86 86
ENG

Նորություններ

17.07.2023

Սույն թվականի հուլիսի 18-ից դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դոլարային և դրամային պարտատոմսերի հերթական տրանշերը:    

Արժեթղթերի դասը Անվանական արժեկտրոնային Անվանական արժեկտրոնային
Արժեթղթերի ձևը  Ոչ փաստաթղթային Ոչ փաստաթղթային
Մեկ
արժեթղթերի անվանական արժեքը
 
100 ԱՄՆ դոլար  10,000 ՀՀ դրամ 
Արժեթղթերի քանակը  50 000 հատ  150 000  հատ 
Մեկ
թողարկման ընդհանուր ծավալ
 
5 000 000 ԱՄՆ դոլար  1 500 000 000 ՀՀ դրամ
Արժեկտրոնային եկամուտ (պարտատոմսերի
անվանական տոկոսադրույք)
 
Տարեկան 5.00%  Տարեկան 11.25% 
Արժեկտրոնային եկամուտների վճարում  Կիսամյակային վճարումների
պարբերականությամբ
Շրջանառության ժամկետ  36 ամիս
Երկրորդային շուկա «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ
Թողարկման ամսաթիվ  18.07.2023թ.
Տեղաբաշխման ժամկետ  18.07.2023թ.-11.12.2023թ.
Տեղաբաշխող  «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ 
Պարտատոմսերի մարման ամսաթիվը 18/07/2026թ.

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման  «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (market maker):

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ դիմելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 2023թ. հունիսի 28-ին: Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ և ներբեռնել Բանկի կայքէջից՝ https://www.aeb.am/hy/arjetxter-partatomser/, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:

Հիշեցնենք*, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Ինչպես նաև, պարտատոմսերից ստացված եկամուտները հարկման ենթակա չեն ֆիզիկական անձանց համար:

*Ինչպես ցանկացած ֆինանսական գործիք, պարտատոմսերի ձեռքբերումը ենթադրում է նաև որոշակի ռիսկեր, որոնք ներկայացված են ազդագրում:

Թարմացվել է` 18/07/2023 18:29