USD - 2%. min 1000 ՀՀ դրամ
EUR - 1.5% min 1000 ՀՀ դրամ
RUB - 1% min 1000 ՀՀ դրամ
USD - 2% min 1000 ՀՀ դրամ
EUR - 1.5% min 1000 ՀՀ դրամ
RUB - 1% min 1000 ՀՀ դրամ
USD - 2%. min 1000 ՀՀ դրամ
EUR - 1.5% min 1000 ՀՀ դրամ
RUB - Օրվա սահմանված տոկոսադրույքով
USD- 2%. min 3000 ՀՀ դրամ
EUR - 1.5% min 3000 ՀՀ դրամ
RUB - 2% min 3000 ՀՀ դրամ
USD- 2%. min 3000 ՀՀ դրամ
EUR - 1.5% min 3000 ՀՀ դրամ
RUB - 1% min 1000 ՀՀ դրամ
USD - 50.000
EUR - 50,000
RUB -2,000,000
USD, EUR 150,000
RUB 6,000,000
USD - 2%,min 1000 ՀՀ դրամ
EUR՝-2%, min 1000 ՀՀ դրամ
USD,EUR - կիրառվում է Հաշիվների բացման, սպասարկման և այլ ծառայությունների Տեղեկատվական Ամփոփագրի III-բաժնի 3 կետով նախատեսված սակագինը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Քարտից-քարտ փոխանցում արտասահմանյան բանկերի կողմից թողարկված MIR վճարային քարտերին` 1,5%:
4 Այլ երկրների (ոչ Հայաստանի Հանրապատության) անձը հաստատող փաստաթուղթ ունեցող ֆիզիկական անձանց համար սակագինը կազմում է 50,000 դրամ:
9 Մինչև մեկ ամիս կատարված գործարքների համար քաղվածքների տրամադրումը անվճար կարող է տրամադրվել մինչև հաջորդող ամսվա վերջին բանկային օրը ներառյալ
10 Ինտերնետի միջոցով (www.ArCa.am կայքով) գործարքներ (քարտից քարտ փոխանցումներ, բջջային հեռախոսների կանխավճարային քարտերի ծածկագրերի ձեռք բերում, կոմունալ վճարումներ, հաշվի քաղվածքի դիտում և այլն) հնարավոր է կատարել, եթե հաճախորդը նախօրոք գրավոր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ է ներկայացրել իր e-mail հասցեն:
11 Քարտով կատարված յուրաքանչյուր գործարքից հետո, հաճախորդի ցանկությամբ, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ուղարկում է SMS հաղորդագրություն հաճախորդի բջջային հեռախոսին: Նշված ծառայությունը ակտիվացնելու նպատակով, հաճախորդը գրավոր տեղեկացնում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին իր բջջային հեռախոսի համարը և այն գումարը, որից ավելի գումարի դեպքում ցանկանում է ստանալ SMS հաղորդագրություն, ընդ որում գումարի նվազագույն շեմը դրամային քարտերի համար ոչ պակաս, քան 100 դրամ, դոլարային քարտերի համար՝ 1 ԱՄՆ դոլար, Եվրոյով քարտերի համար՝ 1 եվրո և ՌԴ ռուբլով քարտերի համար՝ 50 ՌԴ ռուբլի: Ինտերնետով գործարք կատարելիս, եթե կայքը ապահովված է ArCa 3-D Secure, MasterCard SecureCode կամ Verified by Visa համակարգերով, ապա հաճախորդը իր բջջային հեռախոսին ստանում է ArCa 3-D Secure, MasterCard Securecode, Verified by Visa կամ 3D Securecode համակարգերի ծածկագիր պարունակող SMS հաղորդագրություն: ՀՀ գործող բջջային կապի օպերատորների բաժանորդները կարող են օգտվել USSD տեղեկատվական և կառավարման համակարգից:
Կենսաթոշակի գումարի ստացման մասին Բանկը անվճար ուղարկում է SMS հաղորդագրություն հաճախորդի բջջային հեռախոսին: Նշված ծառայությունը ակտիվացնելու նպատակով, հաճախորդը գրավոր տեղեկացնում է Բանկին իր բջջային հեռախոսահամարը:
12 Եթե հաճախորդը բանկ դիմել է մինչև տվյալ օրվա ժամը 14:00, ապա քարտը կարող է տրամադրվել նույն օրը մինչև ժամը 18:00-ը, 14:00-ից հետո դիմելու դեպքում` հաջորդ օրը մինչև ժամը 18:00-ը: Սույն կետը վերաբերվում է միայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Երևան քաղաքի մասնաճյուղերին:
