- Հաշիվը բացվում է ՀՀ դրամով ֆիզիկական անձ հաճախորդների համար:
- Հաշիվը կարող է բացվել բացառապես AEB Mobile/AEB Online համակարգի միջոցով:
- Հաշիվը բացելու համար հաճախորդը պետք է ունենա Բանկի կողմից ՀՀ արժույթով թողարկված հետևյալ տեսակի քարտերը.
- VISA GURU կամ VISA GURU TRAVEL տեսակի քարտ (Եթե հաճախորդը չունի այդ քարտերից որևէ մեկը, ապա VISA GURU DIGITAL քարտի թողարկման դեպքում քարտի տարեկան սպասարկման վարձը սահմանվում է անվճար:)
- այլ տեսակի ֆիզիկական քարտ` բացառությամբ ArCa Սոցիալական, ArCa Նվեր քարտերի (Եթե հաճախորդը չունի ֆիզիկական քարտ, ապա MASTERCARD STANDARD կամ VISA CLASSIC քարտի թողարկման դեպքում քարտի տարեկան սպասարկման վարձը սահմանվում է 1 000 (մեկ հազար) ՀՀ դրամ):
Ծառայության տեսակը |
Վճարի չափը
|
Հաշվի բացում |
անվճար |
Հաշվի սպասարկում, գործառնությունների իրականացում, փակում
|
Համաձայն «Հաշիվների բացման, սպասարկման և այլ ծառայությունների» տեղեկատվական ամփոփագրով բանկային հաշվի համար սահմանված սակագների (տես՝ https://www.aeb.am/hy/sakagner/ հղմամբ) |
Հաշվին առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդով պայմանվորված փաթեթային պատկանելիությունը և դրանց դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույքը |
|||
Հաշվետու ամսվա ընթացքում Հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդ |
Փաթեթի տեսակ |
Տարեկան անվանական տոկոսադրույք |
Տարեկան տոկոսային եկամտաբերություն |
200 000 – 2 000 000 ՀՀ դրամ |
Սթարտ |
4.0% |
4.07% |
2 000 001 – 5 000 000 ՀՀ դրամ |
Կոմֆորտ |
4.5% |
4.59% |
5 000 001 – 10 000 000 ՀՀ դրամ |
Մաքսիմում |
5.0% |
5.12% |
Փաթեթով պայմանավորված՝ կարող են գործել Բանկի այլ ծառայություններից օգտվելու արտոնություններ, որոնք սահմանվում են համապատասխան ծառայությունների տեղեկատվական ամփոփագրերով: |
|||
Տոկոսների հաշվարկման կարգը |
|||
Տոկոսները հաշվարկվում են հաշվետու ամսվա ընթացքում Հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական կտրվածքով և վճարվում են հաշվետու ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը՝ ավելացվելով Հաշվի մնացորդին: Հաշվարկում տարին ընդունվում է 365 օր, նահանջ տարվա համար՝ 366 օր: Եթե Հաշիվը բացվել է և/կամ Հաշվին դրամական միջոցները գոյացել են հաշվետու ամսվա ընթացքում, ապա միջին օրական տոկոսների հաշվարկն իրականացվում է հաշվետու ամսվա օրացուցային օրերի հաշվարկով: Եթե հաշվետու ամսվա ընթացքում Հաշիվը փակվել է, ապա այդ ամսվա համար տոկոսներ չեն վճարվում: |
|||
Եթե հաշվետու ամսվա ընթացքում Հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդը գերազանցում է 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամը, ապա տվյալ ամսվա համար տոկոսներ հաշվարկվում և վճարվում են 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամի համար (այդ գումարը գերազանցող մասի դիմաց տոկոսներ չեն հաշվարկվում և չեն վճարվում), իսկ փաթեթի տեսակը Մաքսիմում է: |
Հաշվով կարող են իրականացվել հետևյալ գործառնությունները՝
- Հաշվին դրամական միջոցների կանխիկ/անկանխիկ մուտքագրում,
- Հաշվի դրական մնացորդի սահմաններում դրամական միջոցների կանխիկացում,
- Հաշվի դրական մնացորդի սահմաններում դրամական միջոցների փոխանցում հաճախորդի՝ Բանկում գործող այլ հաշվի,
- հաճախորդի տարբեր հաշիվների միջև դրամական միջոցների անկանխիկ փոխարկում:
Հաշվին կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ:
Հաշվի մնացորդը կարող է ավելացվել և նվազեցվել առանց գումարային և քանակական սահմանափակման։
Հաշվով գործառնությունների իրականացման համար նվազագույն գումար չի սահմանվում։
Հաշվի արժույթից տարբերվող այլ արժույթներով գործառնությունների իրականացման հնարավորություն առկա չէ:
Հաշվի հեռակառավարում հնարավոր է իրականացնել AEB Mobile/AEB Online համակարգերի միջոցով:
ԲԱՆԿԸ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐՈՂ Է «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» («KNOW YOUR CUSTOMER») ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՀԱՆՋԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՑԵՐ ՏԱԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ (FOREIGN ACCOUNT TAX COMPLIANCE ACT (FATCA)) ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՄՆ-Ի ՀԵՏ ԿՆՔԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԲԱՆԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ՝ ԱՄՆ ՀԱՐԿԱՏՈՒ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ:
ԵԼՆԵԼՈՎ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՑ՝ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՑ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՀԱՆՋՎԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
«ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ»:
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»՝ www.fininfo.am, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»:
Հաշվարկում տարին ընդունվել է 365 օր:
Ստորև բերվող օրինակներում հաշվարկը կատարվել է 31 օրացուցային օր ունեցող ամսվա համար:
Օրինակ 1
- Ամսվա միջին օրական մնացորդ - 1,000,000.00 ՀՀ դրամ,
- Տարեկան անվանական տոկոսադրույք - 4%
- Վճարվելիք տոկոսագումար մինչև եկամտային հարկով հարկվելը - 1,000,000.00 * 4/100/365 * 31 = 3,397.30 ՀՀ դրամ
- Վճարվելիք տոկոսագումար եկամտային հարկով (10%) հարկվելուց հետո – 3,397.30 - 3,397.30*10/100 = 3,057.60 ՀՀ դրամ
Օրինակ 2
- Ամսվա միջին օրական մնացորդ - 3,500,000.00 ՀՀ դրամ,
- Տարեկան անվանական տոկոսադրույք – 4.5%
- Վճարվելիք տոկոսագումար մինչև եկամտային հարկով հարկվելը - 3,500,000.00 * 4.5/100/365 * 31 = 13,376.70 ՀՀ դրամ
- Վճարվելիք տոկոսագումար եկամտային հարկով (10%) հարկվելուց հետո – 13,376.70 - 13,376.70*10/100 = 12,039.00 ՀՀ դրամ
Օրինակ 3
- Ամսվա միջին օրական մնացորդ - 7,500,000.00 ՀՀ դրամ,
- Տարեկան անվանական տոկոսադրույք – 5%
- Վճարվելիք տոկոսագումար մինչև եկամտային հարկով հարկվելը - 7,500,000.00 * 5/100/365 * 31 = 31,849.30 ՀՀ դրամ
- Վճարվելիք տոկոսագումար եկամտային հարկով (10%) հարկվելուց հետո – 31,849.30 - 31,849.30*10/100 = 28,664.40 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ Կենտրոնական բանկի «Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/02»-ով սահմանված բանաձևը`
որտեղ`
1) APY – տարեկան տոկոսային եկամտաբերությունն է:
2) r – տարեկան պարզ տոկոսադրույքն է:
3) n – մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն է:
1. Տոկոսները հաշվարկվում են հաշվետու ամսվա ընթացքում բանկային հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական կտրվածքով և վճարվում են հաշվետու ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՄԱՄԲ՝ https://www.arlis.am/hy/acts/53049: