Առավելություններ

Զգացե՛ք իսկական քարտի ուժը ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտասահ-
մանում VISA PLATINUM պրեմիում դասի քարտատեսակի միջոցով:
VISA PLATINUM քարտի հետ հասանելի է Priority pass ծառայությունը, որը քարտատիրոջը հնարավորություն է տալիս՝ 

  • տարեկան 2 անգամ անվճար մուտի հնարավորություն բիզնես սրահներ 

  • Մինչև 35% զեղչ ավտովարձույթի համար

  • Մինչև 12% զեղչի տրամադրում AGODA.COM կայքով ամրագրումների համար:

 

Քարտատեսակի հնարավորութուններին և առավելություններին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ:

Ուշադրություն: <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>> ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման  համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: https://www.fininfo.am/finhelper/index.php?type=cardsPaste

Ընդհանուր տեղեկատվություն
 
Քարտի արժույթը
AMD, USD, EUR, RUR
  
Քարտի գործողության ժամկետը
2 տարի
  
Տարեկան սպասարկման վարձ
50000 ՀՀ դրամ տարեկան կամ 5000 դր ամսական
 
 Կցված  լրացուցիչ քարտի տարեկան սպասարկման վարձ
50000 ՀՀ դրամ
 
Կանխիկի տրամադրում <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ կանխիկացման կետերում
1%, min 500  ՀՀ դրամ
 
Կանխիկի տրամադրում <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ դրամարկղից
1%, min 1000  ՀՀ դրամ
Կանխիկի մուտքագրում ՀՀ այլ բանկերին պատկանող կանխիկացման կետերում
1%, min 1000  ՀՀ դրամ  
Անկանխիկ գործարքների կատարում
Անվճար
Քարտի փոխարինում նորով, քարտի  PIN կոդի վնասման և կորստի դեպքում, քարտի վաղաժամկետ վերաթողարկման դեպքում նոր քարտի տրամադրում
50 000 ՀՀ դրամ
Քարտի Stop list-ից հանում
2000 ՀՀ դրամ AEB Mobile հավելվածով ՝ անվճար
Օրական կանխիկացման գործարքների քանակը
15 անգամ
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման ընդհանուր գործարքների առավելագույն գումարը
AMD - 7 500 000
USD, EUR - 15 000 
RUR - 625 000 
Քարտային հաշվից ՀՀ այլ բանկերի հաճախորդների օգտին փոխանցումներ  
500 ՀՀ դրամ AEB Mobile հավելվածով՝ անվճար
Քարտից-քարտ փոխանցումներ Բանկի քարտերին
0․3 %
Քարտից-քարտ փոխանցումներ «Արմենիան քարդ» համակարգի անդամ բանկերի քարտերին
0․5 %
SMS հաղորդագրության ուղարկում 
20 ՀՀ դրամ
Քարտերի շտապ տրամադրում 
5000 ՀՀ դրամ
Կանխիկի տրամադրում արտասահմանում
 2%, min  3000  ՀՀ դրամ   
Քարտով կատարված գործարքների բողոքարկման հայտ
5000 ՀՀ դրամ
Քարտի կարգավիճակը PIN կոդի հարկադիր փոփոխումով փոխարինելը
500 ՀՀ դրամ
  1 Այլ երկրների/ ոչ ՀՀ/ անձը հաստատող փաստաթուղթ ունեցող ֆիզիկական անձ հաճախորդների և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց  համար սակագինը կազմում է 20.000 դրամ:
2 Բացառությամբ՛՛Արմենիան Քարդ՛՛ անդամ չհանդիսացող բանկերի,  որոնց կանխիկացման կետերից գանձվում է 1% min 1000 ՀՀ դրամ սակագին:
3 ՝Կցված քարտի բացման ժամանակ գործող քարտի մնացորդի վրա հաշվարկվող տոկոսադրույթը ենթակա է փոփոխման` գործող/կցված քարտերի համար սահմանված նվազագույն տոկոսադրույքով:   Քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է մինչև վճարային պլաստիկ քարտի գործողության ժամկետի ավարտը:Քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը կիրառել, եթե վճարային քարտի միջին ամսական մեծությունը գերազանցում է 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:
4 Ինտերնետի միջոցով (www.arca.am կայքով) գործարքներ (քարտից քարտ փոխանցումներ, մնացորդի հարցում, բջջային հեռախոսների կանխավճարային քարտերի լիցքավորում, կոմունալ վճարումներ, հաշվի քաղվածքի դիտում և այլն) հնարավոր է կատարել, եթե հաճախորդը նախօրոք գրավոր ''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ է ներկայացրել իր e-mail հասցեն և ծածկագիրը (որը PIN կոդը չէ):
5 Քարտային հաշվից ՀՀ այլ բանկերի հաճախորդների օգտին եվրոյով կամ դոլարով փոխանցումները  կատարելիս կիռարվում է սակագների և դրույքաչափերի III-բաժնի 3 կետով նախատեսված սակագինը:
6 Քարտով կատարված յուրաքանչյուր գործարքից հետո, հաճախորդի ցանկությամբ,''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ-ն ուղարկում է SMS հաղորդագրություն հաճախորդի բջջային հեռախոսին: Նշված ծառայությունը ակտիվացնելու նպատակով, հաճախորդը գրավոր տեղեկացնում է ''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ''ԲԲԸ-ին իր բջջային հեռախոսի համարը և այն գումարը, որից ավելի գործարքի դեպքում ցանկանում է ստանալ SMS հաղորդագրություն, ընդ որում գումարի նվազագույն շեմը դրամային քարտերի համար ոչ պակաս, քան 100 ՀՀ դրամ, դոլարային քարտերի համար՝ 1 ԱՄՆ դոլար, Եվրոյով քարտերի համար՝ 1 եվրո և ՌԴ ռուբլով քարտերի  համար՝ 50 ՌԴ ռուբլի: Ինտերնետով գործարք կատարելիս, եթե կայքը ապահովված է  3D SecureCode համակարգով, ապա հաճախորդը իր բջջային հեռախոսին ստանում է 3D SecureCode համակարգի ծածկագիր պարունակող SMS հաղորդագրություն: <<Արմենտել>> ՓԲԸ  և <<ՎիվաՍել-ՄՏՍ>> բջջային կապի օպերատորների բաժանորդները կարող են օգտվել  USSD տեղեկատվական և կառավարման համակարգից:
7 VISA CLASSIC PLUS քարտը չի կցվում այլ քարտերի: VISA CLASSIC PLUS քարտատեսակին այլ քարտ չի կցվում:
8 Եթե հաճախորդը բանկ դիմել է մինչև տվյալ օրվա ժամը 14:00, ապա քարտը կարող է տրամադրվել նույն օրը մինչև ժամը 17:00-ը, 14:00-ից հետո դիմելու դեպքում` հաջորդ օրը մինչև ժամը 17:00-ը: Սույն կետը վերաբերվում է միայն ''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ Երևան քաղաքի մասնաճյուղերին:
9 Քարտը տրամադրվում է միայն ՀՀ դրամով:
10 Առաջին դեպքը մատուցվում է անվճար:
11  Սույն սակագինը կիրառվում է այն դեպքում, երբ հաճախորդների կորցրած քարտերով կատարվում են ստորին սահմանաչափերով գործարքներ:
12 Սույն սակագինը կիրառվում է այն դեպքում, երբ պարզվում է, որ գործարքը կատարվել է հաճախորդի կողմից և գումարը փաստացի ստացել/վճարումը կատարվել է:
13 Մինչև մեկ ամիս կատարված գործարքների համար քաղվածքների տրամադրումը անվճար կարող է տրամադրվել մինչև հաջորդող ամսվա  վերջին բանկային օրը ներառյալ:
14 Լրացուցիչ քարտ-նույն հաճախորդին տրամադրվող գործող քարտային հաշվին կցված նույն/այլ վճարային համակարգի և տեսակի քարտ:  
Կցված քարտ-  հաճախորդի կողմից նշված անձին տրամադրվող գործող քարտային հաշվին կցված քարտ:
15 Visa Infinite քարտի հետ տրամադրվող Անվճար Priority Pass քարտի ցանցի սրահների մուտքից օգտվելիս գանձվում է վերջինիս կողմից սահմանված սակագին՝ 15.000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր անձի համար):
16 Կենսաթոշակի գումարի ստացման մասինՙ ՛՛ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՛՛ԲԲԸ անվճար ուղարկում է SMS հաղորդագրություն հաճախորդի բջջային հեռախոսին: Նշված ծառայությունը ակտիվացնելու նպատակով, հաճախորդը  տեղեկացնում է ՙ՛՛ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՛՛ԲԲԸ-ին իր բջջային հեռախոսի համարը:
17 Այն դեպքերում,  երբ տվյալ քարտից օրական կանխիկացումը գերազանցում  է500.000 ՀՀ դրամը, կանխիկացման սակագինը սահմանվում է 0.5%՝500.000 ՀՀ դրամը գերազանցող գումարի մասով:
18 Այն դեպքերում,  երբ տվյալ քարտից օրական կանխիկացումը գերազանցում  է  1.000.000 ՀՀ դրամը, կանխիկացման սակագինը սահմանվում է 0.5%՝1.000.000 ՀՀ դրամը գերազանցող գումարի մասով:
19 <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Cash-In տերմինալներով կատարվող գործարքների նվազագույն սահմանաչափը 100 ՀՀ դրամ է, առավելագույնը՝ 100.000 ՀՀ դրամ:
20 AEB Mobile հավելվածի արտոնյալ սակագների ամբողջ ցանկին կարող եք ծանոթանալ «XVIII. AEB Mobile համակարգով տրամադրվող ծառայությունների արտոնյալ սակագներ» բաժնում:
21 300.000 ՀՀ դրամ կամ դրան համարեք ԱՄՆ դոլար արժողությամբ <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ կողմից թողարկվող պարտատոմսեր ձեռք բերելու դեպքում քարտի տարեկան սպասարկման վարձը սահմանվում է անվճար:
22 PAYMENTS.AEB.AM- ինտերնետային կայքի միջոցով վճարումներ իրականացնելու համար գանձվող միջնորդավճարներ՝ 1) <<Արմենիան Քարդ>> ՓԲԸ անդամ բանկերի կողմից թողարկված VISA տեսակի վճարային քարտերով, բացառությամբ <<ՎՏԲ Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ի կողմից թողարկված քարտերի, կատարված գործարքի միջնորդավճարը 0,9%; 2)  Արտասահմանյան բանկերի, ինչպես նաև <<ՎՏԲ Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ի կողմից թողարկված VISA տեսակի վճարային քարտերով գործարքների միջնորդավճարը 2,5% :
  *Այն դեպքերում, երբ տվյալ քարտից օրական կանխիկացումը գերազանցում է 500.000 ՀՀ դրամը, կանխիկացման սակագինը սահմանվում է 0.5%՝ 500.000 ՀՀ դրամը գերազանցող գումարի մասով: 
  Ստորև նշված տեղեկությունները ներկայացված են հետևյալ հղման վճարային քարտեր բաժնում. 
  •Արտարժույթով արտահայտված գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փոխարժեքների մասին, 
  •Քարտ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո քարտի տրամադրման և ակտիվացման ժամկետներն ու պայմանները, 
  •Վճարային քարտի և ՊԻՆ-կոդի և (կամ) անձը նույնականացնող՝ քարտային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագրի օգտագործման և պահպանման կանոնները, 
  •Քարտապանի կողմից քարտային գործառնության բողաքարկման ժամնակահատվածը, ընթացակարգերը և քարտապանի կողմից դրանց կիրառման կարգն ու միջոցները, 
  •Վճարային քարտի կորստի դեպքում կիրառվող ընթացակարգերը և քարտապանի կողմից դրանց կիրառման կարգն ու միջոցները, 
Ընդհանուր տեղեկատվություն
Միջազգային բժշկական և ճանապարհորդային աջակցություն
Միջազգային բժշկական և ճանապարհորդային ապահովագրությունը օգնում է Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին, երբ Դուք միասին ճանապարհորդում եք Ձեր հիմնական բնակության երկրից դուրս մինչև 90 օր ժամկետով: Անվճար ծառայությունները ներառում են հեռախոսային անվճար բժշկական խորհրդատվություն՝ կոնտակտ հաստատելով  լոկալ բժշկական ծառայություններ մատուցողի հետ, մեկ այլ անձի հետ, ով կվերահսկի Ձեր առողջական վիճակը և՛ հոսպիտալացման ընթացքում, և՛ հետո: Վստահ եղեք, որ մենք կանենք հնարավոր ամեն ինչ Ձեր ճանապահորդությունը բոլոր հիմնավոր կետերով հիշարժան դարձնելու համար:
PunctՊատրաստվեք մինչև տանից դուրս գալը: Խնդրում ենք ուշադրություն դարձնել ստորև նշված Ձեր միջազգային  SOS կոնտակատային համարներին:
PunctԶանգահարեք միջազգային SOS աջակցման կենտրոն անվճար նախնական ճանապարհորդային տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար:
PunctՆերբեռնեք մեր բրոշյուրը  Ձեր Միջազգային բժշկական և ճանապարհորդային աջակցության վերաբերյալ:
Կոնտակտային համարներ
Նախաճանապարհորդական անվճար խորհրդատվության կամ բժշկական, ճանապարհորդային կամ ապահովագրական աջակցության անհրաժեշտության դեպքում զանգահարեք.
Punct+44 (0) 208 762 8373 (Անգլերեն)
Punct+7 (495) 937 6453 (Ռուսերեն, Անգլերեն)
Punct+971 (4) 253 6024 (Արաբերեն, Ֆրանսերեն, Անգլերեն)
Punct+ 380 (44) 499 39 75 (Ուկրայիներեն, Ռուսերեն, Անգլերեն)
Հրատապ օգնություն
Օրվա ցանկացած ժամին և անկախ գտնվելու վայրից Visa վճարային քարտերի պրեմիում կարգի քարտապանները 24 ժամվա ընթացքում կարող են կորած քարտի փոխարեն ստանալ նորը: Առանց քարտի առկայության կատարվում է գումարի անհապաղ տրամադրում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս 270,000 կետերում:
Եթե Ձեր Visa  քարտը կորել կամ գողացվել է, Visa Global Customer Assistance Services-ի ներկայացուցիչները կարող են 
Punct30 րոպեների ընթացքում արգելափակել Ձեր քարտը զեղծարարների գնումներից
PunctԿազմակերպել քարտի փոխարինումը և այն Ձեզ ուղարկումը 3 աշխատանքային օրվա ընթացքում
PunctԻրականացնել կանխիկի անհապաղ տրամադրում աշխարհի 270,000 կետերում
Դուք կարող եք զանգահարել աշխարհի ցանկացած կետից +1 303 967 1090 հեռախոսահամարին:
Առաջարկներ և ակցիաներ
Visa Platinum քարտապանները հնարավորություն ունեն օգտվել պրեմիում դասի հաճախորդների համար նախատեսված զեղչերի և արտոնությունների համակարգից, որը գործում է գրեթե ամբողջ աշխարհում և ներառում է հետևյալ ոլորտները.
PunctՀյուրանոցներ
PunctՀանգիստ
PunctԳնումներ
PunctՌեստորաններ
PunctՏրանսպորտ
PunctԺամանց
 Visa Paltinum քարտապաններին տրամադրվող զեղչերի և արտոնությունների ամբողջ ցանկին կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով:
Բանկոմատների գլոբալ ցանց
Ստացեք կանխիկ գումար, երբ այն Ձեզ անհրաժեշտ է: Ձեր Visa Platinum քարտը սպասարկվում է աշխարհում ավելի քան 1.9 մլն բանկոմատներում: Բանկոմատների գեոլոկացիոն ցանկը կարող եք տեսնել անցնելով հղումով​:
Գնումների ապահովագրություն
Ձեր Visa Platinum քարտով վճարելու դեպքում, կարող եք օգտվել գողացված կամ վնասված ապրանքների համար Գնումների ապահովագրությունից:
Խնդրում ենք ծանոթանալ դրույթների և պայմանների քաղաքականության ամբողջական ցանկին, որը ներառում է ծածկույթը, պայմանները, սահմանաչափերը և բացառությունները:
Երկարաձգված երաշխիք
Ձեր գնումների համար վճարեք Visa Platinum քարտով և հնարավոր է Դուք իրավասու լինեք ստանալ Երկարաձգված երաշխիք ձեռք բերված ապրանքների համար:
Խնդրում ենք ծանոթանալ դրույթների և պայմանների քաղաքականության ամբողջական ցանկին, որը ներառում է ծածկույթը, պայմանները, սահմանաչափերը և բացառությունները:
Բողոքի ներկայացում
Ճանապարհորդության ընթացքում անհապաղ բժշկական աջակցության անհրաժեշտության դեպքում , Դուք պետք է առաջինը զանգահարեք 24/7 Աջակցության բաժին.
Punct+44 (0) 208 762 8373 (Անգլերեն)
Punct+7 (495) 937 6453 (Ռուսերեն, Անգլերեն)
Punct+971 (4) 253 6024 (Արաբերեն, Ֆրանսերեն, Անգլերեն)
Բոլոր այլ պահանջների դեպքում Դուք պետք է նամակ ուղարկեք card.claims@rus-survey.ru էլեկտրոնային փոստի հասցեին: Անհրաժեշտ է լինելու տրամադրել.
PunctՔարտապանի անունը
PunctՔարտի առաջին 9 նիշերի տրամադրում
PunctՔարտապանի հասցեն
PunctԱյն քաղաքականությունը կամ բաժինը, համաձայն որի Դուքուզում եք բողոք ներկայացնել
Դուք պետք է 90 օրյա ժամկետում տեղեկացնեք մեզ, որ Դուք տեղյակ եք այնպիսի միջադեպի կամ կորստի մասին, որը կարող է առաջացնել բողոք:
Երբ բողոքը արդեն ներկայացված լինի, Դուք կստանաք դիմումի ձև, որը 90 օրյա ժամկետում պետք է հետ ուղարկվի նշված հասցեով կամ card.claims@rus-survey.ru էլեկտրոնային փոստի հասցեին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին: Քարտապանների խորհուրդ է տրվում պահպանել բոլոր փաստաթղթերի պատճենները իրենց համար:
Թարմացվել է`
Թարմացվել է` 11/09/2020 16:21