13 Սույն սակագինը կիրառվում է այն դեպքում, երբ բողոքարկման գործընթացի արդյունքում պարզվել է, որ գործարքը կատարվել է հաճախորդի կողմից կամ հաճախորդի կողմից քարտի օգտագործման կանոնների խախտման հետևանքով կամ այնպիսի հանգամանքներով, որի դեպքում հիմնավորվում է (ապացուցվում է) բողոքարկման հայտի անհիմն լինելը:
14 «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Մասնաճյուղից դուրս Cash-In տերմինալներով կատարվող գործարքների նվազագույն սահմանաչափը 100 դրամ է, առավելագույնը՝ 100.000 դրամ: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Մասնաճյուղում գտնվող Cash-In տերմինալներով կատարվող գործարքների նվազագույն սահմանաչափը 100 դրամ է, առավելագույնը՝ 200.000 դրամ:
15 1) Arca համակարգի միջոցով հավաստագրում տրամադրող ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված քարտերի դեպքում, բացառությամբ <<ՎՏԲ Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ի կողմից թողարկված քարտերի, կատարված գործարքի միջնորդավճարը 0,9%;
2)Arca համակարգի միջոցով հավաստագրում չտրամադրող բանկերի կողմից թողարկված MasterCard, Visa տեսակի քարտերի դեպքում վճարային քարտերով գործարքների միջնորդավճարը 2,5% :
16 1) «Arca համակարգի միջոցով հավաստագրում տրամադրող ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված քարտերի դեպքում միջնորդավճարը 0,9%; 2) Arca համակարգի միջոցով հավաստագրում չտրամադրող բանկերի կողմից թողարկված MasterCard, Visa տեսակի քարտերի դեպքում միջնորդավճարը 2,1% :
22 Սույն սակագինը կիրառվում է այն դեպքում, երբ հաճախորդների կորցրած քարտերով կատարվում են ստորին սահմանաչափերով գործարքներ
29 Եթե վճարային քարտը տրամադրվել է աշխատավարձային նախագծի շրջանակում (ՀՀ դրամով)՝ աշխատավարձ ստանալու նպատակով, ապա տվյալ քարտից օրական մինչև 1.000.000 դրամ կանխիկացնելու դեպքում կանխիկացման սակագինը սահմնավում է 0%, իսկ օրական 1.000.000 դրամը գերազանցող գումարի մասով՝ 0.5%
30 VISA infinite քարտապանները հնարավորություն ունեն օգտվել նաև «Կոնսյերժ» ծառայությունից: Տվյալ ծառայությունը քարտապաններին հնարավորությունն է ընձռնում ստանալ առօրյա խորհրդատվություն, կատարել ամրագրումներ և պատվիրել ծառայություններ, տեղեկանալ պրեմիում քարտերի համար հատուկ առաջարկների վերաբերյալ, Ճանապարհորդության ընթացքում ստանալ խորհրդատվություն քարտերով տրվող արտոնությունների մասին:
- Քարտապանը կնքելով VISA Infinite վճարային քարտի սպասարկման պայմանագիրը տալիս է իր համաձայնությունը Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունից դուրս (ներառյալ Ուկրաինայում կամ ԵՄ անդամ այլ երկրներում կամ Եվրոպական տնտեսական տարածքից դուրս) նույնականացման համար իրեն վերաբերող անձնական տվյալների մշակման համար՝ այս թվում «Կոնսյերժ» ծառայություն մատուցող ընկերությունների կողմից:
- «Կոնսյերժ» ծառայությունը մատուցվում է անվճար՝ Visa bot Telegram, Visa bot Viber հավելվածներով, կամ https://mssg.me/_concierge_ կայքով
- Քարտապանի գրանցումը «Կոնսյերժ» ծառայության համակարգում կատարվում է Բանկի կողմից:
32 VISA Direct փոխացման համակարգում կիրառվում են ներքոնշյալ սահմանափակումներ.
- Մեկ գործարքի առավելագույն սահմանաչափ՝ 500 000 ՀՀ դրամ, 1 000 ԱՄՆ դոլար, 1 000 եվրո,
- Մեկ հաճախորդի կողմից գործարքների օրական առավելագույն քանակ՝ 4,
- Մեկ հաճախորդի գործարքների օրական առավելագույն գումար՝ 1 000 000 ՀՀ դրամ, 2 000 ԱՄՆ դոլար, 2 000 եվրո:
Երկրների ցանկի հետ, որտեղ հնարավոր է փոխանցել գումար VISA վճարային համակարգի քարտերին՝ ի շնորհիվ Visa Direct համակարգի, կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ
34 Կիսամետաղական VISA INFINITE քարտատեսակը տրամադրվում են 5 տարի գործողության ժամկետով:
35 Կիսամետաղական VISA INFINITE քարտատեսակը տրամադրվում է 150.000 դրամ տարեկան սպասարկման վարձով, ընդ որում կիրառվում է բացառապես տարեկան գանձման եղանակը:
38 Կիսամետաղական VISA INFINITE քարտատեսակի համար՝ 150.000 դրամ:
***Visa քարտերի արտոնություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ
• Քարտը թողարկվում է Հաճախորդի կողմից Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում և տրամադրվում է Հաճախորդին առավելագույնը 5 բանկային օրում։
• Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով կատարվող Գործարքները հաշվարկվում են գործարքի օրվա դրությամբ համապատասխան արժույթի առքի/վաճառքի համար Բանկի կողմից սահմանված փոխարժեքներով, որի արդյունքում առաջացած գործարքի գումարների տարբերությունների համար Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
• ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴրՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ՝ www.aeb.am :
• Քարտային հաշիվների մնացորդների վրա տոկոսները կապիտալացվում են յուրաքանչյուր ամիս:
• Տոկոսները հաշվեգրվում են քարտային հաշվում առկա գումարի մնացորդի, ինչպես նաև ավելացված գումարի մնացորդի և կապիտալացված տոկոսների վրա օրական կտրվածքով:
• Բանկն իրավունք ունի փոփոխել քարտային հաշվում եղած դրական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
• Քարտերով հաշիվների բացման նվազագույն սկզբնական գումարի սահմանափակում չկա: Քարտային հաշիվների դիմաց վճարվող տոկոսները ենթակա են հարկման Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված չափով:
• Պայմանագրից բխող վեճերի առաջացման դեպքում քարտատերը գրավոր դիմում է բանկին և 10 աշխատանքային օրվա ընթացքում քարտատիրոջը տրվում է դիմումի վերաբերյալ պատասխան: Պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քարտատերն իրավունք ունի դիմել դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին օրենքով սահմանված կարգով:
• Հաճախորդը քարտային հաշիվ բացելու համար բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը `
-անձը հաստատող փաստաթուղթ,
-հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
• «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով Բանկը կարող է «Ճանաչիր քո հաճախորդին («Know your customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:
• «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտիե (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել հաճախորդից լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
• Բանկն առնվազն երեսնօրյա պարբերականությամբ քարտատիրոջը տրամադրում է իր քարտային հաշվի վերաբերյալ քաղվածք, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել,
• Հաճախորդի և բանկի միջև առաջացած վիճելի հարցերը բանակցության արդյունքում չկարգավորելու դեպքում հաճախորդը օրենքով սահմանված կարգով կարող է դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին կամ դատարան
• Հաշիվը և դրանում եղած դրական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում`դատարանի վճռի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների հարկային կամ այլ մարմինների որոշումների (փաստաթղթային կամ էլեկտրոնային) հիման վրա հաշվի վրա արգելանք(կալանք) դնելուց կամ հաշվով գործառնությունները դադարեցնելուց
• Առանց հաճախորդի կարգադրությամբ հաշվում եղած դրական միջոցները կարող են դուրս գրվել օրենքով սահմանված դեպքերում`դատարանի վճռի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների որոշումների (փաստաթղթային կամ էլեկտրոնային) հիման վրա կամ Բանկի և հաճախորդի միջև պայմանագրով նախատեսված դեպքերում:
• Ավանդները երաշխավորվում են <<Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն.
-դրամով ավանդների դեպքում՝ մինչև 16.0 մլն դրամի չափով,
-արտարժութային ավանդների դեպքում՝ մինչև 7.0 մլն րամիի չափով,
-դրամով և արտարժույթով ավանդների դեպքում, եթե դրամային ավանդը մեծ է 7.0 մլն դրամից, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև 16.0 մլն դրամով,
-դրամով և արտարժույթով ավանդների դեպքում, եթե Դրամային ավանդը պակաս է 7.0 մլն Դրամից, ապա երաշխավորվում է Դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7.0 մլն Դրամի և հատուցված Դրամային ավանդի տարբերության :