Նորություններ

Սույն թվականի հուլիսի 18-ից դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դոլարային և դրամային պարտատոմսերի հերթական տրանշերը:
Արժեթղթերի դասը | Անվանական արժեկտրոնային | Անվանական արժեկտրոնային |
Արժեթղթերի ձևը | Ոչ փաստաթղթային | Ոչ փաստաթղթային |
Մեկ արժեթղթերի անվանական արժեքը |
100 ԱՄՆ դոլար | 10,000 ՀՀ դրամ |
Արժեթղթերի քանակը | 50 000 հատ | 150 000 հատ |
Մեկ թողարկման ընդհանուր ծավալ |
5 000 000 ԱՄՆ դոլար | 1 500 000 000 ՀՀ դրամ |
Արժեկտրոնային եկամուտ (պարտատոմսերի անվանական տոկոսադրույք) |
Տարեկան 5.00% | Տարեկան 11.25% |
Արժեկտրոնային եկամուտների վճարում | Կիսամյակային վճարումների պարբերականությամբ |
|
Շրջանառության ժամկետ | 36 ամիս | |
Երկրորդային շուկա | «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ | |
Թողարկման ամսաթիվ | 18.07.2023թ. | |
Տեղաբաշխման ժամկետ | 18.07.2023թ.-11.12.2023թ. | |
Տեղաբաշխող | «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ | |
Պարտատոմսերի մարման ամսաթիվը | 18/07/2026թ. |
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (market maker):
Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ դիմելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 2023թ. հունիսի 28-ին: Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ և ներբեռնել Բանկի կայքէջից՝ https://www.aeb.am/hy/arjetxter-partatomser/, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:
Հիշեցնենք*, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Ինչպես նաև, պարտատոմսերից ստացված եկամուտները հարկման ենթակա չեն ֆիզիկական անձանց համար:
*Ինչպես ցանկացած ֆինանսական գործիք, պարտատոմսերի ձեռքբերումը ենթադրում է նաև որոշակի ռիսկեր, որոնք ներկայացված են ազդագրում: