86 86
ENG

Նորություններ

01.08.2018

2018թ.-ի օգոստոսի 1-ին «Հայաստանի Էկոնոմիկայի Զարգացման Բանկ» ԲԲԸ 2,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը (HEZBB4) ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում` ընդգրկելով երկրորդային Bbond ցուցակում:

Ընկերության HEZBB4 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMHEZBB24ER2) ներառում են 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս`  100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.00% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերը թույլատրվել են նաև հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

Պարտատոմսերի շուկա ստեղծող (մարքեթ մեյքեր) է հանդիսանալու «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ն, որն ապահովելու է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումները:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույալտրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են www.nasdaqomx.am կայքի «Ֆինանսական գործիքներ» բաժնում:

 

Թարմացվել է` 18/09/2018 15:51