորրագրի առկայությունը: |
Business
Առավելություններ
Սակագին
Քարտի տեսակը
Հաշվարկային
Քարտի արժույթը
AMD, USD, EUR, RUR
Պլաստիկ քարտերի գործողության ժամկետները
5 տարի
Քարտերի տրամադրում
Անվճար
Կցված, լրացուցիչ քարտերի տրամադրում [16,17]
Անվճար
Քարտային հաշվի բացում [2]
Անվճար
Տարեկան սպասարկման վարձ
20000 ՀՀ դրամ
Կցված, լրացուցիչ քարտի տարեկան սպասարկման վարձ [15,16]
20000 ՀՀ դրամ
Հաշվից քաղվածքի տրամադրում մինչև մեկ ամիս կատարված գործարքների համար [6]
անվճար
Հաշվից քաղվածքի տրամադրում 1-ից մինչև 3 ամիս կատարված գործարքների համար
1500 ՀՀ դրամ
Հաշվից քաղվածքի տրամադրում 3 ամսից մինչև մեկ տարի կատարված գործարքների համար
2500 ՀՀ դրամ
Հաշվից քաղվածքի տրամադրում մեկ տարուց ավել կատարված գործարքների համար
5000 ՀՀ դրամ
Քարտի փոխարինում նորով, քարտի PIN կոդի վնասման և կորստի դեպքում, քարտի վաղաժամկետ վերաթողարկման դեպքում նոր քարտի տրամադրում
20000 ՀՀ դրամ
Կանխիկի տրամադրում ''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ կանխիկացման կետերում միայն դրամով (ATM)
1% min 500 ՀՀ դրամ
Կանխիկի մուտքագրում ''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ բանկոմատներով (CASH-IN)
1% min 500 ՀՀ դրամ
Կանխիկի տրամադրում ''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ կանխիկացման կետերում դրամով և արտարժույթով ( POS terminal)
AMD - 1% min 500 ՀՀ դրամ
USD- 3%. min 500 ՀՀ դրամ
EUR - 2% min 500 ՀՀ դրամ
RUB - 1% min 500 ՀՀ դրամ
USD- 3%. min 500 ՀՀ դրամ
EUR - 2% min 500 ՀՀ դրամ
RUB - 1% min 500 ՀՀ դրամ
Կանխիկի տրամադրում ՀՀ-ում այլ բանկերին պատկանող կանխիկացման կետերում (ATM, POS terminal)
AMD - 1%
USD- 3%.
EUR - 2%
RUB - 1%
USD- 3%.
EUR - 2%
RUB - 1%
Կանխիկի մուտքագրում ՀՀ այլ բանկերին պատկանող բանկոմատներով (CASH-IN)
1%
Կանխիկի տրամադրում ''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ դրամարկղից
AMD - 1% min 1000 ՀՀ դրամ
USD- 3%. min 1000 ՀՀ դրամ
EUR - 2% min 1000 ՀՀ դրամ
RUR - Օրվա սահմանված տոկոսադրույքով
USD- 3%. min 1000 ՀՀ դրամ
EUR - 2% min 1000 ՀՀ դրամ
RUR - Օրվա սահմանված տոկոսադրույքով
Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված VISA վճարային քարտերով ''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ POS տերմինալներով կանխիկի տրամադրում
AMD - 2% min 3000 ՀՀ դրամ
USD- 3%. min 3000 ՀՀ դրամ
EUR - 2% min 3000 ՀՀ դրամ
RUR - 2% min 3000 ՀՀ դրամ
USD- 3%. min 3000 ՀՀ դրամ
EUR - 2% min 3000 ՀՀ դրամ
RUR - 2% min 3000 ՀՀ դրամ
ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված Visa վճարային քարտերով ''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ POS տերմինալներով կանխիկի տրամադրում
AMD - 1% min 1000 ՀՀ դրամ
USD- 3%. min 1000 ՀՀ դրամ
EUR - 2% min 1000 ՀՀ դրամ
RUR - 1% min 1000 ՀՀ դրամ
USD- 3%. min 1000 ՀՀ դրամ
EUR - 2% min 1000 ՀՀ դրամ
RUR - 1% min 1000 ՀՀ դրամ
Կանխիկի տրամադրում արտասահմանում
2% min 3000 ՀՀ դրամ
Կանխիկի մուտքագրում արտասահմանում, ինչպես նաև ՀՀ-ում "ԱրՔա" անդամ չհանդիսացող բանկերի բանկոմատներով
2% min 3000 ՀՀ դրամ
Կանխիկի մուտքագրում արտասահմանում, ինչպես նաև ՀՀ-ում "ԱրՔա" անդամ չհանդիսացող բանկերի բանկոմատներով
2% min 3000 ՀՀ դրամ
Անկանխիկ գործարքների իրականացում
Անվճար
Քարտի stop list-ից հանում
2000 ՀՀ դրամ
AEB Mobile հավելվածով [25] ՝ անվճար
AEB Mobile հավելվածով [25] ՝ անվճար
Օրական կանխիկացման գործարքների քանակը
5 անգամ
Օրական կանխիկացման գործարքների քանակի ավելացում
1000 ՀՀ դրամ
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն գումարը
AMD 1500000
USD, EUR 3.000
RUR 125․000
USD, EUR 3.000
RUR 125․000
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն գումարը
AMD 4 500.000
USD, EUR 9.000
RUR 375.000
USD, EUR 9.000
RUR 375.000
Կանխիկացման կամ ընդհանուր գործարքների սահմանաչափի ավելացում օրական
1000 ՀՀ դրամ
Կանխիկացման կամ ընդհանուր գործարքների սահմանաչափի ավելացում քարտի գործողության ամբողջ ժանակահատվածի համար
5000 ՀՀ դրամ
Նույն հաճախորդի ''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ-ում գործող այլ հաշվին փոխանցում
Անվճար
Քարտից-քարտ փոխանցումներ Բանկի քարտերին[7]
0,3%
Քարտից-քարտ փոխանցումներ <<Արմենիան Քարդ>> համակարգի անդամ բանկերի քարտերին [7]
0,5%
Քարտային հաշվից ՀՀ այլ բանկերի հաճախորդների օգտին փոխանցումներ [14]
500 ՀՀ դրամ
AEB Mobile հավելվածով [25] ՝ անվճար
AEB Mobile հավելվածով [25] ՝ անվճար
"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ-ի այլ հաճախորդների օգտին փոխանցումներ
500 ՀՀ դրամ
AEB Mobile հավելվածով [25] ՝ անվճար
AEB Mobile հավելվածով [25] ՝ անվճար
SMS հաղորդագրության ուղարկում [8]
20 ՀՀ դրամ
Քարտերի շտապ տրամադրում (վերաթողարկում) [11]
5000 ՀՀ դրամ
Միջազգային STOP LIST-ի տեղադրում [12]
9000 ՀՀ դրամ շաբաթական
Քարտով կատարված գործարքների բողոքարկման հայտ [13]
5000 ՀՀ դրամ
ArCa համակարգի անդամ բանկերի սպասարկման կետերում էլեկտրոնային պետական անկանխիկ վճարումների, ներառյալ ԴԱՀԿ ծառայության աճուրդներով վաճառվող ապրանքների դիմաց վճարման կատարում
200 ՀՀ դրամ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻՑ դուրս գտնվող Cash-In տերմինալներով քարտային հաշվի համալրում [21]
300 ՀՀ դրամ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ գտնվող Cash-In տերմինալներով քարտային հաշվի համալրում [30]
անվճար
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բանկոմատներից մեկ կանխիկացվման գործարքի առավելագույն գումարը
400000 ՀՀ դրամ
Այլ բանկերի քարտատերերի կողմից ՀԷԲ կանխիկացման և/կամ սպասարկման կետերում կատարված գործարքների հետգանձման դիմումի ընդունում
5000 ՀՀ դրամ
InecoPay համակարգի միջոցով կատարված գործարքից միջնորդավճար
200 ՀՀ դրամ
Քարտի կարգավիճակը PIN կոդի հարկադիր փոփոխումով փոխարինելը
500 ՀՀ դրամ
PAYMENT.AEB.AM- ինտերնետային կայքի միջոցով վճարումներ իրականացնելու համար գանձվող միջնորդավճար [31]
0.3%
INSURANCE.AEB.AM – ինտերնետային կայքի միջոցով ԱՊՊԱ պայմանագիր կնքելու միջնորդավճարներ
0.5%
Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված MasterCard, VISA, MIR վճարային քարտերով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿե ԲԲԸ POS տերմինալներով կանխիկի տրամադրում
MasterCard, VISA, MIR(բացառությամբ ARCA CLASSIC MIR) վճարային քարտերով
AMD 2%, min 3 000 դրամ
USD 3%, min 3 000 դրամ
EUR 2%, min 3 000 դրամ
RUR 2%, min 3 000 դրամ
AMD 2%, min 3 000 դրամ
USD 3%, min 3 000 դրամ
EUR 2%, min 3 000 դրամ
RUR 2%, min 3 000 դրամ
•<<Ձեր ֆինանսական տեղեկատուն>> ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: https://www.fininfo.am/compare-payment-card
2. Այլ երկրների /ոչՀՀ/ անձը հաստատող փաստաթուղթ ունեցող ֆիզիկական անձանց համար սակագինը կազմում է 50.000 Դրամ: *1) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց , 2) ոչ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերի, 3) ռեզիդենտ իրավաբանական անձանց, ում մասնակիցների/բաժնետերերի կազմում 50 տոկոսից ավելին այլ երկրների /ոչ ՀՀ/ անձը հաստատող փաստաթղթով ֆիզիկական անձ/անձինք կամ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ /անձինք են, 4) ՀՀ –ում գրանցված , սակայն /ոչ ՀՀ/ անձը հաստատող փաստաթղթով անհատ ձեռնարկատերերի համար՝ 70000 ՀՀ դրամ:
6. Մինչև մեկ ամիս կատարված գործարքների համար քաղվածքների տրամադրումը անվճար կարող է տրամադրվել մինչև հաջորդող ամսվա վերջին բանկային օրը ներառյալ:
7. Ինտերնետի միջոցով (www.ArCa.am կայքով) գործարքներ (քարտից քարտ փոխանցումներ, բջջային հեռախոսների կանխավճարային քարտերի ծածկագրերի ձեռք բերում, կոմունալ վճարումներ, հաշվի քաղվածքի դիտում և այլն) հնարավոր է կատարել, եթե հաճախորդը նախօրոք գրավոր <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ է ներկայացրել իր e-mail հասցեն և ծածկագիրը (որը PIN կոդը չէ):
8 Քարտով կատարված յուրաքանչյուր գործարքից հետո, հաճախորդի ցանկությամբ, <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ն ուղարկում է SMS հաղորդագրություն հաճախորդի բջջային հեռախոսին: Նշված ծառայությունը ակտիվացնելու նպատակով, հաճախորդը գրավոր տեղեկացնում է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ին իր բջջային հեռախոսի համարը և այն գումարը, որից ավելի գումարի դեպքում ցանկանում է ստանալ SMS հաղորդագրություն, ընդ որում գումարի նվազագույն շեմը Դրային քարտերի համար ոչ պակաս, քան 100 դր, դոլարային քարտերի համար՝ 1 ԱՄՆ դոլար, Եվրոյով քարտերի համար՝ 1 եվրո և ՌԴ ռուբլով քարտերի համար՝ 50 ՌԴ ռուբլի: Ինտերնետով գործարք կատարելիս, եթե կայքը ապահովված է ArCa 3-D Secure, MasterCard SecureCode կամ Verified by Visa համակարգերով, ապա հաճախորդը իր բջջային հեռախոսին ստանում է ArCa 3-D Secure, MasterCard Securecode, Verified by Visa կամ 3D Securecode համակարգերի ծածկագիր պարունակող SMS հաղորդագրություն: <<Արմենտել>> ՓԲԸ և <<ՎիվաՍել-ՄՏՍ>> բջջային կապի օպերատորների բաժանորդները կարող են օգտվել USSD տեղեկատվական և կառավարման համակարգից:
10. Բացառությամբ <<Արմենիան Քարդ>> անդամ չհանդիսացող բանկերի, որոնց կանխիկացման կետերից գանձվում է 1% min 1000 դր սակագին:
11. Եթե հաճախորդը բանկ դիմել է մինչև տվյալ օրվա ժամը 14:00, ապա քարտը կարող է տրամադրվել նույն օրը մինչև ժամը 17:00-ը, 14:00-ից հետո դիմելու դեպքում` հաջորդ օրը մինչև ժամը 17:00-ը: Սույն կետը վերաբերվում է միայն ''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ-ի Երևան քաղաքի մասնաճյուղերին:
12. Սույն սակագինը կիրառվում է այն դեպքում, երբ հաճախորդների կորցրած քարտերով կատարվում են ստորին սահմանաչափերով գործարքներ:
13. Սույն սակագինը կիրառվում է այն դեպքում, երբ պարզվում է, որ գործարքը կատարվել է հաճախորդի կողմից և գումարը փաստացի ստացվել/վճարումը կատարվել է:
15. Լրացուցիչ քարտ նույն հաճախորդին տրամադրվող գործող քարտային հաշվին կցված նույն/այլ վճարային համակարգի և տեսակի քարտ:
Կցված քարտը հաճախորդի կողմից նշված անձին տրամադրվող գործող քարտային հաշվին կցված քարտ:
16. VISA CLASSIC PLUS քարտը չի կցվում այլ քարտերի: VISA CLASSIC PLUS քարտատեսակին այլ քարտ չի կցվում:
17. Visa Infinite քարտի հետ տրամադրվող Անվճար Priority Pass քարտի ցանցի սրահների մուտքից օգտվելիս գանձվում է վերջինիս կողմից սահմանված սակագին՝ 15.000 դր (յուրաքանչյուր անձի համար):
21. <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Մասնաճյուղից դուրս Cash-In տերմինալներով կատարվող գործարքների նվազագույն սահմանաչափը 100 դր է, առավելագույնը՝ 100.000 դր: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Մասնաճյուղում գտնվող Cash-In տերմինալներով կատարվող գործարքների նվազագույն սահմանաչափը 100 դր է, առավելագույնը՝ 200.000 դր:
30. ArCa Սոցիալական և ArCa Կենսաթոշակային քարտատեսակներին այլ քարտատեսակ չի կցվում:
31. 1) Arca համակարգի միջոցով հավաստագրում տրամադրող ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված քարտերի դեպքում, բացառությամբ <<ՎՏԲ Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ի կողմից թողարկված քարտերի, կատարված գործարքի միջնորդավճարը 0,9%;
2)Arca համակարգի միջոցով հավաստագրում չտրամադրող բանկերի կողմից թողարկված MasterCard, Visa տեսակի քարտերի դեպքում վճարային քարտերով գործարքների միջնորդավճարը 2,5% :
Ընդհանուր տեղեկատվություն
Քարտով իրականացվող գործառնությունների տեսակներ
Բանկում գործող քարտերով հաճախորդը կարող է իրականացնել հետևյալ գործառնությունները. գումարի կանխիկացում, առևտրի և սպասարկման ոլորտներում անկանխիկ վճարումների իրականացում, քարտից քարտ փոխանցումներ
Քարտի PIN կոդը պետք է պահպանել գաղտնի և չհայտնել երրորդ անձանց կամ թույլ տալ, որ այն հասանելի դառնա երրորդ անձանց, չդնել այն դրապանակում կամ պահել դրանում թղթային եղանակով, քանի որ այն պետք է հայտնի լինի միայն անձամբ հաճախորդին։
Քարտի PIN Ծրարի մեջ առկա ծածկագիրը մտապահելուց հետո խորհուրդ է տրվում ոչնչացնել երրորդ անձանց հասանելի չդառնալու համար։
PIN-ը 3 անգամ սխալ մուտքագրելու դեպքում քարտն ավտոմատ կերպով բլոկավորվում է: Քարտը կարող է առգրավվել և հնարավոր չլինի օգտվել հաշվից մինչև հաճախորդի կողմից Բանկին գրավոր դիմելը և վերջինիս կողմից քարտի ապաբլոկավորումը։
