86 86
ENG

Նորություններ

05.12.2022

Հայէկոնոմբանկի կողմից բաժնետոմսերի տեղաբշխման գործընթացն ավարտվել է  սահմանված ժամկետից շուտ: Տեղաբաշխվել է 51,415 սովորական բաժնետոմս (բաժնային արժեթուղթ)` յուրաքանչյուրը 10,400 ՀՀ դրամ անվանական արժեքով (19,450 ՀՀ դրամ շուկայական գնով): Արժեթղթերի ընդհանուր ծավալը անվանական արժեքով կազմել է 534,716,000 ՀՀ դրամ, իսկ շուկայական արժեքով՝ 1,000,021,750 ՀՀ դրամ:

Շուրջ 1 միլիարդ դրամի բաժնետոմսերի ժամկետից շուտ տեղաբաշխումը փաստում է բանկի նկատմամբ ներդրողների մոտ ձևավորված վստահության բարձր մակարդակի մասին՝ պայմանավորված բանկի կայուն ֆինանասական վիճակով և զարգացման լայն հեռանկարներով: Նոր բաժնետերերի գրանցումից հետո բանկի բաժնետերերի քանակը կգերազանցի 6000-ը: Ներգրավված միջոցներն ուղղվելու են բանկի վարկավորման ծավալների ընդլայնմանն ու բանկի ռազմավարական նպատակների իրագործմանը:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման արդյունքներին ծանոթացե՛ք հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/1515/

Թարմացվել է` 12/12/2022 10:16