ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ | ԿՈՄԻՍԻՈՆ ՎՃԱՐ |
1. Տարեկան սպասարկման վարձ | 5 000 դրամ [1] |
2. Նվազագույն մուտք / Հաշվով գործարքի նվազագույն չափ | 1 գր |
3. Հաշվին առկա միջոցների դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույք | 0% |
4. Փոխանցումներ ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ համակարգից դուրս | փոխանցվող մետաղի քանակության գործարքի կատարման պահի դրությամբ ԿԲ կողմից սահմանված փոխարժեքով հաշվարկված գումարի 0.1% min 15 000 դրամ |
5. Փոխանցումներ ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ համակարգում | 0 |
6. Փոխանցված գումարների մուտքագրում հաշվին | 5,000 դրամ |
- տնօրենի անձը հաստատող փաստաթուղթը,
- իրավաբանական անձի պետական ռեգիստրի գրանցման վկայական (նաև գործող ղեկավարի գրանցման ներդիր) և մասնակիցների վերաբերյալ տեղեկանք /Հիմնադրամների, Հասարակական կազմակերպությունների, Հասարակական Միավորումների և այն կազմակերպությունների դեպքում, որոնց մասնակիցների հաշվառումը չի կատարվում որևէ պետական մարմնի կամ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ կանոնների համաձայն` հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպության կողմից, մասնակիցների վերաբերյալ տեղեկանք՝ տրված տվյալ կազմակերպության գործադիր մարմնի կողմից՝ առավելագույնը 30 օրյա վաղեմությամբ/, եթե մասնակիցների վերաբերյալ տեղեկությունը (առավելագույնը 30 օրյա վաղեմությամբ) ներառված չէ կանոնադրությունում) կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք: Բաժնետիրական ընկերությունների դեպքում` տեղեկանք (քաղվածք) Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ կանոնների համաձայն` հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպությունից բաժնետերերի վերաբերյալ, ընդ որում.
- մասնակիցների կազմում 20% և ավելի մասնակցություն ունեցող իրավաբանական անձ մասնակից լինելու դեպքում պահանջվում է նաև տվյալ իրավաբանական անձի 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկանք, և այդպես, շարունակաբար իրավաբանական անձանց 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների կազմում իրավաբանական անձ մասնակիցներ լինելու դեպքում պահանջվում է այդ մասնակից իրավաբանական անձանց 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկանք:
- կանոնադրության 1 պատճեն` կարված և կնքված «Իսկականի հետ ճիշտ է մակագրությամբ ,
- հարկային կոդ (եթե այն նշված չէ ՀՀ պետական ռեգիստրի գրանցման վկայականում),
- ստորագրության իրավունքով օժտվող անձանց պաշտոնի ստանձման հրամաններից քաղվածքներ կամ հաստատված պատճեններ:
- Լիազորված անձի կողմից հաշիվ բացելու դեպքում՝ լիազորված անձի լիազորությունները հավաստող լիազորագրի բնօրինակը` վավերացված նոտարական կարգով:
- տնօրենի անձը հաստատող փաստաթուղթը,
- մասնակիցների վերաբերյալ տեղեկանքի (տեղեկատվության) (առավելագույնը 30 օրյա վաղեմությամբ) բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը, եթե մասնակիցների վերաբերյալ տեղեկությունը (առավելագույնը 30 օրյա վաղեմությամբ) ներառված չէ կանոնադրությունում), ընդ որում.
մասնակիցների կազմում 20% և ավելի մասնակցություն ունեցող իրավաբանական անձ մասնակից լինելու դեպքում պահանջվում է նաև տվյալ իրավաբանական անձի 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկանքի (տեղեկության) բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը, և այդպես, շարունակաբար իրավաբանական անձանց 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների կազմում իրավաբանական անձ մասնակիցներ լինելու դեպքում պահանջվում է այդ մասնակից իրավաբանական անձանց 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկանք (տեղեկություն):
- լիազորված անձի (անձանց) կողմից հաշիվ բացելու դեպքում՝ լիազորված անձի (անձանց) լիազորությունները հավաստող փաստաթղթի բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,
- ոչ ռեզիդենտի երկրի իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից իրավաբանական անձի գրանցումն հավաստող փաստաթղթի բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,
- ոչ ռեզիդենտի երկրի իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից իրավաբանական անձի ղեկավարի գրանցման և իրավասության մասին փաստաթղթի բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը, իրավաբանական անձի ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի պատճենը` վավերացված նոտարական կարգով,
- ոչ ռեզիդենտի հիմնադիր փաստաթղթերի (կանոնադրություն, հիմնադիր պայմանագիր և այլն) բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը:
Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա, որից հետո 30 օրացուցային օրում Բանկը պարտավոր է դրա մասին տեղեկացնել Հաճախորդին՝ տրամադրելով հաշվի քաղվածք վերջինիս հաղորդակցման եղենակով:
Բանկի նկատմամբ Հաճախորդի դրամական պարտավորությունների կատարման նպատակով Բանկը կարող է անակցեպտ կարգով կատարել հաշվանց, որից հետո 30 օրացուցային օրում Բանկը պարտավոր է դրա մասին տեղեկացնել Հաճախորդին՝ տրամադրելով հաշվի քաղվածք վերջինիս հաղորդակցման եղանակով:
Ծառայության նախորդ մեկ տարվա սակագներին և պայմաններին (տեղեկատվական ամփոփագրերին) կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