86 86
ENG
Սակագին
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ   ՏԵՍԱԿԸ ԿՈՄԻՍԻՈՆ   ՎՃԱՐ 
1. Սպասարկման վարձատրություն գործարքի գումարի 0.15% min 25 000 դրամ max 200 000 դրամ 
2. Պայմանագրում պայմանների փոփոխություն 15 000 դրամ
3. Հաշվին առկա միջոցների դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույք 0%

Էսքրոու հաշվի վրա դեպոնացվում են գործարքի կատարման համար էսքրոու միջոցների հասցեատիրոջը վճարման ենթակա էսքրոու միջոցներ մուտքագրողի կողմից մուտք արված գումարները (էսքրոու միջոցները)` որպես գործարքի կատարման երաշխիք: Էսքրոու հաշվին մուտքագրված Էսքրոու միջոցները Բանկը (Էսքրոու գործակալը) Էսքրոու պայմանագրով սահմանված կարգով կարող է վճարել էսքրոու միջոցների հասցեատիրոջը կանխիկ կամ փոխանցվել նրա նշած հաշվին` Էսքրոու՚ պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում Էսքրոու պայմանագրով սահմանված փաստաթուղթը Բանկին (Էսքրոու գործակալին) ներկայացնելու դեպքում կամ էսքրոու միջոցներ մուտքագրողի կողմից Բանկին (Էսքրոու գործակալին) էսքրոու միջոցները էսքրոու միջոցների հասցեատիրոջը վճարելու վերաբերյալ գրավոր հանձնարարական տրամադրելու դեպքում: Էսքրոու պայմանագրով սահմանված ժամկետներում Էսքրոու պայմանագրով սահմանված փաստաթուղթը Բանկին չներկայացնելու դեպքու էսքրոու հաշիվը ձևակերպվում է որպես էսքրոու միջոցները մուտքգրողի հիմնական բանկային հաշիվ՝ վերջինիս կողմից այդ հաշվի միջոցները տնօրինելու իրավունքով:

Էսքրոու պայմանագրով սահմանված ժամկետներում Էսքրոու պայմանագրով սահմանված փաստաթուղթը Բանկին չներկայացնելու դեպքու էսքրոու հաշիվը ձևակերպվում է որպես էսքրոու միջոցները մուտքգրողի հիմնական բանկային հաշիվ՝ վերջինիս կողմից այդ հաշվի միջոցները տնօրինելու իրավունքով: 
Էսքրու միջոցները էսքրոու հաշվից ելքագրելուց /հաշվի մնացորդը զրոյական դառնալուց/ հետո հաշիվը փակվում է:
Էսքրոու հաշիվները բացվում են ֆիզիկական և գրանցված իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատեր)  համար:
Էսքրոու հաշիվներ բացվում են միայն ՀՀ դրամով:
Հաշվի արժույթից տարբերվող այլ արժույթներով գործառնությունների իրականացման հնարավորություն առկա չէ: 
Բանկը պարտավորվում է հաճախորդի հաշվին փոխանցված դրամական միջոցները մուտքագրել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթղթերի Բանկ մուտք լինելու հաջորդ օրը:
Բանկը պարտավորվում է հաճախորդի կարգադրությամբ հաշվից դրամական միջոցներ տալ կամ փոխանցել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթղթերի Բանկ մուտք լինելու հաջորդ օրը, բացառությամբ լիազորագրերի հիման վրա հաշվով գործառնությունների իրականացումը, որը կատարվում է Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների համաձայն լիազորագրի իսկությունը ստուգելուց հետո:
Ֆիզիկական անձ/անհատ ձեռնարկատեր հաճախորդը հաշիվ բացելու համար Բանկ է ներկայացնում հետևյալ  փաստաթղթերը`
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
  • անհատ ձեռնարկատիրոջ պետական ռեգիստրի գրանցման վկայական  կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք և կնիք (հաճախորդի ցանկությամբ) (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից),
  • հարկային կոդ (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից, եթե այն նշված չէ ՀՀ պետական ռեգիստրի գրանցման վկայականում). 
  • հաշվի (հաշիվների) միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում՝ լիազորագիր վավերացված նոտարի կողմից կամ սահմանված կարգով տրված Բանկում անձամբ հաճախորդի կողմից :
Ռեզիդենտ իրավաբանական անձը բանկային հաշիվ բացելու համար պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
  • տնօրենի անձը հաստատող փաստաթուղթը,
  • իրավաբանական անձի պետական ռեգիստրի գրանցման վկայական (նաև գործող ղեկավարի գրանցման ներդիր) և մասնակիցների վերաբերյալ  տեղեկանք /Հիմնադրամների, Հասարակական կազմակերպությունների, Հասարակական Միավորումների և այն կազմակերպությունների դեպքում, որոնց մասնակիցների հաշվառումը չի կատարվում որևէ պետական մարմնի կամ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ կանոնների համաձայն` հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպության կողմից, մասնակիցների վերաբերյալ տեղեկանք՝ տրված տվյալ կազմակերպության գործադիր մարմնի կողմից՝  առավելագույնը 30 օրյա վաղեմությամբ/, եթե մասնակիցների վերաբերյալ տեղեկությունը (առավելագույնը 30 օրյա վաղեմությամբ) ներառված չէ կանոնադրությունում) կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք: Բաժնետիրական ընկերությունների դեպքում` տեղեկանք (քաղվածք) Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ կանոնների համաձայն` հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպությունից բաժնետերերի վերաբերյալ, ընդ որում.
• մասնակիցների կազմում 20% և ավելի մասնակցություն ունեցող իրավաբանական անձ մասնակից լինելու դեպքում պահանջվում է նաև տվյալ իրավաբանական անձի 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկանք, և այդպես, շարունակաբար իրավաբանական անձանց 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների կազմում իրավաբանական անձ մասնակիցներ լինելու դեպքում պահանջվում է այդ մասնակից իրավաբանական անձանց 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկանք:
  • կանոնադրության 1 պատճեն` կարված և կնքված «Իսկականի հետ ճիշտ է մակագրությամբ ,
  • հարկային կոդ (եթե այն նշված չէ ՀՀ պետական ռեգիստրի գրանցման վկայականում),
  • ստորագրության իրավունքով օժտվող անձանց պաշտոնի ստանձման հրամաններից քաղվածքներ կամ հաստատված պատճեններ: 
  • Լիազորված անձի կողմից հաշիվ բացելու դեպքում՝ լիազորված անձի լիազորությունները հավաստող լիազորագրի բնօրինակը` վավերացված նոտարական կարգով:
 
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձը հաշիվ բացելու համար պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
  •  տնօրենի անձը հաստատող փաստաթուղթը,
  • մասնակիցների վերաբերյալ տեղեկանքի (տեղեկատվության) (առավելագույնը 30 օրյա վաղեմությամբ) բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն  թարգմանությունը, եթե մասնակիցների վերաբերյալ տեղեկությունը (առավելագույնը 30 օրյա վաղեմությամբ) ներառված չէ կանոնադրությունում), ընդ որում.
մասնակիցների կազմում 20% և ավելի մասնակցություն ունեցող իրավաբանական անձ մասնակից լինելու դեպքում պահանջվում է նաև տվյալ իրավաբանական անձի 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկանքի (տեղեկության) բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն  թարգմանությունը, և այդպես, շարունակաբար իրավաբանական անձանց 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների կազմում իրավաբանական անձ մասնակիցներ լինելու դեպքում պահանջվում է այդ մասնակից իրավաբանական անձանց 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկանք (տեղեկություն): 
  • լիազորված անձի (անձանց) կողմից հաշիվ բացելու դեպքում՝ լիազորված անձի (անձանց) լիազորությունները հավաստող փաստաթղթի բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,
  • ոչ ռեզիդենտի երկրի իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից իրավաբանական անձի գրանցումն հավաստող փաստաթղթի բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն  թարգմանությունը,
  • ոչ ռեզիդենտի երկրի իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից իրավաբանական անձի ղեկավարի գրանցման և իրավասության մասին փաստաթղթի բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը, իրավաբանական անձի ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի պատճենը` վավերացված նոտարական կարգով,
  • ոչ ռեզիդենտի հիմնադիր փաստաթղթերի (կանոնադրություն, հիմնադիր պայմանագիր և այլն) բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն  թարգմանությունը:
 
Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով Բանկը կարող է ,,Ճանաչիր քո հաճախորդին,, (Know your customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել հաճախորդից լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից՝ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն :
Էսքրոու հաշվի և դրանով կատարված գործառնությունների վերաբերյալ քաղվածքները, վճարային փաստաթղթերի պատճենները և/կամ կրկնօրինակները, այլ տեղեկություններն ու տեղեկանքները տրամադրվում են Հիմնական բանկային հաշվի համար սահմանված սակագներով:
Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա՝ բացառությամբ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերի:

Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա, որից հետո 30 օրացուցային օրում Բանկը պարտավոր է դրա մասին տեղեկացնել Հաճախորդին՝ տրամադրելով հաշվի քաղվածք վերջինիս հաղորդակցման եղենակով:

Բանկի նկատմամբ Հաճախորդի դրամական պարտավորությունների կատարման նպատակով Բանկը կարող է անակցեպտ կարգով կատարել հաշվանց, որից հետո 30 օրացուցային օրում Բանկը պարտավոր է դրա մասին տեղեկացնել Հաճախորդին՝ տրամադրելով հաշվի քաղվածք վերջինիս հաղորդակցման եղանակով:

 Էսքրոու հաշվի միջոցները երաշխավորվում են  Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին ՀՀ օրենքի համաձայն

 
Ավանդի արժութային կառուցվածքը Ավանդի երաշխավորման առավելագույն չափը  
Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ 16 միլիոն ՀՀ դրամ
Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ 7 միլիոն  ՀՀ  դրամ
Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավել է 16 միլիոն ՀՀ դրամ1 
Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է 7 միլիոն ՀՀ դրամ2

 

  1. Երաշխավորվում է միայն դրամային ավանդը:
  2. Երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝  յոթ միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով:

Ծառայության նախորդ մեկ տարվա սակագներին և պայմաններին (տեղեկատվական ամփոփագրերին) կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ

Ընդհանուր տեղեկատվություն
Ֆիզիկական անձը հաշիվ բացելու համար պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը
PunctԱնձը հաստատող փաստաթուղթ,
PunctՍոցիալական քարտ (ՀՀ քաղաքացիների համար),
PunctԱնհատ ձեռնարկատիրոջ վկայականը /բնօրինակը և պատճենը/ և կնիքը /առկայության դեպքում/ (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից),
PunctՀարկային կոդ (բնօրինակ և 1 պատճեն) (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից),
PunctԼուծարվող (անվճարունակության գործընթացում գտնվող) անհատ ձեռնարկատիրոջ հաշիվ բացելու դեպքում բանկ ներկայացող լուծարային (անվճարունակության գործով) կառավարիչը ներկայացնում է նաև լուծարման և իր նշանակման վերաբերյալ համապատասխան իրավասու մարմնի որոշումը,
PunctՀաշվի (հաշիվների) միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում լիազորագիր՝ վավերացված նոտարի կողմից:
Թարմացվել է` 17/07/2023 09:34