86 86
ENG

Visa Classic

Visa Classic

Հեշտացրու՛ կյանքդ
3,000 ՀՀ դրամ
Առավելություններ

Ուղղահայաց դիզայն

Քարտն ընդունվում է աշխարհի տասնյակ միլիոնավոր վաճառակետերում 

Քարտն ընդունվում է աշխարհի ավելի քան 2 միլիոն բանկոմատների կողմից

Օրական թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն գումար՝ 4,500,000 ՀՀ դրամ

Քարտի կորստի դեպքում Visa-ն կօգնի արգելափակել հաշիվը, տրամադրել ժամանակավոր քարտ

Հատուկ առաջարկներ Visa-ի կողմից

Անհպում վճարումներ Apple Pay, Google Pay, AEB Pay-ի միջոցով

Մանրամասն

Արագ և պարզ

Հրաշալի լուծում անհպում և առցանց վճարումների համար
Ընտրի՛ր քո քարտը
Սակագին
Քարտի արժույթը
AMD, USD, EUR, RUB
  
Պլաստիկ քարտերի գործողության ժամկետները  
5 տարի 
 
Քարտերի տրամադրում 
Անվճար 
   
 Քարտերի շտապ տրամադրում (վերաթողարկում) [12] 
5000 ՀՀ դրամ 
 
Կցված, լրացուցիչ քարտերի տրամադրում
 Անվճար   
 
Քարտային հաշվի բացում 
 Անվճար [4]
 
Տարեկան սպասարկման վարձ 
3000 ՀՀ դրամ կամ 400 դրամ ամսական [19]
 
Կցված, լրացուցիչ քարտի տարեկան սպասարկման վարձ
3000 ՀՀ դրամ   
 
Հաշվից քաղվածքի տրամադրում 
Անվճար
 
Քարտի փոխարինում նորով, քարտի PIN կոդի վնասման և կորստի դեպքում, քարտի վաղաժամկետ վերաթողարկման դեպքում նոր քարտի տրամադրում 
3000 ՀՀ դրամ  
 
Կանխիկի տրամադրում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կանխիկացման կետերում միայն դրամով (ATM), ներառյալ AEB Pay, Apple Pay կամ Google Pay վճարային գործիքներով [29] 
0% [7] 
 
Կանխիկի մուտքագրում ''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ բանկոմատներով
0% 
 
Կանխիկի տրամադրում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կանխիկացման կետերում դրամով և արտարժույթով (POS տերմինալ), ներառյալ AEB Pay, Apple Pay կամ Google Pay վճարային գործիքներով [29]
AMD - Անվճար [7]
USD - 1%. min 1000 ՀՀ դրամ 
EUR - 1%  min 1000 ՀՀ դրամ
RUB - 1% min 1000 ՀՀ դրամ
Կանխիկի  տրամադրում  ՀՀ-ում այլ բանկերին պատկանող կանխիկացման կետերում (ATM, POS terminal)
AMD - 1%
USD - 1% min 1000 ՀՀ դրամ 
EUR - 1%  min 1000 ՀՀ դրամ
RUB - 1% min 1000 ՀՀ դրամ
 
 
Կանխիկի մուտքագրում ՀՀ այլ բանկերին պատկանող բանկոմատներով 
 1%
 
Կանխիկի տրամադրում ''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ դրամարկղից [42] 
AMD - 1% min 1000 ՀՀ դրամ
USD - 1%. min 1000 ՀՀ դրամ 
EUR - 1% min 1000 ՀՀ դրամ
RUB - 1% min 1000 ՀՀ դրամ
 
Կանխիկի մուտքագրում ''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ դրամարկղով  
AMD - 0%
USD - 0% 
EUR - 0%
RUB - 1,5%
 
Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված VISA վճարային քարտերով ''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ  POS տերմինալներով կանխիկի տրամադրում
AMD - 2% min 3000 ՀՀ դրամ
USD- 2%. min 3000 ՀՀ դրամ 
EUR - 2% min 3000 ՀՀ դրամ
RUB - 2% min 3000 ՀՀ դրամ 
 
ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված Visa վճարային քարտերով ''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ  POS տերմինալներով կանխիկի տրամադրում 
AMD - 1% min 1000 ՀՀ դրամ
USD- 2%. min 3000 ՀՀ դրամ 
EUR - 2% min 3000 ՀՀ դրամ
RUB - 2% min 3000 ՀՀ դրամ 
 
Կանխիկի տրամադրում արտասահմանում
2% min 3000 ՀՀ դրամ 
 
Կանխիկի մուտքագրում արտասահմանում, ինչպես նաև ՀՀ-ում  "ԱրՔա" անդամ չհանդիսացող բանկերի բանկոմատներով
2% min 3000 ՀՀ դրամ 
 
Անկանխիկ գործարքների կատարում քարտով
Անվճար 
 
Քարտի «Stop-List»-ից հանում (*բոլոր VISA տեսակի և արժույթի քարտերի համար AEB Mobile հավելվածով բլոկավորված քարտի ապաբլոկավորում՝ անվճար)
 2000 ՀՀ դրամ [*]
 
Օրական կանխիկացման գործարքների քանակը
10 անգամ 
 
Օրական կանխիկացման գործարքների քանակի ավելացում
1000 ՀՀ դրամ
 
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն գումարը
AMD- 1,500.000
USD - 3.000 
EUR - 3.000
RUB -125․000
 
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն գումարը
AMD 4 500.000
USD, EUR 9.000
RUB  375.000
 
Կանխիկացման կամ ընդհանուր գործարքների սահմանաչափի ավելացում օրական
 1000 ՀՀ դրամ 
 
Կանխիկացման կամ ընդհանուր գործարքների քանակի և սահմանաչափի ավելացում քարտի գործողության ամբողջ ժանակահատվածի համար
Ավելացված սահմանաչափի 0.1%՝ min 5,000 դրամ, քանակի դեպքում՝ 5 000 դրամ  
 
Նույն հաճախորդի ''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ-ում գործող այլ հաշվին փոխանցում 
 Անվճար
 
Քարտից քարտ փոխանցումներ Բանկի քարտերին [10] 
AMD 0,3% 
 
29 քարտից-քարտ փոխանցումներ «Արմենիան Քարդ» համակարգի անդամ բանկերի կամ «Արմենիան Քարդ» համակարգի անդամ չհանդիսացող և «Արմենիան Քարդ» համակարգի հետ H2H կապուղով աշխատող բանկերի քարտերին [10]
AMD 0,5% 
 
«AEB Mobile» և «AEB Online» համակարգերի միջոցով Visa Direct համակարգով Բանկի քարտերից միջազգային VISA քարտերին փոխանցումներ [32] 
AMD-1.5%,  min 1000 ՀՀ դրամ
USD - 2%,min 1000 ՀՀ դրամ
EUR՝-2%, min 1000 ՀՀ դրամ
 
 
Քարտային հաշվից ՀՀ այլ բանկերի հաճախորդների օգտին փոխանցումներ (*AEB Mobile հավելվածով՝ անվճար)
AMD – 500 դրամ [*]
USD,EUR - կիրառվում է Հաշիվների բացման, սպասարկման և այլ ծառայությունների Տեղեկատվական Ամփոփագրի III-բաժնի 3 կետով նախատեսված սակագինը
 
"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ-ի այլ հաճախորդների օգտին փոխանցումներ (*AEB Mobile հավելվածով ՝ անվճար)
 500 ՀՀ դրամ [*]
 
 SMS հաղորդագրության ուղարկում [11] 
20 ՀՀ դրամ
 
Միջազգային STOP LIST-ի տեղադրում [22] 
 Շաբաթական 9000 ՀՀ դրամ
 
Բանկոմատներով կատարված գործարքների բողոքարկման հայտ (ՀԷԲ քարտատերերի համար), եթե բողոքարկվող գումարը գերազանցում է 7,000 ՀՀ դրամ գումարը [13]
5000 ՀՀ դրամ   
Սպասարկման կետերում POS տերմինալներով (այդ թվում վիրտուալ) քարտով կատարված գործարքների բողոքարկման հայտ (ՀԷԲ քարտապանների համար) [13]
10,000 ՀՀ դրամ   
Այլ բանկերի քարտապանների կողմից ՀԷԲ կանխիկացման և/կամ սպասարկման կետերում կատարված գործարքների հետգանձման դիմումի ընդունում, եթե բողոքարկվող գումարը գերազանցում 10.000 դրամ գումարը
5000 ՀՀ դրամ   
ArCa համակարգի անդամ բանկերի սպասարկման կետերում էլեկտրոնային պետական անկանխիկ վճարումների, ներառյալ ԴԱՀԿ ծառայության աճուրդներով վաճառվող ապրանքների դիմաց վճարման կատարում  
200 ՀՀ դրամ 
 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻՑ դուրս գտնվող Cash-In տերմինալներով քարտային հաշվի համալրում [14] 
400 ՀՀ դրամ 
 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ գտնվող Cash-In տերմինալներով քարտային հաշվի համալրում [14] 
Անվճար 
 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բանկոմատներից մեկ կանխիկացվման գործարքի առավելագույն գումարը [40]
500,000  ՀՀ դրամ
InecoPay համակարգի միջոցով կատարված գործարքից միջնորդավճար
 200 ՀՀ դրամ
Քարտի կարգավիճակը PIN  կոդի հարկադիր փոփոխումով փոխարինելը
1000 ՀՀ դրամ
PAYMENT.AEB.AM- ինտերնետային կայքի միջոցով վճարումներ իրականացնելու համար գանձվող միջնորդավճար [15] 
0.3%  
INSURANCE.AEB.AM – ինտերնետային կայքի միջոցով ԱՊՊԱ պայմանագիր կնքելու միջնորդավճարներ [16] 
0.5% 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

4 Այլ երկրների (ոչ Հայաստանի Հանրապատության) անձը հաստատող փաստաթուղթ ունեցող ֆիզիկական անձանց համար սակագինը կազմում է 50,000 դրամ:

7 Այն դեպքերում, երբ տվյալ քարտից օրական կանխիկացումը գերազանցում է 500.000 դրամը, կանխիկացման սակագինը սահմանվում է 0.5%՝ 500,000 դրամը գերազանցող գումարի մասով:

10 Ինտերնետի միջոցով (www.ArCa.am կայքով) գործարքներ (քարտից քարտ փոխանցումներ, բջջային հեռախոսների կանխավճարային քարտերի ծածկագրերի ձեռք բերում, կոմունալ վճարումներ, հաշվի քաղվածքի դիտում և այլն) հնարավոր է կատարել, եթե հաճախորդը նախօրոք գրավոր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ է ներկայացրել իր e-mail հասցեն: 

11 Վճարային քարտը բանկոմատով ակտիվացնելիս, ինչպես նաև հաճախորդի ցանկությամբ քարտով կատարված յուրաքանչյուր գործարքից հետո, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ուղարկում է SMS հաղորդագրություն հաճախորդի բջջային հեռախոսին: Նշված ծառայությունը ակտիվացնելու նպատակով, հաճախորդը գրավոր տեղեկացնում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին իր բջջային հեռախոսի համարը և այն գումարը, որից ավելի գումարի դեպքում ցանկանում է ստանալ SMS հաղորդագրություն, ընդ որում գումարի նվազագույն շեմը դրամային քարտերի համար ոչ պակաս, քան 200  դրամ, դոլարային քարտերի համար՝ 1 ԱՄՆ դոլար, Եվրոյով քարտերի համար՝ 1 եվրո և ՌԴ ռուբլով քարտերի  համար՝ 50 ՌԴ ռուբլի: Ինտերնետով գործարք կատարելիս, եթե կայքը ապահովված է  ArCa 3-D Secure, MasterCard SecureCode կամ Verified by Visa համակարգերով, ապա հաճախորդը իր բջջային հեռախոսին ստանում է ArCa 3-D Secure, MasterCard Securecode, Verified by Visa  կամ 3D Securecode համակարգերի ծածկագիր պարունակող SMS հաղորդագրություն: ՀՀ գործող բջջային կապի օպերատորների բաժանորդները կարող են օգտվել  USSD տեղեկատվական և կառավարման համակարգից:
Կենսաթոշակի գումարի ստացման մասին Բանկը անվճար ուղարկում է SMS հաղորդագրություն հաճախորդի բջջային հեռախոսին: Նշված ծառայությունը ակտիվացնելու նպատակով, հաճախորդը գրավոր տեղեկացնում է Բանկին իր բջջային հեռախոսահամարը:

12 Քարտի շտապ պատվերի դեպքում քարտը հաճախորդին տրամադրվում է հաջորդ աշխատանքային օրը ժամը 16:00-ից հետո «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» մասնաճյուղում (ք.Երևան Տիգրան Մեծի փ. 49 և 49 շինություն 1):

13 Սույն սակագինը կիրառվում է այն դեպքում, երբ բողոքարկման գործընթացի արդյունքում պարզվել է, որ գործարքը կատարվել է հաճախորդի կողմից կամ հաճախորդի կողմից քարտի օգտագործման կանոնների խախտման հետևանքով կամ այնպիսի հանգամանքներով, որի դեպքում հիմնավորվում է (ապացուցվում է) բողոքարկման հայտի անհիմն լինելը:

14 «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Մասնաճյուղից դուրս Cash-In տերմինալներով կատարվող գործարքների նվազագույն սահմանաչափը 100 դրամ է, առավելագույնը՝ 100.000 դրամ: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Մասնաճյուղում գտնվող Cash-In տերմինալներով կատարվող գործարքների նվազագույն սահմանաչափը 100 դրամ է, առավելագույնը՝ 200.000 դրամ:

15 1) Arca համակարգի միջոցով հավաստագրում տրամադրող ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված քարտերի դեպքում, բացառությամբ <<ՎՏԲ Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ի կողմից թողարկված քարտերի, կատարված գործարքի միջնորդավճարը 0,9%;
2)Arca համակարգի միջոցով հավաստագրում չտրամադրող բանկերի կողմից թողարկված MasterCard, Visa տեսակի քարտերի դեպքում վճարային քարտերով գործարքների միջնորդավճարը 2,5% :

16 1) «Arca համակարգի միջոցով հավաստագրում տրամադրող ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված քարտերի դեպքում միջնորդավճարը 0,9%; 2) Arca համակարգի միջոցով հավաստագրում չտրամադրող բանկերի կողմից թողարկված MasterCard, Visa տեսակի քարտերի դեպքում միջնորդավճարը 2,1% :

19 300,000 դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար արժողությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կողմից թողարկվող պարտատոմսեր ձեռք բերելու դեպքում քարտի տարեկան սպասարկման վարձը սահմանվում է անվճար:

22 Սույն սակագինը կիրառվում է այն դեպքում, երբ հաճախորդների կորցրած քարտերով կատարվում են ստորին սահմանաչափերով գործարքներ

25 VISA CLASSIC DIGITAL տեսակի վճարային քարտը տրամադրվում է 5 տարի ժամկետով: Քարտի տարեկան սպասարկման վարձը կազմում է 1000 դրամ: VISA DIGITAL թվային քարտն է, առանց ֆիզիկական առկայության և գտնվում է (գրանցվում է) վիրտուալ միջավայրում : Քարտով գումարի կանխիկացման հնարավորությունը արգելափակված է, իսկ անկանխիկ գործարքների օրական առավելագույն սահմանաչափը դրամի դեպքում՝ 2.5 մլն. ՀՀ դրամ, ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի դեպքում՝ 5.000 USD/ EURO, իսկ ՌԴ ռուբլու դեպքում՝ 200.000 RUB է: Սպասարկման մնացած պայմանները` համաձայն Visa Classic քարտատեսակի համար սահմանված գործող պայմանների:

29 Եթե վճարային քարտը տրամադրվել է աշխատավարձային նախագծի շրջանակում (ՀՀ դրամով)՝ աշխատավարձ ստանալու նպատակով, ապա տվյալ քարտից օրական մինչև 1.000.000 դրամ կանխիկացնելու դեպքում կանխիկացման սակագինը սահմնավում է 0%, իսկ օրական 1.000.000 դրամը գերազանցող գումարի մասով՝ 0.5%

32 VISA Direct փոխացման համակարգում կիրառվում են ներքոնշյալ սահմանափակումներ.
       - Մեկ գործարքի առավելագույն սահմանաչափ՝ 500 000 ՀՀ դրամ, 1 000 ԱՄՆ դոլար, 1 000 եվրո,
       - Մեկ հաճախորդի կողմից գործարքների օրական առավելագույն քանակ՝ 4,
       - Մեկ հաճախորդի գործարքների օրական առավելագույն գումար՝ 1 000 000 ՀՀ դրամ, 2 000 ԱՄՆ դոլար, 2 000 եվրո:

40 «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բանկոմատներից Apple Pay կամ Google Pay վճարային գործիքներով կանխիկի  տրամադրման դեպքում մեկ կանխիկացման գործարքի առավելագույն գումարը կազմում է 150.000 դրամ 

Երկրների ցանկի հետ, որտեղ հնարավոր է փոխանցել գումար VISA վճարային համակարգի քարտերին՝ ի շնորհիվ Visa Direct համակարգի, կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ 

42Քարտային հաշվի փակման դիմում ներկայացնելիս, հաշվի մնացորդը 1000 դրամից կամ համարժեք արտարժույթից պակաս լինելու դեպքում, գանձվող միջնորդավճարի չափը սահմանվում է առանց նվազագույն գումարի կիրառման պահանջի:

***Visa քարտերի արտոնություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

• Քարտը թողարկվում է Հաճախորդի կողմից Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում և տրամադրվում է Հաճախորդին առավելագույնը 5 բանկային օրում։

• Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով կատարվող Գործարքները հաշվարկվում են գործարքի օրվա դրությամբ համապատասխան արժույթի առքի/վաճառքի համար Բանկի կողմից սահմանված փոխարժեքներով,  որի արդյունքում առաջացած գործարքի գումարների տարբերությունների համար Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

• ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴրՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ  ԿԱՐՈՂ  ԵՔ  ԳՏՆԵԼ  ՀԵՏԵՎՅԱԼ  ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ՝ www.aeb.am :

• Քարտային հաշիվների մնացորդների վրա տոկոսները կապիտալացվում են յուրաքանչյուր ամիս:

• Տոկոսները հաշվեգրվում են քարտային հաշվում առկա գումարի մնացորդի, ինչպես նաև ավելացված գումարի մնացորդի և կապիտալացված տոկոսների վրա օրական կտրվածքով:

• Բանկն իրավունք ունի փոփոխել քարտային հաշվում եղած դրական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

• Քարտերով հաշիվների բացման նվազագույն սկզբնական գումարի սահմանափակում չկա: Քարտային հաշիվների դիմաց վճարվող տոկոսները ենթակա են հարկման Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված չափով:

• Պայմանագրից բխող վեճերի առաջացման դեպքում քարտատերը գրավոր դիմում է բանկին և 10 աշխատանքային օրվա ընթացքում քարտատիրոջը տրվում է դիմումի վերաբերյալ պատասխան: Պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քարտատերն իրավունք ունի դիմել դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին օրենքով սահմանված կարգով:

• Հաճախորդը քարտային հաշիվ բացելու համար բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը `
      -անձը հաստատող փաստաթուղթ,
      -հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,

• «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով Բանկը կարող է «Ճանաչիր քո հաճախորդին («Know your customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:

• «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտիե (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել հաճախորդից լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

• Բանկն առնվազն երեսնօրյա պարբերականությամբ քարտատիրոջը տրամադրում է իր քարտային հաշվի վերաբերյալ քաղվածք, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել,

• Հաճախորդի և բանկի միջև առաջացած վիճելի հարցերը բանակցության արդյունքում չկարգավորելու դեպքում հաճախորդը օրենքով սահմանված կարգով կարող է դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին կամ դատարան

• Հաշիվը և դրանում եղած դրական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում`դատարանի վճռի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների հարկային կամ այլ մարմինների որոշումների (փաստաթղթային կամ էլեկտրոնային) հիման վրա հաշվի վրա արգելանք(կալանք) դնելուց կամ հաշվով գործառնությունները դադարեցնելուց

• Առանց հաճախորդի կարգադրությամբ հաշվում եղած դրական միջոցները կարող են դուրս գրվել օրենքով սահմանված դեպքերում`դատարանի վճռի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների որոշումների (փաստաթղթային կամ էլեկտրոնային) հիման վրա կամ Բանկի և հաճախորդի միջև պայմանագրով նախատեսված դեպքերում:

• Ավանդները երաշխավորվում են <<Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին>>  ՀՀ օրենքի համաձայն.
     -դրամով ավանդների դեպքում՝ մինչև 16.0 մլն դրամի չափով,
     -արտարժութային ավանդների դեպքում՝ մինչև 7.0 մլն րամիի չափով,
     -դրամով և արտարժույթով ավանդների դեպքում, եթե դրամային ավանդը մեծ է 7.0 մլն դրամից, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև 16.0 մլն դրամով,
    -դրամով և արտարժույթով ավանդների դեպքում, եթե Դրամային ավանդը պակաս է 7.0 մլն Դրամից, ապա երաշխավորվում է Դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7.0 մլն Դրամի և հատուցված Դրամային ավանդի տարբերության :
Ընդհանուր տեղեկատվություն
Քարտի տեսակը 
Punct Հաշվարկային
Վճարահաշվարկային համակարգ
PunctVISA
Քարտով իրականացվող գործառնությունների տեսակներ
Punct Բանկում գործող քարտերով հաճախորդը կարող է իրականացնել հետևյալ գործառնությունները. գումարի կանխիկացում, առևտրի և սպասարկման ոլորտներում անկանխիկ վճարումների իրականացում, քարտից քարտ փոխանցումներ
PunctՔարտի PIN կոդը պետք է պահպանել գաղտնի և չհայտնել երրորդ անձանց կամ թույլ տալ, որ այն հասանելի դառնա երրորդ անձանց, չդնել այն դրապանակում կամ պահել դրանում թղթային եղանակով, քանի որ այն պետք է հայտնի լինի միայն անձամբ հաճախորդին։
PunctՔարտի PIN Ծրարի մեջ առկա ծածկագիրը մտապահելուց հետո խորհուրդ է տրվում ոչնչացնել երրորդ անձանց հասանելի չդառնալու համար։
Punct PIN-ը 3 անգամ սխալ մուտքագրելու դեպքում քարտն ավտոմատ կերպով բլոկավորվում է: Քարտը կարող է առգրավվել և հնարավոր չլինի օգտվել հաշվից մինչև հաճախորդի կողմից Բանկին գրավոր դիմելը և վերջինիս կողմից քարտի ապաբլոկավորումը։
PunctՀաճախորդը պետք է Քարտի ծածկագիրը բանկոմատ մուտքագրելիս թույլ չտա, որ շրջակայքում երրորդ անձանց ներկայության կամ տեսախցիկների առկայության դեպքում ծածկագիրը հասանելի դառնա երրորդ անձանց, երեկոյան ժամերին խորհուրդ է տրվում օգտվել լուսավոր շրջակայքում առկա բանկոմատներից՝ գողություններից ու հափշտակություններից խուսափելու համար։ Հաճախորդը չպետք է թույլ տա, որ իր փոխարեն երրորդ անձինք իրականացնեն գործարքներ և/կամ հավաքեն PIN-ը։
PunctՀամացանցով գնումների դեպքում չպետք է հավաքել, օգտագործել PIN-ը և պետք է պահպանել գնումների վերաբերյալ ձևաորվող տեղեկատվությունը։ Վստահ լինելու համար, որ քարտի վերաբերյալ տեղեկատվությունը հաղորդվում է գաղտնագրված, անհրաժեշտ է համոզվել, որ առևտրի կետի համապատասխան էջի հասցեն (URL) սկսվում է https:// դասիչով։ Միաժամանակ, էջադիտիչի եզրին պետք է հայտնվի փակ կողպեքի տեսքով նկար։
PunctԻնտերնետային առևտրի կետերում քարտային գործառնությունների անվտանգության բարձրացման նպատակով գործում են ArCa 3-D Secure, MasterCard® SecureCode™ և Verified by Visa® (VbV) համակարգերը, որոնք ապահովում են նշված համակարգերին անդամակցած առևտրի կետերում ArCa, MasterCard և Visa քարտերով կատարվող գործառնությունների անվտանգության ժամանակակից մակարդակ՝ հիմնված SMS հաղորդագրությունների միջոցով հաճախորդին ուղարկվող մեկանգամյա գաղտնաբառերի վրա։ Նշված համակարգերին անդամակցած առևտրի կետերում յուրաքանչյուր գործառնության դեպքում հաճախորդի պահանջով նրա բջջային հեռախոսին կուղարկվի մեկանգամյա գաղտնաբառ, որն անհրաժեշտ է անմիջապես մուտքագրել գործառնության հաստատման հատուկ դաշտում, այլապես գործառնությունը կմերժվի։ Ընդ որում, հաճախորդը գաղտնաբառը չպետք է հայտնի այլ անձանց, իսկ բջջային հեռախոսահամարի բացակայության կամ Դրա փոփոխության դեպքում պետք է անձամբ, իսկ բացառիկ դեպքերում, Բանկի համաձայնությամբ, նաև կապի այլ միջոցներով Բանկ ներկայացված գրավոր դիմումի հիման վրա այդ մասին տեղեկացնի Բանկին։
PunctՓակ տարածքում գտնվող բանկոմատից օգտվելիս չպետք է թույլատրել անհայտ անձանց մուտքը։ Նշված տարածքում գտնվող բանկոմատ մուտքը թույլատրող քարտ-ընթերցող սարքերը չպետք է PIN-ի մուտքագրում պահանջեն։ Նշված սարքում պատահաբար PIN մուտքագրելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես բլոկավորել քարտը և դիմել Բանկ։
 
Բանկի պարտավորությունները և իրավունքները 
Բանկը պարտավոր է՝
PunctԱպահովել Քարտի սպասարկումը՝ համապատասխան  վճարահաշվարկային համակարգերի կողմից տվյալ տեսակի քարտերի համար ընդունված կանոնների համաձայն
PunctՊայմաններով սահմանված կարգով և դեպքերում տրամադրվել հաճախորդին հաշվի քաղվածքներ։
PunctՔարտի կորստի կամ հափշտակման վերաբերյալ հաճախորդից ահազանգ ստանալուն պես՝ կատարել Քարտի բլոկավորում:
PunctՀՀ օրենսդրությամբ և պայմանագրով սահմանված կարգով պահպանել հաճախորդի վերաբերյալ իրեն հայտնի դարձած բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները:
Բանկն իրավունք ունի՝
PunctՄերժել Քարտով գործարքների իրականացումը, եթե պահանջվող գումարը գերազանցում է Քարտի Վճարային սահմանաչափը։
PunctՀաշվի Դրական միջոցների նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կիրառել սահմանափակումներ դատական, հարկադիր կատարման և հարկային մարմինների որոշումների հիման վրա:
PunctԱնակցեպտ կարգով Քարտի հաշվից գանձել Սակագներով սահմանված վճարները, հաշվանցել Բանկի նկատմամբ հաճախորդի ունեցած դեբիտորական, վարկային և դրական այլ պարտավորությունները:
 
Հաճախորդի պարտավորությունները և իրավունքները
Հաճախորդը պարտավոր է՝
PunctՎճարել Բանկին Քարտի և քարտային հաշվի սպասարկման հետ կապված Սակագներով սահմանված բոլոր վճարները:
PunctՔարտի կորստի և/կամ PIN-կոդի այլ անձանց հասանելի դառնալու կամ նման կասկած ունենալու դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել Բանկին՝ քարտի բլոկավորման համար:
PunctԳործարքների իրականացման ժամանակ սպասարկող աշխատակցի պահանջով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
PunctԵրրորդ անձանց չփոխանցել քարտը կամ կից քարտերը և PIN-կոդը:
PunctԵրեք աշխատանքային օրվա ընթացքում Բանկին տեղեկացնել անձը հաստատող փաստաթղթի, հեռախոսահամարի, աշխատանքի, բնակության վայրի և նախկինում տրամադրված այլ տեղեկությունների, փաստաթղթերի փոփոխությունների մասին:
PunctՔարտի համար հատուկ (արտոնյալ) սակագներ նախատեսված լինելու դեպքում (այն քարտերը, որոնք թողարկվում և սպասարկվում են Բանկի հետ համագործակցող կազմակերպության միջոցով աշխատավարձ, կրթաթոշակ կամ այլ տեսակի վճարումներ իրականացվելու նպատակով) վճարել Բանկի և համագործակցող կազմակերպության միջև համաձայնեցված  հատուկ (արտոնյալ) սակագները, եթե նրանց միջև այլ համաձայնություն առկա չէ, իսկ այդ կազմակերպության հետ Բանկի համագործակցությունը դադարելու կամ հաճախորդի համագործակցող կազմակերպությունից քարտով վճարումներ ստանալը դադարելու դեպքերում՝ հատուկ սակագները դադարում են և Հաճախորդը պարտավոր է վճարել համաձայն Սակագների: 
Հաճախորդն իրավունք ունի՝
PunctՎճարային սահմանաչափի սահմաններում իր Քարտային հաշվից ստանալ կանխիկ միջոցներ բանկոմատներից և կանխիկի տրամադրման կետերից,  կատարել անկանխիկ վճարումներ կամ Բանկի կողմից առաջարկվող այլ գործառնություններ:
PunctՍտանալ մեկից ավելի քարտեր, կից քարտեր ներկայացնելով Բանկին դիմում և վճարելով Սակագներով սահմանված վճարները։
PunctՊատվիրել և ստանալ նոր քարտ/կից քարտեր՝ ժամկետները լրացած, վնասված, կորած քարտերի փոխարեն:
PunctԻր քարտային հաշվին գումարներ մուտքագրել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:
PunctՍտանալ հաշվի քաղվածքներ Պայմաններով սահմանված կարգով, դեպքերում և պարբերականությամբ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
PunctՍտանալ քարտային հաշվով կատարված յուրաքանչյուր գործառնության վերաբերյալ (SMS) կարճ հաղորդագրություն՝ այդ  ծառայությունից օգտվելու դեպքում։ Բողոքարկել քարտային հաշվով կատարված գործարքները Պայմաններով սահմանված կարգով և ժամկետներում։
 
Պատասխանատվությունը. 
PunctՀաճախորդի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները Բանկի կողմից ՀՀ օրենսդրության խախտմամբ հրապարակելու համար Բանկը կրում է պատասխանատվություն Հաճախորդի նկատմամբ ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգով և չափով։
PunctՀաճախորդի քարտային հաշվի միջոցները առանց վերջինիս կարգադրությամբ ելքագրվելու հետևանքով նրան պատճառված վնասների համար Բանկը պատասխանատվություն չի կրում, եթե այդ միջոցները դուրս են գրվել նույնականացված Հաճախորդի կամ նրա ներկայացուցչի կողմից կամ Հաճախորդի նույնականացման տվյալի կիրառման արդյունքում, ինչես նաև ՀՀ օրենսդրությամբ կամ Պայմանեններով սահմանված այլ դեպքերում։
PunctՀաճախորդի քարտային հաշվի միջոցները առանց վերջինիս կարգադրության ելքագրվելու հետևանքով նրան պատճառված վնասների համար Բանկը պատասխանատվություն չի կրում,  եթե այդ միջոցները դուրս են գրվել Հաճախորդի դիտավորության կամ անզգուշության, խաբեության կամ այլ ցանկացած ձևով կատարվող զեղծարարության արդյունքում Հաճախորդի նույնականացման տվյալի երրորդ անձանց հայտնի դառնալու և օգտագործվելու հետևանքով։
PunctՔարտի կորստի կամ գողության արդյունքում երրորդ անձանց կողմից հաշվից կատարվող ելքերի համար Բանկը պատասխանատվություն չի կրում, բացառությամբ, եթե Քարտի կորստի կամ գողության մասին Բանկի տեղեկացվելուց հետո հաշիվը չբլոկավորելու արդյունքում Դրական միջոցները դուրս են եկել հաշվից։
Քարտի բլոկավորման, ապաբլոկավորման պայմաններն ու ժամկետները 
PunctՔարտը Բանկը բլոկավորում է հաճախորդի կողմից քարտի/Պին կոդի/ կորստի կամ գողանալու մասին տեղեկացվելու դեպքում և քարտով կատարված այն գործարքները հայտնաբերելուց հետո, որոնք Քարտապանի կողմից չեն կատարվել։  
PunctՔարտը Բանկը բլոկավորում է նաև Բանկի նկատմամբ Հաճախորդի պարտավորությունների չկատարման, Հաշվի նկատմամբ ՀՀ օրենսդրության և Պայմանների համաձայն սահմանափակումներ կիրառվելու դեպքերում։
PunctՔարտը Բանկը ապաբլոկավորում է բլոկավորման հիմքերը վերանալուց հետո, Հաճախորդի կողմից ապաբլոկավորման համար Բանկին դիմելուց և Սակագներով ապաբլոկավորման համար սահմանված վճարները կատարելուց մեկ բանկային օրվա ընթացքում։
PunctԲանկի կողմից քարտը կարող է բլոկավորվել այն դեպքում, երբ քարտով կատարվել են կասկածելի գործարքներ և չի հաջողվում կապ հաստատել հաճախորդի հետ: Այն դեպքում, երբ քարտով, համաձայն վճարահաշվարկային կազմակերպությունների կանոնների կատարվում են ստորին սահմանաչափերով գործարքներ և հնարավորություն չի լինում կապ հաստատել հաճախորդի հետ Բանկի աշխատակիցները ստանում են իրավասություն նշված քարտերը միջազգային STOP LIST մուտքագրելու և Բանկի սակագներով և դրույքաչափերով սահմանված միջնորդավճարները հաճախորդի տվյալ քարտի հաշվից կամ այլ հաշիվներից գանձելու համար:
PunctԵթե վճարային քարտին առկա է չվճարված երեք ամիս և ավելի տևողությամբ տարեկան սպասարկման վարձ/և/կամ դեբիտորական պարտք, Բանկն իրավասու է առանց հաճախորդին տեղեկացնելու փակել քարտը /բլոկավորել/, որից հետո այն կարող է վերաբացվել /ապաբլոկավորում/ միայն վերոնշյալ պարտքերը մարվելուց հետո:
PunctԲանկը կարող է մերժել քարտի ապաբլոկավորումը, եթե քարտի բլոկավորումն արդյունք է օրենքով սահմանված կարգով քարտի կամ քարտային հաշվի վրա դրված սահմանափակումների, վճարված չէ քարտի ապաբլոկավորման համար սահմանված վարձավճարը կամ քարտի ապաբլոկավորումը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների, որոնք չեն կարող ծածկվել տվյալ քարտային հաշվին առկա միջոցներով:
PunctՔարտի կորստի, գողության դեպքում հաճախորդը պետք է անհապաղ տեղեկացնի այդ մասին Բանկին հեռախոսազանգով(+37410530761, +37410510929 կամ +37496012816), որի հիման վրա Բանկը հաշվի Դրական միջոցների պահպանությունը ապահովեու նպատակով հաշիվը բլոկավորում է, իսկ ապաբլոկավորումը կատարվում է Հահաճախորդի դիմումի հիման վրա:
Հաճախորդի կողմից քարտային գործառնության բողոքարկման կարգն ու ժամկետները
PunctՀաճախորդը կարող է բողոքարկել Քարտային հաշվով կատարված գործարքները կամ կոնկրետ գործարքը Բանկին ներկայացնելով դիմում կամ Բանկի սահմանած ձևող բողոք/այսուհետ՝ Բողոք/։
PunctՀաճախորդի կողմից ներկայացված բողոքը ընդունելուց Հաճախորդին տրամադրվում է հավաստում՝ ստացական կամ բողոքը պատճենը՝ բողոքը ստանալու մասին Բանկի աշխատակցի ստորագրությամբ։
PunctԲանկի կողմից բողոքը քննարկվում և պատասխանը տրամադրվում է Բողոքը Բանկում ստացվելուց 10 աշխատանքային օրվա ընթացքում։
PunctԵթե Հաճախորդը բողոքը ներկայացնում է /քաղվածքի ստանալուց/բողոքարկվող գործարքի մասին տեղեկանալուց 15 օրվա ընթացքում, ապա Բանկը Հաճախորդի բողոքը ստանալուց մինչև 90 օրվա ընթացքում կարող է բավարարել Հաճախորդի բողոքը եթե առկա են ապացույցներ, որ գործարքը կատարվել է առանց Հաճախորդի նույնականացման կամ  նույնականացման տվյալի կիրառման, դրանում առկա չէ 
PunctՀաճախորդի մեղքը, այդ թվում գործարքը չի կատարվել Հաճախորդի դիտավորության կամ անզգուշության, խաբեության կամ այլ ցանկացած ձևով կատարվող զեղծարարության արդյունքում Քարտը, Քարտի տվյալը կամ Հաճախորդի նույնականացման տվյալը երրորդ անձանց հայտի դառնալու հետևանքով։
Քարտի առգրավում
PunctՔարտի գողության դեպքում խորհուրդ է տրվում Հաճախորդին դիմել նաև իրավապահ մարմիններին և դիմելու ապացույցը ներկայացնել Բանկին՝ իրավապահ մարմինների պահանջով քարտի ապօրինի օգտագորման փորձերի մասին տեղեկատվություն վերջիններիս տրամադրելու համար։
PunctՔարտի առգրավման դեպքում՝ այն ստանալու համար հաճախորդը պետք է դիմի Բանկին։ Բանկը վճարային քարտը տրամադրում է հաճախորդին միչև 10 աշխատանքային օրվա ընթացքում
PunctՔարտի կորստի/կամ գողանալու դեպքում հաճախորդն անհապաղ տեղեկացնում է ArCa պրոցեսինգային կենտրոնին` 59-22-22 հեռախոսահամարով կամ բանկին՝ քարտը բլոկավորելու համար, այնուհետև դիմում բանկ՝ նոր քարտ ստանալու համար:
PunctՀաճախորդը պետք է ուշադիր լինի և չմոռանա բանկոմատից վերցնել տրամդրվող գումարները և քարտը, քարտը չվերցնելու դեպքում կարող է հնչել ազդանշան, որից մի քանի վայրկյան անց քարտը կարող է կլանվել բանկոմատի կողմից
Քարտի վերաթողարկման կարգն ու պայմանները, ժամկետները
Punct Քարտի գործողության ժամկետի ավարտին նախորդող 15 օրվա ընթացքում Բանկն առանց հաճախորդի լրացուցիչ դիմումի վերաթողարկում է քարտը, բացառությամբ եթե.
PunctՀաճախորդի հետ հնարավոր չի եղել մինչ այդ կապ հաստատել.
PunctՀաճախորդը հրաժարվել է քարտը վերաթողարկելու Բանկի առաջարկից, Հաճախորդը մինչ այդ (քարտի գործողության ժամկետի ավարտից նվազագույնը 30 օր առաջ) դիմել է Բանկին հաշիվը փակելու (քարտը չվերաթողարկելու) համար,
PunctՀաշվով քարտի գործողության ժամկետի ավարտման ամսին նախորդող 365 օրվա ընթացքում որևէ գործարք չի կատարվել և հաշվի մնացորդը 50.000  դրամից կամ համարժեք արտարժույթից պակաս է,
PunctՀաճախորդը Բանկի նկատմամբ ունի չկատարված պարտավորություններ 
Քարտի անվտանգության կանոնները
PunctԵթե Քարտի պարտադիր վավերապայմանները նախատեսում են քարտի համապատասխան մասում Հաճախորդի ստորագրության պարտադիր առկայություն, ապա հաճախորդը պարտավոր է քարտը ստանալուց դնել իր ստորագրությունը քարտի հակառակ կողմի ստորագրության դաշտում։Քարտը պետք է պահպանել խոնավությունից հեռու, սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կանխելով քարտի մեխանիկական, ճկելու կամ այլ ձևով վնասելու գործողություններից։
PunctՔարտը պետք է պահպանել անհասանելի երրորդ անձանց համար, վճարումներ կատարելու նպատակով չթողնել երրորդ անձանց մոտ կամ հանձնել երրորդ անձանց տիրապետմանը։
PunctՀաճախորդը պետք է ուշադիր լինի բանկոմատի շրջակայքին, ստեղնաշարին, քարտ ընթերցող սարքերին և դրանց լրացուցիչ սարքեր, հաղորդալարեր, կպչուն ժապավեններ և այլ նմանատիպ կասկածելի միջոցներ միացված լինելու դեպքում՝ հրաժարվի գործարքներ կատարելուց և անհապաղ տեղեկացնի դրա մասին Բանկին։ Քարտով գնումներ խորհուրդ է տրվում կատարել հայտնի և վստահելի առևտրի կետերից, գնումների կատարման համար չպետք է ուղարկել քարտի տվյալները (քարտի համարը, գործողության ժամկետը և այլն) էլ. փոստով երրորդ անձանց։ Առևտրի կետերում Հաճախորդը քարտը պետք է ներկայացնել միայն գանձապահին և միայն այն դեպքում, երբ իսկապես պատրաստվում է գնում կատարել։ Գործարքի իրականացման ժամանակ հաճախորդը չպետք է քարտը բաց թողնի իր տեսադաշտից և չպետք է թույլատրի գանձապահին կամ այլ աշխատակցի քարտը դուրս բերել սպասարկման տարածքից։
PunctԱռևտրի և սպասարկման կետերում էլեկտրոնային տերմինալի միջոցով կատարվող սպասարկման ժամանակ տպվում է անդորրագրի 2 օրինակ, որոնցից մեկը հաճախորդը գանձապահի պահանջի դեպքում պետք է ստորագրի։ Որոշ կետերում գործարքները կատարվում են մեխանիկական պատճենադաջման միջոցով և անհրաժեշտ տվյալները ձեռագիր լրացվում են տվյալ կետի գանձապահի կողմից։
PunctԱյս դեպքում փաստաթուղթը կազմվում է 3 օրինակից։ Ստորագրելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ կատարված գնման, ստացված ծառայության կամ կանխիկի գումարի արժեքը համապատասխանում է չեկի վրա նշվածին։ Երբեք չպետք է ստորագրել այն փաստաթղթի վրա, որի գումարային մասը լրացված չէ։Հաճախորդին  խորհուրդ է տրվում վերցնել և պահպանել իր կատարած գործարքների անդորրագրերը։
PunctԱնհրաժեշտ է զգուշանալ էլեկտրոնային փոստով ստացվող այն հաղորդագրություններից, որոնք պարունակում են կցված ֆայլեր կամ անծանոթ Web էջի հասցեներ։ Դրանց միջոցով հնարավոր է ստանալ համակարգչային վիրուսներ, այլ վնասակար ծրագրեր, վնասման կամ բացահայտման վտանգի ենթարկել կարևոր կամ գաղտնի տեղեկատվությունը։
PunctՀամակարգչում անհրաժեշտ է տեղադրել հակավիրուսային և հակահակերային ծրագրեր, ժամանակին թարմացնել դրանց տվյալների շտեմարանները և պարտադիր կերպով իրականացնել համակարգչում առկա այլ ծրագրերի պարբերական թարմացումների տեղադրումը։
PunctԷլեկտրոնային փոստով չպետք է պատասխանել այնպիսի հարցումների, որոնք վերաբերվում են հաճախորդի անձնական տվյալներին։ Եթե հեռախոսով կամ կապի այլ միջոցներով պահանջում են հայտնել բանկային գաղտնաբառը (չշփոթե°լ PIN-ի հետ), անձնագրի համարը կամ այլ նմանատիպ տեղեկատվություն, ապա անհրաժեշտ է պատասխանել միայն հարցման օրինականության մեջ լիակատար վստահություն ձեռք բերելուց հետո։
PunctԱնհրաժեշտ է զգուշանալ կեղծ, սակայն օրինական ընկերությունների Web էջերին կամ էլեկտրոնային փոստին նմանվող այնպիսի հասցեներից, որոնք իրականում կարող են առաջնորդել խաբեական հասցեով։
PunctWeb էջը ճիշտ փակելու համար հաճախ բավարար չէ միայն փակել էջադիտիչի պատուհանը, այլ պետք է հետևել տվյալ էջը թողնելու համապատասխան հրահանգներին, այլապես մեկ այլ անձ կարող է հաճախորդից հետո այնտեղ մուտք գործելու հնարավորություն ունենալ։
PunctԱնհրաժեշտ է խուսափել Internet ծառայություններ մատուցող ընդհանուր օգտագործման կետերում (Internet-սրճարաններ և այլն) ֆինանսական գործառնություններ կատարելուց։ Դրանց մեջ կարող են տեղադրված լինել հատուկ ծրագրեր, որոնք կարող են գրանցել հաճախորդի բոլոր գործողությունները և բացահայտել այն տվյալները, որոնք կհավաքվեն համակարգչի ստեղնաշարի միջոցով։
PunctՔարտապանը պետք է պահանջի իր ներկայությամբ անմիջապես ոչնչացնել սխալ ձևակերպված կամ իր կողմից հրաժարված գործարքի վերաբերյալ փաստաթղթի վաճառողի օրինակը, իսկ հաճախորդի օրինակը վերցնի իր հետ։ Դա թույլ կտա ավելի արագ ապասառեցնել հրաժարված գործարքի գծով հաճախորդի միջոցները, իսկ վաճառողի կողմից խաբեության դեպքում բողոքարկել գործառնությունը հնարավորինս կարճ ժամկետում։
PunctՔարտով վճարված ապրանքի վերադարձի դեպքում վաճառքի կետից պետք է պահանջել և պահպանել համապատասխան փաստաթուղթ, որը պետք է պարունակի չեղյալացված գործարքի տվյալները (քարտի համարը, նախնական գործառնության ամսաթիվը, հավաստագրման կոդը, վերադարձվող գումարը)։
Քարտային հաշվի փակման կարգն ու պայմանները
PunctՔարտի գործողության դադարեցման դեպքում այն 5 աշխատանքային օրվա ընթացում վերադարձնել Բանկին: Քարտային հաշվի փակման դիմում ներկայացնելու դեպքում քարտը չվերադարձնելիս Հաճախորդը կրում է տվյալ քարտի կիրառմամբ կատարված գործառնությունների ողջ ռիսկը, ինչպես նաև պարտավոր է փոխհատուցել քարտը միջազգային STOP LIST մուտքագրելու համար Բանկի Սակագներով սահմանված վճարները։
PunctՀաշիվը փակվում է հաճախորդի դիմումով ցանկացած ժամանակ:
PunctՀաշիվը Բանկի կողմից կարող է  փակվել հետևյալ դեպքերում` երբ հաճախորդի հաշվում պահվող դրական միջոցների գումարը պակաս է Սակագներով տվյալ հաշվի համար նախատեսված նվազագույն չափից, եթե նման գումարը չի վերականգնվել այդ մասին բանկի զգուշացման օրվանից մեկ ամսվա ընթացքում. մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնությունների բացակայության դեպքում,:
PunctՀաշվի փակման դեպքում՝ հաշվում եղած դրական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշիվ, հաճախորդի համապատասխան գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում:
Թարմացվել է` 12/09/2024 13:22