Պայմաններ
Վարկի նպատակը
Ուսման վարձի վճարում
Վարկի տեսակը
Սպառողական
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
Վարկի գումարը
Առավելագույնը 2,800,000 ՀՀ դրամ, որը տրամադրվում է չորս մասնաբաժնով` յուրաքանչյուր մասնաբաժնի
(յուրաքանչյուր ուսումնական տարվա վարձի) գումարը կարող է կազմել 50.000 ՀՀ դրամից մինչև 700,000 ՀՀ դրամ 
Տարեկան տոկոսադրույքը
9%
 
Փաստացի տոկոսադրույքը
6.17-7.23%
 
Սուբսիդավորվող տոկոսադրույքը
2%, 3% (նախորդ մեկ տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին)
Վարկի ժամկետը
72-120 ամիս
   
Մարումների հաճախականությունը
Ամսական (ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ (անուիտետային) մարումներ)
Ապահովվածությունը
Ուսանողի և/կամ ծնողի եկամուտը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում անհրաժեշտ է ծնողներից/խնամակալներից առնվազն մեկի երաշխավորություն Ուսանողի և/կամ ծնողի եկամուտը հավաստող փաստաթղթերի բացակայության (երաշխավորի/ների եկամուտը հավաստող փաստաթղթերի առկայության) դեպքում անհաժեշտ է ծնողներից/խնամակալներից առնվազն մեկի և այլ անձի երաշխավորություն
 
Տրամադրման եղանակը
Անկանխիկ
Կոմիսիոն վճարը
Առանց կոմիսիոն վճարների
Քաղվածքի տրամադրում
 
Անվճար
Դրական որոշման հիմքերը 
- Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում) 
- Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն 
- Կայուն և բավարար եկամտի աղբյուր
 
Վարկի ձևակերպումն իրականացվում է 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» մասնաճյուղերի կողմից 
 
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
Մինչև 3 աշխատանքային օր 

ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 •  Վարկերից կարող են օգտվել պետական և պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ-երի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ուսանողները
 •  Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում
 •  Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.aeb.am հասցեում
 •  Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում
 •  Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ
 •  Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները
 •  Ձեր ֆինանսական տեղեկատուն ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:  https://www.fininfo.am/finhelper/index.php?type=consumer&credtype=other
 •   Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին
 •  Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն
 •  Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները
 •  Վարկային պարտավորությունների չկատարման եվ գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների) այլ գույքի հաշվին
 •  Վարկառուի մասին տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով կարող է գրանցվել վարկային բյուրոյում: Դա կարող է խոչընդոտել վարկառուին՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
16 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում
Վարկի մարման կարգը
Հավասարաչափ (անուիտետային)
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը Անընդունելի երաշխավորները Հաճախորդի բացասական վարկային պատմությունը Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Ուշադրություն.Վարկի դիմումի ընդունման ամսաթվին նախորդող 720 օրվա ընթացքում հայտատուն և երաշխավորները պետք է ունենան դրական վարկային պատմություն, ուշացումների հանրագումարը յուրաքանչյուր անձի համար չպետք է գերազանցի 15 օրացույցային օրը:
Ընդհանուր տեղեկատվություն
Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԱնձնագրերի պատճեններ (վարկառուի և անհրաժեշտության դեպքում նրա ընտանիքի անդամների),
PunctԱմուսնության վկայականի պատճեն /առկայության դեպքում/,
PunctՀանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
PunctԵկամուտը հավաստող փաստաթուղթ հայտատուի և/կամ երաշժավորի/ների/,
PunctՏվյալներ սեփականության իրավունքով պատկանող գույքերի վերաբերյալ (վկայականներ, տեխ-անձնագրեր և այլն) (առկայության դեպքում),
PunctՏեղեկանք համապարասխան ուսումնական հաստատությունից տարեկան (եռամսյակային, կիսամյակային) վարձի չափի վերաբերյալ,
PunctՈւսանողական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
Ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր:
Թարմացվել է`
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 13/04/2020 20:35