Վարկի նպատակը
Ներդրումային վարկեր
Վարկի տեսակը
Գյուղատնտեսական
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
Վարկի գումարը
1.500.000-160.000.000
Վարկի ժամկետը
24-60 ամիս
Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատված
վարկի մայր գումարի մարումների համար տրամադրվում է առնվազն 3 ամիս,իսկ մեկ տարվա տարվա ընթացքում առավելագույնը 9 ամիս արտոնյալ ժամանակահատված
Տարեկան անվանական տոկոսադրույքը
12.25-13%
Տարեկան փաստացի տոկոսադրույքը
12.9-13.77% , Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման համար հիմք է ընդունվել մայր գումարի մարման 3 ամիս արտոնյալ ժամանակահատված
Վարկ / գրավ հարաբերակցությունը
առավելագույնը՝ 80%
Տրամադրման եղանակը
գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման առանձին ծրագրի պահանջներից`անկանխիկ կամ կանխիկ
Վարկի կանխիկացում
չի սահմանվում
Վարկի վաղաժամ մարման տուգանք
չի սահմանվում
Գրավադրված գույքի ապահովագրություն
չի սահմանվում
Գրավադրվող գույքի գնահատում
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս սակագնով, որի միջակայքը տատանվում է՝
• Ավտոմեքենայի դեպքում՝ 15.000-20.000 ՀՀ դրամ,
• Անշարժ գույքի դեպքում՝ 20.000-200.000 ՀՀ դրամ:
• Ավտոմեքենայի դեպքում՝ 15.000-20.000 ՀՀ դրամ,
• Անշարժ գույքի դեպքում՝ 20.000-200.000 ՀՀ դրամ:
Գրավի ձևակերպման հետ կապված ծախսեր
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից՝
• Ավտոմեքենայի գրավի դեպքում նոտարական վճար՝ 12.000ՀՀ դրամ,
• ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) միանվագ՝ 5.000 ՀՀ դրամ:
• Անշարժ գույքի գրավի դեպքում նոտարական վճար՝ 15.000 ՀՀ դրամ,
• Միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ,
• Անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 27.000 ՀՀ դրամ:
• Ավտոմեքենայի գրավի դեպքում նոտարական վճար՝ 12.000ՀՀ դրամ,
• ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) միանվագ՝ 5.000 ՀՀ դրամ:
• Անշարժ գույքի գրավի դեպքում նոտարական վճար՝ 15.000 ՀՀ դրամ,
• Միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ,
• Անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 27.000 ՀՀ դրամ:
Մարումների հաճախականությունը և մարման կարգը
Ամսական, հավասարաչափ (անուիտետային) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Հնարավոր է սահմանել վարկի մարման ազատ գրաֆիկ` վարկավորվող գործունեության առանձնահատկություններից կախված
Հնարավոր է սահմանել վարկի մարման ազատ գրաֆիկ` վարկավորվող գործունեության առանձնահատկություններից կախված
Ապահովվածությունը
Շարժական կամ անշարժ գույք, Բանկի կողմից ընդունելի այլ ապահովման միջոցներ
Կոմիսիոն վճար
Չի սահմանվում
Վարկի ձևակերպումն իրականացվում է
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» Գլխամասային Գրասենյակի և մասնաճյուղերի կողմից: Բացառությամբ Նաիրի ԲԿ, Ռոսիա-1 և Արարատյան մասնաճյուղերի:
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
Խոշոր վարկերի համար` մինչև 25 աշխատանքային օր,
Միջին, Փոքր և միկրո վարկեր համար մինչև 20 աշխատանքային օր, (գրավի դեպքում տրամադրվում է գրավի գրանցման իրավունքը ստանալուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում)
Միջին, Փոքր և միկրո վարկեր համար մինչև 20 աշխատանքային օր, (գրավի դեպքում տրամադրվում է գրավի գրանցման իրավունքը ստանալուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում)
Տույժեր
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Քաղվածքի տրամադրում
Մինչև 1 ամիս կատարված գործարքների վերաբերյալ՝ անվճար
1-ից մինչև 3 ամիս՝ 1.500 դրամ
3-ից մինչև 12 ամիս՝ 2.500 դրամ
1-ից մինչև 3 ամիս՝ 1.500 դրամ
3-ից մինչև 12 ամիս՝ 2.500 դրամ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսացել 06.07.2021թ-ի դրությամբ ԿԲ-ի կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի (1USD = 495.59 AMD) և Եվրոյի (1 EUR = 586.68 AMD) փոխարժեքները: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները: (մինչև 5.000.000 ՀՀ դրամը ներառյալ կամ համարժեք արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկային գործառնությունների իրականացման շրջանակներում մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://aeb.am/media/2020/04/3717.pdf
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<<Know your customer>>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Առանց Բանկի գրավոր համաձայնության յուրաքանչյուր ամսվա ընթացքում տվյալ ամսվա առաջին օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի 20%-ից (որում չի ներառվում տվյալ ամսում մարման ժամանակացույցով նախատեսվող վարկիմասի մարումը) ավել գումար վաղաժամկետ մարելու դեպքում՝ հաշվարկվում է տուգանք այդ գումարի 5%-ի չափով, 5,000,000 ՀՀ դրամ գումարը գերազանցող վարկերի դեպքում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները) և/կամ համավարկառու:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը( https://acra.am/?lang=hy):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/06/2640.pdf
Այն վճարները, որոնք սպառողի կողմից ենթակա են վճարման՝ անկախ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների դիմաց վճարումները կրեդիտով կամ առանց կրեդիտի կատարելու հանգամանքից փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառված չեն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/05/2631.pdf
1. Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
2.Պարտավորությունների չկատարման դեպքում հաճախորդի համար հնարավոր բացասական հետևանքներ տույժ/տուգանքներ
• Չվճարված վարկի ժամկետանց գումարի 0,13%-ի չափովª օրական
• Չվճարված ժամկետանց տոկոսագումարի 0,13%-ի չափովª օրական
3. Եթե վարկատուի նկատմամբ ունեք չմարված պարտավորություն, ապա ձեր կողմից պարտավորությունները կատարելու ժամանակ մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ:
Դատական ծախսեր /առկայության դեպքում/
Գրավի իրացման ծախսեր /առկայության դեպքում/
• Տույժեր
• Տոկոսներ
• Ապահովագրավճարներ /առկայության դեպքում/
• Վարկի մայր գումար
4. Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների և մայր գումարի մարումները:
5. Վարկային պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների)/համավարկառուի/ների/ այլ գույքի հաշվին:
6. Վարկերի տոկոսագումարները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
Օրինակ` Եթե հաճախորդին տրամադրվել է 1.200.000 ՀՀ դրամ վարկ, տարեկան 24% տոկոսադրույքով, 12 ամիս ժամկետով (ամսեկան տոկոսների հաշվարկի ժամանակ օրերի քանակ հիմք է ընդունվել 30 օր ժամանակահատվածը):
Ամիսներ | Վարկի մնացորդ | Վճարում վարկից | Վճարում տոկոսից |
1 | 1.200.000 | 100.000 | 23.671 |
2 | 1.100.000 | 100.000 | 21.699 |
3 | 1.000.000 | 100.000 | 19.726 |
4 | 900.000 | 100.000 | 17.753 |
5 | 800.000 | 100.000 | 15.781 |
6 | 700.000 | 100.000 | 13.808 |
7 | 600.000 | 100.000 | 11.836 |
8 | 500.000 | 100.000 | 9.863 |
9 | 400.000 | 100.000 | 7.890 |
10 | 300.000 | 100.000 | 5.918 |
11 | 200.000 | 100.000 | 3.945 |
12 | 100.000 | 100.000 | 1.973 |
7. ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:
8. Տրամադրվող վարկի մեծության որևէ սահմանափակում բանկի կողմից չի կիրառվում, այն պայմանավորված և կապակցված է.
• Վարկի նպատակից
• Հաճախորդի վարկունակությունից
• Հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից
• Վարկային ռիսկի գնահատումից
• ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից
9. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հաճախորդին կարող է մատուցել ծառայություններ Բանկի րնդհանուր քաղաքականությամբ սահմանված պայմաններից տարբերվող պայմաններով՝ հաշվի առնելով ստորև ներկայացված ցանկի պայմանններից որևէ մեկը.
• Հաճախորդի հաշվի մնացորդը
• Հաճախորդի հաշվի շարժը
• Բանկի համար հաճախորդի ռազմավարական նշանակությունը
• Հաճախորդ կազմակերպության աշխատակիցների քանակը
• Հաճախորդ կազմակերպությանը տրամադրված քարտերի ընդհանուր քանակը
• Բանկին բերված եկամուտը
• Փոխանցումների ծավալր
• Բանկում ներդրված ավանդների մեծությունը
• Խոշոր վարկառու հանդիսանալր
• Սոցիալական նկատառումները (ուսումնական հաստատություններ բժշկական կազմակերպություններ և այլն)
• Վերոնշյալ կազմակերպությունների ղեկավար հանդիսանալ
• Այլ օբյեկտիվ պայմաններ
10. Վարկի օգտագործման համար վարկառուն բանկին վճարում է տոկոս, որի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ, վարկի տրամադրման օրվանից՝ փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար՝ տարին ընդունելով 365 օր: Առանձին ծրագրերի շրջանակներում վարկավորման դեպքում տարին կարող է ընդունվել 360 օր:
• Տոկոսագումարները վճարվում են վարկային պայմանագրում նշված ժամկետներում
• Տոկոսների վճարման պարբերականությունը սահմանավում է վարկային պայմանագրի կամ մարման գրաֆիկի համաձայն
• Եթե վարկի կամ հաշվարկված տոկոսների մարման օրը համընկնում է հանգստյան օրերի հետ, վճարումը կատարվում է հաջորդող աշխատանքային օրերին՝ հանգստյան օրերի համար չհաշվարկելով տույժ
11. Վարկային պարտավորության մարումները
• Վարկերը մարվում են այն ժամկետներում, որոնք նշված են վարկային պայմանագրում
• Վարկերը մարվում են այն արժույթով, որով ձևակերպվել են
• Արտարժույթային վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա
• Արտարժույթի փոխարժեքի փոփոխության դեպքում արտարժույթով տրամադրած վարկերի գծով փոխարժեքի փոփոխության ազդեցության ռիսկը կրում է վարկառուն
12. Բանկը կարող է դադարեցնել վարկային պայմանագրի գործողությունը և ետ պահանջել վարկի գումարը, եթե.
• Վարկառուն թերանում է կատարել վարկային պայմանագրով նախատեսված որևէ վճար
• Վարկառուն խախտում է իր կողմից կատարված որևէ հավաստիացում ու չի վերացնում այդ խախտումը դրա առաջացումից հետո 30 օրվա ընթացքում
• Եթե պարզվում է, որ վարկառուի կողմից տրված որևէ ներկայացում, երաշխիք, փաստաթուղթ կամ տեղեկություն էապես թերի է
• Եթե բանկի հիմնավորված գնահատականով տեղի է ունեցել վարկառուի ֆինանսական վիճակի էական բացասական փոփոխություն, ներառյալ' դատական պահանջներ, ակտիվների արտահոսք, բիզնեսի վատթարացում կամ դադարեցում, ընկերության վերակազմավորում
• Եթե վարկառուն լուծարվում է և նրա նկատմամբ սկսված է կամ վերահաս է սնանկության գործընթաց
• Եթե վարկառուն խոչընդոտում է մոնիտորինգի անցկացմանը
• Այլ օբյեկտիվ պատճառների դեպքում
13. Բանկի համար որպես գրավի առարկա կարող է հանդիսանալ.
• Անշարժ գույք՝ հողամասեր, շենքեր, շինություններ, բնակարաններ, առանձնատներ
• Հիմնական միջոցներ
• Շրջանառու միջոցներ
• Ավտոմեքենաներ
• Թանկարժեք մետաղներ
• Պետական պարտատոմսեր, արտարժույթ, բաժնետոմսեր
• Ապագայում ձեռք բերվելիք գույքը և իրավունքի գրավը
• Դրամական միջոցներ
14. Գրավադրվող շարժական և անշարժ գույքի համար որպես գնահատման արժեք հիմք է ընդունվում գնահատման հաշվետվությունում առկա շուկայական արժեքը:
15. Վարկը կամ դրա մի մասը, ինչպես նաև հաշվարկված տոկոսագումարները համարվում են ժամկետանց, եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում չեն մարվել:
• Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տույժ՝ ժամկետանց գումարի 0.13 (զրո ամբողջ տասներեք հարյուրերրորդական) տոկոսի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տույժի հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը:
• Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված վարկի (մասի) նկատմամբ Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տոկոսներ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տոկոսների հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը:
• Անընդմեջ ժամկետանց օրերի 91-րդ օրվանից սկսած ոչ ժամկետանց վարկի (ժամկետային վարկ) մնացորդի նկատմամբ կիրառվում է տարեկան 21,5% տոկոսադրույք: Ժամկետանց գումարները և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը, տոկոսները ամբողջությամբ վճարելու հաջորդ օրվանից ժամկետային վարկի նկատմամբ վերականգնվում է Վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը:
16. Բանկի համար գրավի առարկա չի կարող հանդիսանալ.
• Շրջանառությունից հանված գույքը
• Անբաժանելի գույքի առանձին մասերը
• Վարձակալության իրավունքը
• Այլ պայմանագրով արդեն գրավադրված գույքը քաղաքային, գյուղական և թաղային համայնքների
17. ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ԳՐԱՎԱՏՈՒԻ՝ Գրավի պայմանագրով, և ՎԱՐԿԱՌՈՒԻ՝ Վարկային պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրենց պատասխանատվության շրջանակներում չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում' սույն կանոնների 2-4 կետերի համաձայն:
2. Արտադատական կարգով գրավադրված գույքն իրացվում է, եթե Գրավի պայմանագրով ԳՐԱՎԱՏՈՒՆ տալիս է իր համաձայնությունը և իրավունք է վերապահում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում գրավադրված անշարժ գույքն իրացնել առանց դատարան դիմելու և իրացման հաշվին բավարարել գրավով ապահովված պահանջն ամբողջ ծավալով, ինչպես նաև՝ գրավադրված անշարժ գույքն առանց դատարան դիմելու հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց ի սեփականություն հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ կամ վերջինիս կողմից նշված անձին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է ԳՐԱՎԱՏՈՒԻՆ գրավադրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում): Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամիս հետո ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ իրավունք ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ ԳՐԱՎԱՏՈՒԻ անունից իրացնելու գրավադրված գույքն ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
4. Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամսվա ընթացքում ԳՐԱՎԱՏՈՒՆ պարտավորվում է գրավադրված գույքը հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ:
5. Գրավադրված գույքի իրացման գործընթացի տևողությունը չի կարող հիմք հանդիսանալ Վարկային պայմանագրով ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ նկատմամբ ստանձնած ՎԱՐԿԱՌՈՒԻ պարտավորությունների աճի դադարեցման համար: Ընդ որում՝ գրավի առարկայի իրացման գումարի հաշվին մարվում են գրավի առարկայի իրացման օրվա դրությամբ ՎԱՐԿԱՌՈՒԻ նկատմամբ ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ ունեցած ողջ պահանջներն իրենց ամբողջ ծավալով, իսկ գրավի հաշվին պահանջը չբավարարվելու դեպքում՝ մնացորդ գումարները կարող են բռնագանձվել ՎԱՐԿԱՌՈՒԻ այլ գույքից:
6. ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ դատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
18. Յուրաքանչյուր ծառայության գծով սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/sakagner/ :
19. Հեռահար սպասարկման ծառայություններին, պայմաններն և կարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/mobile_banking/