Հաճախորդը պետք է Քարտի ծածկագիրը բանկոմատ մուտքագրելիս թույլ չտա, որ շրջակայքում երրորդ անձանց ներկայության կամ տեսախցիկների առկայության դեպքում ծածկագիրը հասանելի դառնա երրորդ անձանց, երեկոյան ժամերին խորհուրդ է տրվում օգտվել լուսավոր շրջակայքում առկա բանկոմատներից՝ գողություններից ու հափշտակություններից խուսափելու համար։ Հաճախորդը չպետք է թույլ տա, որ իր փոխարեն երրորդ անձինք իրականացնեն գործարքներ և/կամ հավաքեն PIN-ը։
Համացանցով գնումների դեպքում չպետք է հավաքել, օգտագործել PIN-ը և պետք է պահպանել գնումների վերաբերյալ ձևաորվող տեղեկատվությունը։ Վստահ լինելու համար, որ քարտի վերաբերյալ տեղեկատվությունը հաղորդվում է գաղտնագրված, անհրաժեշտ է համոզվել, որ առևտրի կետի համապատասխան էջի հասցեն (URL) սկսվում է https:// դասիչով։ Միաժամանակ, էջադիտիչի եզրին պետք է հայտնվի փակ կողպեքի տեսքով նկար։
Ինտերնետային առևտրի կետերում քարտային գործառնությունների անվտանգության բարձրացման նպատակով գործում են ArCa 3-D Secure, MasterCard® SecureCode™ և Verified by Visa® (VbV) համակարգերը, որոնք ապահովում են նշված համակարգերին անդամակցած առևտրի կետերում ArCa, MasterCard և Visa քարտերով կատարվող գործառնությունների անվտանգության ժամանակակից մակարդակ՝ հիմնված SMS հաղորդագրությունների միջոցով հաճախորդին ուղարկվող մեկանգամյա գաղտնաբառերի վրա։ Նշված համակարգերին անդամակցած առևտրի կետերում յուրաքանչյուր գործառնության դեպքում հաճախորդի պահանջով նրա բջջային հեռախոսին կուղարկվի մեկանգամյա գաղտնաբառ, որն անհրաժեշտ է անմիջապես մուտքագրել գործառնության հաստատման հատուկ դաշտում, այլապես գործառնությունը կմերժվի։ Ընդ որում, հաճախորդը գաղտնաբառը չպետք է հայտնի այլ անձանց, իսկ բջջային հեռախոսահամարի բացակայության կամ Դրա փոփոխության դեպքում պետք է անձամբ, իսկ բացառիկ դեպքերում, Բանկի համաձայնությամբ, նաև կապի այլ միջոցներով Բանկ ներկայացված գրավոր դիմումի հիման վրա այդ մասին տեղեկացնի Բանկին։
Փակ տարածքում գտնվող բանկոմատից օգտվելիս չպետք է թույլատրել անհայտ անձանց մուտքը։ Նշված տարածքում գտնվող բանկոմատ մուտքը թույլատրող քարտ-ընթերցող սարքերը չպետք է PIN-ի մուտքագրում պահանջեն։ Նշված սարքում պատահաբար PIN մուտքագրելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես բլոկավորել քարտը և դիմել Բանկ։
Բանկի պարտավորությունները և իրավունքները
Ապահովել Քարտի սպասարկումը՝ համապատասխան վճարահաշվարկային համակարգերի կողմից տվյալ տեսակի քարտերի համար ընդունված կանոնների համաձայն
Պայմաններով սահմանված կարգով և դեպքերում տրամադրվել հաճախորդին հաշվի քաղվածքներ։
Քարտի կորստի կամ հափշտակման վերաբերյալ հաճախորդից ահազանգ ստանալուն պես՝ կատարել Քարտի բլոկավորում:
ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրով սահմանված կարգով պահպանել հաճախորդի վերաբերյալ իրեն հայտնի դարձած բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները:
Բանկն իրավունք ունի՝
Մերժել Քարտով գործարքների իրականացումը, եթե պահանջվող գումարը գերազանցում է Քարտի Վճարային սահմանաչափը։
Հաշվի Դրական միջոցների նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կիրառել սահմանափակումներ դատական, հարկադիր կատարման և հարկային մարմինների որոշումների հիման վրա:
Անակցեպտ կարգով Քարտի հաշվից գանձել Սակագներով սահմանված վճարները, հաշվանցել Բանկի նկատմամբ հաճախորդի ունեցած դեբիտորական, վարկային և դրական այլ պարտավորությունները:
Հաճախորդի պարտավորությունները և իրավունքները
Վճարել Բանկին Քարտի և քարտային հաշվի սպասարկման հետ կապված Սակագներով սահմանված բոլոր վճարները:
Քարտի կորստի և/կամ PIN-կոդի այլ անձանց հասանելի դառնալու կամ նման կասկած ունենալու դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել Բանկին՝ քարտի բլոկավորման համար:
Գործարքների իրականացման ժամանակ սպասարկող աշխատակցի պահանջով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Երրորդ անձանց չփոխանցել քարտը կամ կից քարտերը և PIN-կոդը:
Երեք աշխատանքային օրվա ընթացքում Բանկին տեղեկացնել անձը հաստատող փաստաթղթի, հեռախոսահամարի, աշխատանքի, բնակության վայրի և նախկինում տրամադրված այլ տեղեկությունների, փաստաթղթերի փոփոխությունների մասին:
Քարտի համար հատուկ (արտոնյալ) սակագներ նախատեսված լինելու դեպքում (այն քարտերը, որոնք թողարկվում և սպասարկվում են Բանկի հետ համագործակցող կազմակերպության միջոցով աշխատավարձ, կրթաթոշակ կամ այլ տեսակի վճարումներ իրականացվելու նպատակով) վճարել Բանկի և համագործակցող կազմակերպության միջև համաձայնեցված հատուկ (արտոնյալ) սակագները, եթե նրանց միջև այլ համաձայնություն առկա չէ, իսկ այդ կազմակերպության հետ Բանկի համագործակցությունը դադարելու կամ հաճախորդի համագործակցող կազմակերպությունից քարտով վճարումներ ստանալը դադարելու դեպքերում՝ հատուկ սակագները դադարում են և Հաճախորդը պարտավոր է վճարել համաձայն Սակագների:
Հաճախորդն իրավունք ունի՝
Վճարային սահմանաչափի սահմաններում իր Քարտային հաշվից ստանալ կանխիկ միջոցներ բանկոմատներից և կանխիկի տրամադրման կետերից, կատարել անկանխիկ վճարումներ կամ Բանկի կողմից առաջարկվող այլ գործառնություններ:
Ստանալ մեկից ավելի քարտեր, կից քարտեր ներկայացնելով Բանկին դիմում և վճարելով Սակագներով սահմանված վճարները։
Պատվիրել և ստանալ նոր քարտ/կից քարտեր՝ ժամկետները լրացած, վնասված, կորած քարտերի փոխարեն:
Իր քարտային հաշվին գումարներ մուտքագրել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:
Ստանալ հաշվի քաղվածքներ Պայմաններով սահմանված կարգով, դեպքերում և պարբերականությամբ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Ստանալ քարտային հաշվով կատարված յուրաքանչյուր գործառնության վերաբերյալ (SMS) կարճ հաղորդագրություն՝ այդ ծառայությունից օգտվելու դեպքում։
Բողոքարկել քարտային հաշվով կատարված գործարքները Պայմաններով սահմանված կարգով և ժամկետներում։
Պատասխանատվությունը.
Հաճախորդի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները Բանկի կողմից ՀՀ օրենսդրության խախտմամբ հրապարակելու համար Բանկը կրում է պատասխանատվություն Հաճախորդի նկատմամբ ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգով և չափով։
Հաճախորդի քարտային հաշվի միջոցները առանց վերջինիս կարգադրությամբ ելքագրվելու հետևանքով նրան պատճառված վնասների համար Բանկը պատասխանատվություն չի կրում, եթե այդ միջոցները դուրս են գրվել նույնականացված Հաճախորդի կամ նրա ներկայացուցչի կողմից կամ Հաճախորդի նույնականացման տվյալի կիրառման արդյունքում, ինչես նաև ՀՀ օրենսդրությամբ կամ Պայմանեններով սահմանված այլ դեպքերում։
Հաճախորդի քարտային հաշվի միջոցները առանց վերջինիս կարգադրության ելքագրվելու հետևանքով նրան պատճառված վնասների համար Բանկը պատասխանատվություն չի կրում, եթե այդ միջոցները դուրս են գրվել Հաճախորդի դիտավորության կամ անզգուշության, խաբեության կամ այլ ցանկացած ձևով կատարվող զեղծարարության արդյունքում Հաճախորդի նույնականացման տվյալի երրորդ անձանց հայտնի դառնալու և օգտագործվելու հետևանքով։
Քարտի կորստի կամ գողության արդյունքում երրորդ անձանց կողմից հաշվից կատարվող ելքերի համար Բանկը պատասխանատվություն չի կրում, բացառությամբ, եթե Քարտի կորստի կամ գողության մասին Բանկի տեղեկացվելուց հետո հաշիվը չբլոկավորելու արդյունքում Դրական միջոցները դուրս են եկել հաշվից։
Քարտի բլոկավորման, ապաբլոկավորման պայմաններն ու ժամկետները
Քարտը Բանկը բլոկավորում է հաճախորդի կողմից քարտի/Պին կոդի/ կորստի կամ գողանալու մասին տեղեկացվելու դեպքում և քարտով կատարված այն գործարքները հայտնաբերելուց հետո, որոնք Քարտապանի կողմից չեն կատարվել։
Քարտը Բանկը բլոկավորում է նաև Բանկի նկատմամբ Հաճախորդի պարտավորությունների չկատարման, Հաշվի նկատմամբ ՀՀ օրենսդրության և Պայմանների համաձայն սահմանափակումներ կիրառվելու դեպքերում։
Քարտը Բանկը ապաբլոկավորում է բլոկավորման հիմքերը վերանալուց հետո, Հաճախորդի կողմից ապաբլոկավորման համար Բանկին դիմելուց և Սակագներով ապաբլոկավորման համար սահմանված վճարները կատարելուց մեկ բանկային օրվա ընթացքում։
Բանկի կողմից քարտը կարող է բլոկավորվել այն դեպքում, երբ քարտով կատարվել են կասկածելի գործարքներ և չի հաջողվում կապ հաստատել հաճախորդի հետ: Այն դեպքում, երբ քարտով, համաձայն վճարահաշվարկային կազմակերպությունների կանոնների կատարվում են ստորին սահմանաչափերով գործարքներ և հնարավորություն չի լինում կապ հաստատել հաճախորդի հետ Բանկի աշխատակիցները ստանում են իրավասություն նշված քարտերը միջազգային STOP LIST մուտքագրելու և Բանկի սակագներով և դրույքաչափերով սահմանված միջնորդավճարները հաճախորդի տվյալ քարտի հաշվից կամ այլ հաշիվներից գանձելու համար:
Եթե վճարային քարտին առկա է չվճարված երեք ամիս և ավելի տևողությամբ տարեկան սպասարկման վարձ/և/կամ դեբիտորական պարտք, Բանկն իրավասու է առանց հաճախորդին տեղեկացնելու փակել քարտը /բլոկավորել/, որից հետո այն կարող է վերաբացվել /ապաբլոկավորում/ միայն վերոնշյալ պարտքերը մարվելուց հետո:
Բանկը կարող է մերժել քարտի ապաբլոկավորումը, եթե քարտի բլոկավորումն արդյունք է օրենքով սահմանված կարգով քարտի կամ քարտային հաշվի վրա դրված սահմանափակումների, վճարված չէ քարտի ապաբլոկավորման համար սահմանված վարձավճարը կամ քարտի ապաբլոկավորումը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների, որոնք չեն կարող ծածկվել տվյալ քարտային հաշվին առկա միջոցներով:
Քարտի կորստի, գողության դեպքում հաճախորդը պետք է անհապաղ տեղեկացնի այդ մասին Բանկին հեռախոսազանգով(+37410530761, +37410510929 կամ +37496012816), որի հիման վրա Բանկը հաշվի Դրական միջոցների պահպանությունը ապահովեու նպատակով հաշիվը բլոկավորում է, իսկ ապաբլոկավորումը կատարվում է Հահաճախորդի դիմումի հիման վրա:
Հաճախորդի կողմից քարտային գործառնության բողոքարկման կարգն ու ժամկետները
Հաճախորդը կարող է բողոքարկել Քարտային հաշվով կատարված գործարքները կամ կոնկրետ գործարքը Բանկին ներկայացնելով դիմում կամ Բանկի սահմանած ձևող բողոք/այսուհետ՝ Բողոք/։
Հաճախորդի կողմից ներկայացված բողոքը ընդունելուց Հաճախորդին տրամադրվում է հավաստում՝ ստացական կամ բողոքը պատճենը՝ բողոքը ստանալու մասին Բանկի աշխատակցի ստորագրությամբ։
Բանկի կողմից բողոքը քննարկվում և պատասխանը տրամադրվում է Բողոքը Բանկում ստացվելուց 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Եթե Հաճախորդը բողոքը ներկայացնում է /քաղվածքի ստանալուց/բողոքարկվող գործարքի մասին տեղեկանալուց 15 օրվա ընթացքում, ապա Բանկը Հաճախորդի բողոքը ստանալուց մինչև 90 օրվա ընթացքում կարող է բավարարել Հաճախորդի բողոքը եթե առկա են ապացույցներ, որ գործարքը կատարվել է առանց Հաճախորդի նույնականացման կամ նույնականացման տվյալի կիրառման, դրանում առկա չէ
Հաճախորդի մեղքը, այդ թվում գործարքը չի կատարվել Հաճախորդի դիտավորության կամ անզգուշության, խաբեության կամ այլ ցանկացած ձևով կատարվող զեղծարարության արդյունքում Քարտը, Քարտի տվյալը կամ Հաճախորդի նույնականացման տվյալը երրորդ անձանց հայտի դառնալու հետևանքով։
Քարտի առգրավում
Քարտի գողության դեպքում խորհուրդ է տրվում Հաճախորդին դիմել նաև իրավապահ մարմիններին և դիմելու ապացույցը ներկայացնել Բանկին՝ իրավապահ մարմինների պահանջով քարտի ապօրինի օգտագորման փորձերի մասին տեղեկատվություն վերջիններիս տրամադրելու համար։
Քարտի առգրավման դեպքում՝ այն ստանալու համար հաճախորդը պետք է դիմի Բանկին։ Բանկը վճարային քարտը տրամադրում է հաճախորդին միչև 10 աշխատանքային օրվա ընթացքում
Քարտի կորստի/կամ գողանալու դեպքում հաճախորդն անհապաղ տեղեկացնում է ArCa պրոցեսինգային կենտրոնին` 59-22-22 հեռախոսահամարով կամ բանկին՝ քարտը բլոկավորելու համար, այնուհետև դիմում բանկ՝ նոր քարտ ստանալու համար:
Հաճախորդը պետք է ուշադիր լինի և չմոռանա բանկոմատից վերցնել տրամդրվող գումարները և քարտը, քարտը չվերցնելու դեպքում կարող է հնչել ազդանշան, որից մի քանի վայրկյան անց քարտը կարող է կլանվել բանկոմատի կողմից
Քարտի վերաթողարկման կարգն ու պայմանները, ժամկետները
Քարտի գործողության ժամկետի ավարտին նախորդող 15 օրվա ընթացքում Բանկն առանց հաճախորդի լրացուցիչ դիմումի վերաթողարկում է քարտը, բացառությամբ եթե.
Հաճախորդի հետ հնարավոր չի եղել մինչ այդ կապ հաստատել.
Հաճախորդը հրաժարվել է քարտը վերաթողարկելու Բանկի առաջարկից, Հաճախորդը մինչ այդ (քարտի գործողության ժամկետի ավարտից նվազագույնը 30 օր առաջ) դիմել է Բանկին հաշիվը փակելու (քարտը չվերաթողարկելու) համար,
Հաշվով քարտի գործողության ժամկետի ավարտման ամսին նախորդող 365 օրվա ընթացքում որևէ գործարք չի կատարվել և հաշվի մնացորդը 50.000 դրից կամ համարժեք արտարժույթից պակաս է,
Հաճախորդը Բանկի նկատմամբ ունի չկատարված պարտավորություններ
Քարտի անվտանգության կանոնները
Եթե Քարտի պարտադիր վավերապայմանները նախատեսում են քարտի համապատասխան մասում Հաճախորդի ստորագրության պարտադիր առկայություն, ապա հաճախորդը պարտավոր է քարտը ստանալուց դնել իր ստորագրությունը քարտի հակառակ կողմի ստորագրության դաշտում։Քարտը պետք է պահպանել խոնավությունից հեռու, սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կանխելով քարտի մեխանիկական, ճկելու կամ այլ ձևով վնասելու գործողություններից։
Քարտը պետք է պահպանել անհասանելի երրորդ անձանց համար, վճարումներ կատարելու նպատակով չթողնել երրորդ անձանց մոտ կամ հանձնել երրորդ անձանց տիրապետմանը։
Հաճախորդը պետք է ուշադիր լինի բանկոմատի շրջակայքին, ստեղնաշարին, քարտ ընթերցող սարքերին և դրանց լրացուցիչ սարքեր, հաղորդալարեր, կպչուն ժապավեններ և այլ նմանատիպ կասկածելի միջոցներ միացված լինելու դեպքում՝ հրաժարվի գործարքներ կատարելուց և անհապաղ տեղեկացնի դրա մասին Բանկին։ Քարտով գնումներ խորհուրդ է տրվում կատարել հայտնի և վստահելի առևտրի կետերից, գնումների կատարման համար չպետք է ուղարկել քարտի տվյալները (քարտի համարը, գործողության ժամկետը և այլն) էլ. փոստով երրորդ անձանց։ Առևտրի կետերում Հաճախորդը քարտը պետք է ներկայացնել միայն գանձապահին և միայն այն դեպքում, երբ իսկապես պատրաստվում է գնում կատարել։ Գործարքի իրականացման ժամանակ հաճախորդը չպետք է քարտը բաց թողնի իր տեսադաշտից և չպետք է թույլատրի գանձապահին կամ այլ աշխատակցի քարտը դուրս բերել սպասարկման տարածքից։
Առևտրի և սպասարկման կետերում էլեկտրոնային տերմինալի միջոցով կատարվող սպասարկման ժամանակ տպվում է անդորրագրի 2 օրինակ, որոնցից մեկը հաճախորդը գանձապահի պահանջի դեպքում պետք է ստորագրի։ Որոշ կետերում գործարքները կատարվում են մեխանիկական պատճենադաջման միջոցով և անհրաժեշտ տվյալները ձեռագիր լրացվում են տվյալ կետի գանձապահի կողմից։
Այս դեպքում փաստաթուղթը կազմվում է 3 օրինակից։ Ստորագրելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ կատարված գնման, ստացված ծառայության կամ կանխիկի գումարի արժեքը համապատասխանում է չեկի վրա նշվածին։ Երբեք չպետք է ստորագրել այն փաստաթղթի վրա, որի գումարային մասը լրացված չէ։Հաճախորդին խորհուրդ է տրվում վերցնել և պահպանել իր կատարած գործարքների անդորրագրերը։
Անհրաժեշտ է զգուշանալ էլեկտրոնային փոստով ստացվող այն հաղորդագրություններից, որոնք պարունակում են կցված ֆայլեր կամ անծանոթ Web էջի հասցեներ։ Դրանց միջոցով հնարավոր է ստանալ համակարգչային վիրուսներ, այլ վնասակար ծրագրեր, վնասման կամ բացահայտման վտանգի ենթարկել կարևոր կամ գաղտնի տեղեկատվությունը։
Համակարգչում անհրաժեշտ է տեղադրել հակավիրուսային և հակահակերային ծրագրեր, ժամանակին թարմացնել դրանց տվյալների շտեմարանները և պարտադիր կերպով իրականացնել համակարգչում առկա այլ ծրագրերի պարբերական թարմացումների տեղադրումը։
Էլեկտրոնային փոստով չպետք է պատասխանել այնպիսի հարցումների, որոնք վերաբերվում են հաճախորդի անձնական տվյալներին։ Եթե հեռախոսով կամ կապի այլ միջոցներով պահանջում են հայտնել բանկային գաղտնաբառը (չշփոթե°լ PIN-ի հետ), անձնագրի համարը կամ այլ նմանատիպ տեղեկատվություն, ապա անհրաժեշտ է պատասխանել միայն հարցման օրինականության մեջ լիակատար վստահություն ձեռք բերելուց հետո։
Անհրաժեշտ է զգուշանալ կեղծ, սակայն օրինական ընկերությունների Web էջերին կամ էլեկտրոնային փոստին նմանվող այնպիսի հասցեներից, որոնք իրականում կարող են առաջնորդել խաբեական հասցեով։
Web էջը ճիշտ փակելու համար հաճախ բավարար չէ միայն փակել էջադիտիչի պատուհանը, այլ պետք է հետևել տվյալ էջը թողնելու համապատասխան հրահանգներին, այլապես մեկ այլ անձ կարող է հաճախորդից հետո այնտեղ մուտք գործելու հնարավորություն ունենալ։
Անհրաժեշտ է խուսափել Internet ծառայություններ մատուցող ընդհանուր օգտագործման կետերում (Internet-սրճարաններ և այլն) ֆինանսական գործառնություններ կատարելուց։ Դրանց մեջ կարող են տեղադրված լինել հատուկ ծրագրեր, որոնք կարող են գրանցել հաճախորդի բոլոր գործողությունները և բացահայտել այն տվյալները, որոնք կհավաքվեն համակարգչի ստեղնաշարի միջոցով։
Քարտապանը պետք է պահանջի իր ներկայությամբ անմիջապես ոչնչացնել սխալ ձևակերպված կամ իր կողմից հրաժարված գործարքի վերաբերյալ փաստաթղթի վաճառողի օրինակը, իսկ հաճախորդի օրինակը վերցնի իր հետ։ Դա թույլ կտա ավելի արագ ապասառեցնել հրաժարված գործարքի գծով հաճախորդի միջոցները, իսկ վաճառողի կողմից խաբեության դեպքում բողոքարկել գործառնությունը հնարավորինս կարճ ժամկետում։
Քարտով վճարված ապրանքի վերադարձի դեպքում վաճառքի կետից պետք է պահանջել և պահպանել համապատասխան փաստաթուղթ, որը պետք է պարունակի չեղյալացված գործարքի տվյալները (քարտի համարը, նախնական գործառնության ամսաթիվը, հավաստագրման կոդը, վերադարձվող գումարը)։
Քարտային հաշվի փակման կարգն ու պայմանները
Քարտի գործողության դադարեցման դեպքում այն 5 աշխատանքային օրվա ընթացում վերադարձնել Բանկին: Քարտային հաշվի փակման դիմում ներկայացնելու դեպքում քարտը չվերադարձնելիս Հաճախորդը կրում է տվյալ քարտի կիրառմամբ կատարված գործառնությունների ողջ ռիսկը, ինչպես նաև պարտավոր է փոխհատուցել քարտը միջազգային STOP LIST մուտքագրելու համար Բանկի Սակագներով սահմանված վճարները։
Հաշիվը փակվում է հաճախորդի դիմումով ցանկացած ժամանակ:
Հաշիվը Բանկի կողմից կարող է փակվել հետևյալ դեպքերում`
երբ հաճախորդի հաշվում պահվող դրական միջոցների գումարը պակաս է Սակագներով տվյալ հաշվի համար նախատեսված նվազագույն չափից, եթե նման գումարը չի վերականգնվել այդ մասին բանկի զգուշացման օրվանից մեկ ամսվա ընթացքում.
մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնությունների բացակայության դեպքում,:
Հաշվի փակման դեպքում՝ հաշվում եղած դրական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշիվ, հաճախորդի համապատասխան գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում:
Տեղեկատվական ամփոփագրերին (սակագներին) կարող եք ծանոթանալ
այս հղումով
Թարմացվել է` 18/04/2022 17:52