II. ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ | |
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ | ԿՈՄԻՍԻՈՆ ՎՃԱՐ |
1. Կանխիկ միջոցների մուտքագրում | |
ա/ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո | 0 |
բ/ Այլ արտարժույթ,այդ թվում քարտային հաշիվներին մուտքագրում [6] | օրվա սահմանված տոկոսադրույքով* |
գ/ չեկերի գնման, վճարահաշվարկային համակարգերով, ավանդային հաշիվներին մուտքերի, ինչպես նաև արտարժույթի կանխիկ առք ու վաճառքի գործարքների նպատակով | 0 |
դ/ Հաճախորդների կողմից հատուկ ընթացակարգով /համարակալված կապարակնիքներով կնքված կամ մեկանգամյա օգտագործման համարակալված պոլիէթիլենային պարկերով/ կանխիկ գումարների մուտքագրում ելնելով գումարի ծավալից | 0,01% min 500 դրամ |
2. Հաճախորդի հաշվին մուտքագրված կանխիկ միջոցներից` կանխիկի վճարում1 | |
ա/ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո | 0 |
բ/ Այլ արտարժույթ | օրվա սահմանված տոկոսադրույքով* |
3.Կանխիկ միջոցների վճարում` հաճախորդի անկանխիկ միջոցներից2 | |
Ֆիզիկական անձանց համար | |
ա/ մինչև 30 000 դրամ | 500 դրամ |
բ/ 30 001 դրամ և ավելի | 0.5%, min 1 000 դրամ |
գ/ԱՄՆ դոլար | 2%, min 1 000 դրամ |
դ/ ԵՎՐՈ | 1,5%, min 1 000 դրամ |
ե/ Այլ արտարժույթ | օրվա սահմանված տոկոսադրույքով* |
Իրավաբանական անձանց,ԱՁ-ի համար | |
ա/ մինչև 30 000 դրամ | 500 դրամ |
բ/ 30 001 դրամ և ավելի | 0.3%, min 1 000 դրամ |
գ/ԱՄՆ դոլար | 2%, min 1 000 դրամ |
դ/ ԵՎՐՈ | 1,5%, min 1 000 դրամ |
ե/ Այլ արտարժույթ | օրվա սահմանված տոկոսադրույքով* |
3.1 Ոչ հաշվետեր հանդիսացող անձանց համար և տարանցիկ հաշիվներից 5 | |
ա/ մինչև 30 000 դրամ ( համարժեք եվրո) | 500 դրամ |
բ/ 30 001-100 000 դրամ (համարժեք եվրո) | 1000 դրամ |
գ/100 001 դրամ (համարժեք եվրո) և ավել | 1,5%, min 3000 դրամ |
դ/ԱՄՆ դոլար | 2% min 1000դրամ |
4.Հնամաշ և վնասված դրամանիշերի փոխանակում | |
ա/ ՀՀ դրամ | 0 |
բ/ ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ և ՌԴ ռուբլի | 5% |
գ/ Այլ արտարժույթ | չի ընդունվում |
5. Կանխիկ արտարժույթի իսկության ստուգում * 3 | |
ա/ մինչև 600 000 դրամին համարժեք արտարժույթ | 5 000 դրամ |
բ/ 600 001-ից 1 000 000 դրամին համարժեք արտարժույթ | 10 000 դրամ |
գ/ 1 000 001-ից 5 000 000 դրամին համարժեք արտարժույթ | 15 000 դրամ |
դ/ 5 000 001-ից 10 000 000 դրամին համարժեք արտարժույթ | 20 000 դրամ |
ե/ 10 000 001 դրամին համարժեք արտարժույթ և ավելի | 30 000 դրամ |
6. Մետաղադրամների ընդունում մեկ հաճախորդից` մեկ բանկային օրվա ընթացքում 4 | |
ա/ մինչև 50 000 դրամ | 0 |
բ/ 50 001 և ավելի դրամ | 2% |
*Սակագինը ներառում է ԱԱՀ-ն
1 Հաճախորդների հաշիվներից միջոցների կանխիկացման միջնորդավճարը հաշվարկելիս հիմք է ընդունվում միջոցների կանխիկացման օրվան նախորդող 182 օրվա ընթացքում հաճախորդի հաշվին <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ համակարգում կանխիկ մուտքագրված և կանխիկ ելքագրված գումարների հանրագումարների տարբերությունը (սույն սակագինը չի տարածվում մանկական ավանդների, ֆիզիկական անձանց կողմից ներդրված ժամկետային ավանդների և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսների վրա): Բանկի կողմից տրամադրված վարկերը (բացառությամբ ֆիզիկական անձանց տրամադրված ոսկյա իրերի և դրամական միջոցների գրավադրմամբ վարկերի, ինչպես նաև բանկի աշխատակիցներին ՀՀ դրամով տրամադրված վարկերի, Արարատինկասացիայի աշխատակիցներին աշխատավարձից մարման պայմանով տրամադրված վարկերի, որոնց համար կանխիկացման սակագին չի գանձվում) , տերմինալների միջոցով հաշիվներին մուտքագրված միջոցները համարվում են հաճախորդի հաշվին մուտքագրված անկանխիկ միջոցներ:
2 ա/ Սույն սակագինը չի տարածվում մանկական ավանդների, բանկային ցպահանջ ավանդային հաշիվներին վճարված տոկոսագումարների, ֆիզիկական անձանց կողմից ներդրված ժամկետային ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսների, <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ կողմից թողարկված պարտատոմսերը ձեռքբերած ֆիզիկական անձ հաճախորդներից ներդրումային ծառայությունների դիմաց գանձվող միջնորդավճարների (ներառյալ բորսայական սակագները) և պարտատոմսերի հետ գործարքների արդյունքում մուտքագրված դրամական միջոցների , ֆիզիկական անձանց տրամադրված ոսկյա իրերի գրավադրմամբ և դրամական միջոցների գրավադրմամբ վարկերի, բանկի աշխատակիցներին ՀՀ դրամով տրամադրված վարկերի և Արարատինկասացիայի աշխատակիցներին աշխատավարձի ապահովմամբ տրամադրված վարկերի, ինչպես նաև <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>>ԲԲԸ-ի կողմից տեղադրված POS տերմինալներով իրականացված գործարքներից առաջացած անկախիկ միջոցների կանխիկացման վրա:
բ/ սույն սակագինը չի տարածվում իրավաբանական անձ հանդիսացող հաճաղորդների կողմից բանկի համապատասխան բազայի միջոցով տվյալ օրվա ընթացքում վճարված կոմունալ վճարների նպատակով կանխիկացվող գումարների վրա:
գ/ Բարեգործական կազմակերպությունների համար անվճար:Սույն սակագինը չի տարածվում այլ արտարժույթի վրա:
դ/ Սույն սակագինը չի տարածվում սոցիալական փաթեթի հաշիվներից, սոցիալական ապահովության հաշիվներից և պետ.նպաստի հաշիվներին որպես նպաստ փոխանցված գումարների կանխիկացման վրա:
ե/Այն վարկատեսակների համար,որոնց տրամադրման ժամանակ նախատեսված է կանխիկացման սակագին, նվազագույն 1000 ՀՀ դրամի շեմը չկիրառել :
3 Սույն սակագինը չի տարածվում բանկում արտարժույթով որևէ գործարքի կատարման վրա: Քաղաքացու կողմից ներկայացված կանխիկ արտարժույթի իսկությունը ստուգվում է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>>ԲԲԸ գանձապահի կողմից, սահմանված կարգով փաթեթավորվում, դրոշմվում և վերադարձվում հաճախորդին:
4 Սահմանված միջնորդավճարը չի տարածվում <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ում գործող հաշիվներ ունեցող հաճախորդների վրա և <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆ>> ԲԲԸ-ում գործող հաշիվներին մուտքագրման ժամանակ:
5 Սույն սակագինը չի տարածվում բանկում կանխիկ վճարված և հետ վերադարձված գումարների կանխիկացման վրա:
6 Բացառությամբ բանկային հաշիվներին ՌԴ ռուբլի արժույթով ավանդների ներգրավման նպատակով կանխիկ միջոցների մուտքագրման: