86 86
ENG
Հաճախորդի իրավունքները

Հարգելի հաճախորդ,

Ցանկացած անձ իրավունք ունի գրավոր դիմումը ներկայացնելուց երեք բանկային օրվա ընթացքում ստանալ <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ վերաբերյալ <<Բանկերի և բանկային գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները: Օրենքը կարող եք գտնել հետևյալ հղմամբ` https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=146430

  • տեղեկատվությունը սովորական փոստային առաքման դեպքում (մինչև 150 գրամ)՝ 1,140 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
  • թղթային տեսքով առձեռն տրամադրման և էլեկտրոնային առաքման դեպքում՝ անվճար
  • <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել +374 8000 8686 կամ +374 10 510-910 հեռախոսահամարներով, ինչպես նաև այցելել <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Գլխավոր գրասենյակ և մասնաճյուղեր

   Դուք կարող եք Ձեր դիմումները՝ դիմում-բողոքները և բողոք-պահանջները ներկայացնել  հետևյալ եղանակներով.

  • առձեռն` Բանկի Գլխավոր գրասենյակ կամ մասնաճյուղ
  • փոստով` <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>>  ԲԲԸ, ք. Երևան, 0002, Ամիրյան 23/1 հասցեով

   Բողոք-պահանջների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հաճախորդը կարող է զանգահարել <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Իրավաբանական վարչության պետ՝ Օմբուդսմեն Վրեժ Ջհանգիրյանին`  +37410510910*9999# հեռախոսահամարով:

   Եթե հաճախորդը 10 աշխատանքային օրվա ընթացքում Բանկից պատասխան չի ստանում իր բողոք-պահանջի վերաբերյալ կամ բավարարված չի լինում իր բողոք-պահանջի վերջնական պատասխանով, ապա նա իրավունք ունի պահանջ ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Ֆինանսական համակարգի հաշտարար

ՀՀ, 0010 ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15, Էլիտ Պլազաե բիզնես կենտրոն, 7-րդ հարկ

Հեռախոս` (+ 374 60) 70-11-11

Ֆաքս` (+37410) 58-24-21

Կայք՝ www.fsm.am

Էլ. փոստ` info@fsm.am

<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ն չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Դա նշանակում է, որ <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ն կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>>ԲԲԸ դեմ կայացված  որոշումները:

Հասարակական և շրջակա միջավայրի կառավարման համակարգ

Հասարակական և շրջակա միջավայրի կառավարման ղեկավար.

Արտյոմ Բաղդասարյան

Էլ. փոստ՝  artyom.baghdasaryan@aeb.am

Հեռ.՝  +374 10 510910 (ներքին 9017)

 

Հասարակական և շրջակա միջավայրի մասնագետ.

Աննա Եղոյան

Էլ. փոստ՝ anna.yeghoyan@aeb.am

Հեռ.՝  +374 10 510910 (ներքին 5111)

Հասարակական և շրջակա միջավայրի կառավարման համակարգի ուղեցույց

Թարմացվել է` 17/04/2023 17:39