1 «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ՀՀ տարածքից դուրս փոխանցումները կատարում Է ոչ ուշ քան հաջորդ բանկային օրը:
5 ԱՄՆ դոլարով փոխանցումների դեպքում` փոխանցվող գումարը կարող է շահառուին հասնել ամբողջությամբ կամ որոշակի նվազեցումներով: Որոշ դեպքերում կախված փոխանցման ճանապարհից՝ որոշ թղթակիցներին կարող է ուղարկվել SHA տարբերակով:
6 ԱՄՆ դոլարով փոխանցումների դեպքում, երբ հաճախորդը ցանկանում է խուսափել փոխանցվող գումարից միջնորդավճարների գանձումներից` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ առաջարկում է երաշխավորված OUR (Guaranteed OUR) փոխանցման տարբերակ, որի դեպքում թղթակից բանկ(եր)ի միջնորդավճար(ներ)ը վճարում է
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ:
7 Թղթակից բանկ/եր/ի միջնորդավճարները գանձվում են փոխանցվող գումարից:
8 ԵՎՐՈ-ով փոխանցումների դեպքում` թղթակից բանկ(եր)ի միջնորդավճար/ներ/ը վճարում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ:
9 «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ թղթակցային հաշիվներից ելքագրված փոխանցումներ:
12 Եթե փոխանցումը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ից դուրս չի եկել, ապա պայմանների փոփոխման/ չեղյալացման սակագինը չի գանձվում:
13 Լրացուցիչ կարող է գանձվել տվյալ ծառայության դիմաց երրորդ բանկի կողմից գանձված միջնորդավճարը
14 Նույն օրվա ընթացքում կատարված SWIFT հաղորդագրությունների պատճեների համար՝անվճար: Լրացուցիչ կարող է գանձվել տվյալ ծառայության դիմաց երրորդ բանկի կողմից գանձված միջնորդավճարը
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ
S.W.I.F.T համակարգով փոխանցումների կատարման համար հաճախորդներից պահանջվում է ներկայացնել առնվազն հետևյալ տեղեկատվությունը
- ԱԱՀ կամ անվանումը
- Գրանցման հասցեն
- Անձնագրային տվյալները / ՀԾՀ, կամ ՀՎՀՀ` իրավաբանական անձի կամ ԱՁ դեպքում
- Ծննդյան ամսաթիվ
- Էլեկտրոնային փոստ (առկայության դեպքում)
- Հեռախոսի (բջջային) համարը
- Հրամանատուի բանկային հաշվի համարը
- Փոխանցվող գումարը թվերով և արժույթի ISO կոդը
- Փոխանցվող գումարն ու արժույթը բառերով
- Փոխանցման կատարման ամսաթիվը
- Միջնորդ բանկի տվյալները (առկայության դեպքում)
- Շահառուի (ստացողի) բանկի տվյալները
- Շահառուի (ստացողի) ամբողջական տվյալները
- Վճարման մանրամասները
- «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ (այսուհետ՝ Բանկ) իրավասու է ինքնուրույն, առանց իմ (մեր) նախնական համաձայնության ընտրել միջոցների փոխանցման ճանապարհը (միջնորդ բանկին/բանկերին):
- Հաճախորդի (այսուհետ՝ Հրամանատու) մեղքով կատարված փոխանցման վերադարձման դեպքում (օրինակ՝ վավերապայմանների անճշտություն, փակված հաշիվ և այլն) ներգրավված բանկերի հնարավոր ծախսերը կատարվում են Հրամանատուի հաշվին:
- Բանկը/թղթակից բանկերը կարող է/են մերժել, կասեցնել կամ սառեցնել փոխանցման գործարքը՝ համաձայն իրենց ներքին իրավական ակտերի, ինչպես նաև միջազգային, ներպետական օրենսդրության պահանջների: Թղթակից բանկերի կողմից գործարքի մերժման դեպքում փոխանցվող գումարից կարող են կատարվել գանձումներ, որոնք վերադարձման ենթակա չեն:
- Եթե Շահառուի (ստացողի) տվյալները ստացված են միայն էլ. հասցեի միջոցով, ապա զեղծարարությունից զերծ մնալու նպատակով առաջարկվում է մեկ այլ կապի միջոցով կապ հաստատել Շահառուի (ստացողի) հետ հաշվի տվյալները կրկին ճշտելու նպատակով:
- Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
- SWIFT համակարգող փոխացնումները հնարավոր է իրականացնել AEB Mobile / AEB Online մոբայլ հարթակներով:
- «ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ»
- «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Nostro և Loro թղթակցային հաշիվների ցանկը և տարբեր արժույթներով փոխանցման ռեկվիզիտները կարող եք գտնել հետևյալ հղումներով:
- «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
- Հաճախորդի կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»):
- «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»): ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ: