Քարտի արժույթը
AMD
Պլաստիկ քարտերի գործողության ժամկետները
5 տարի
Քարտերի տրամադրում
Անվճար
Քարտային հաշվի բացում
Անվճար
Քարտային հաշվի վարում
Անվճար
Տարեկան սպասարկման վարձ
Անվճար
Կանխիկի տրամադրում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կանխիկացման կետերում (ATM) միայն դրամով
Անվճար
Կանխիկի տրամադրում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կանխիկացման կետերում դրամով և արտարժույթով (Pos տերմինալ)
Անվճար
Կանխիկի տրամադրում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Դրամարկղից [42]
Անվճար
Կանխիկի տրամադրում ՀՀ այլ բանկերին պատկանող կանխիկացման կետերում (ATM, POS terminal)
0,5%
Անկանխիկ գործարքների կատարում քարտով
Անվճար
Քարտի փոխարինում նորով, քարտի PIN կոդի վնասման և կորստի դեպքում, քարտի վաղաժամկետ վերաթողարկման դեպքում նոր քարտի տրամադրում
700 ՀՀ դրամ [8]
Հաշվից քաղվածքի տրամադրում
Անվճար
Քարտի «Stop-List»-ից հանում(*բոլոր ArCa տեսակի և արժույթի քարտերի համար AEB Mobile հավելվածով բլոկավորված քարտի ապաբլոկավորում՝ անվճար)
Անվճար
Օրական կանխիկացման գործարքների քանակը
10 անգամ
Օրական կանխիկացման կամ ընդհանուր գործարքների քանակի ավելացում
1000 ՀՀ դրամ
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն գումարը
300,000 ՀՀ դրամ
Կանխիկացման կամ ընդհանուր գործարքների սահմանաչափի ավելացում օրական
1000 ՀՀ դրամ
Կանխիկացման կամ ընդհանուր գործարքների քանակի և սահմանաչափի ավելացում քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար
Ավելացված սահմանաչափի 0.1%՝ min 5,000 դրամ, քանակի դեպքում՝ 5 000 դրամ
Նույն հաճախորդի «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում գործող այլ հաշվին փոխանցում
Անվճար
Քարտից-քարտ փոխանցումներ Բանկի քարտերին[10] (փոխանցումները կատարվում են բացառապես ՀՀ դրամով)
0.3%
Քարտից-քարտ փոխանցումներ «Արմենիան Քարդ» համակարգի անդամ բանկերի կամ «Արմենիան Քարդ» համակարգի անդամ չհանդիսացող և «Արմենիան Քարդ» համակարգի հետ H2H կապուղով աշխատող բանկերի քարտերին [10] (փոխանցումները կատարվում են բացառապես ՀՀ դրամով)
0.5%
Քարտային հաշվից ՀՀ այլ բանկերի հաճախորդների օգտին փոխանցումներ («AEB MOBILE» /«AEB ONLINE» համակարգերով՝ համաձայն «AEB MOBILE» /«AEB ONLINE» համակարգերի ամփոփագրով նախատեսված սակագների
AMD – 500 ՀՀ դրամ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ այլ հաճախորդների օգտին փոխանցումներ («AEB MOBILE» /«AEB ONLINE» համակարգերով՝ համաձայն «AEB MOBILE» /«AEB ONLINE» համակարգերի ամփոփագրով նախատեսված սակագներ ի
500 ՀՀ դրամ [*]
SMS հաղորդագրության ուղարկում [11]
20 ՀՀ դրամ
Քարտերի շտապ տրամադրում(վերաթողարկում)[12]
5,000 ՀՀ դրամ
Բանկոմատներով կատարված գործարքների բողոքարկման հայտ (ՀԷԲ քարտատերերի համար), եթե բողոքարկվող գումարը գերազանցում է 7,000 ՀՀ դրամ գումարը [13]
5,000 ՀՀ դրամ
Սպասարկման կետերում POS տերմինալներով (այդ թվում վիրտուալ) քարտով կատարված գործարքների բողոքարկման հայտ (ՀԷԲ քարտապանների համար) [13]
10,000 ՀՀ դրամ
Այլ բանկերի քարտապանների կողմից ՀԷԲ կանխիկացման և/կամ սպասարկման կետերում կատարված գործարքների հետգանձման դիմումի ընդունում, եթե բողոքարկվող գումարը գերազանցում 10.000 դրամ գումարը
5,000 ՀՀ դրամ
ArCa համակարգի անդամ բանկերի սպասարկման կետերում էլեկտրոնային պետական անկանխիկ վճարումների, ներառյալ ԴԱՀԿ ծառայության աճուրդներով վաճառվող ապրանքների դիմաց վճարման կատարում
200 ՀՀ դրամ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բանկոմատներից մեկ կանխիկացվման գործարքի առավելագույն գումարը
500,000 ՀՀ դրամ
InecoPay համակարգի միջոցով կատարված գործարքից միջնորդավճար
200 ՀՀ դրամ
Քարտի կարգավիճակը PIN կոդի հարկադիր փոփոխումով փոխարինելը
Բանկի տարածքում կամ «AEB Online» համակարգով դիմում ներկայացնելու դեպքում՝ 1000 դրամ
«AEB Mobile» համակարգով PIN կոդի ստեղծման կամ փոխարինման հայտ ներկայացնելը
Առաջին անգամ՝ անվճար, յուրաքանչյուր հաջորդ հայտի դեպքում՝ 200 դրամ
PAYMENT.AEB.AM- ինտերնետային կայքի միջոցով վճարումներ իրականացնելու համար գանձվող միջնորդավճար [15]
0,30%
INSURANCE.AEB.AM – ինտերնետային կայքի միջոցով ԱՊՊԱ պայմանագիր կնքելու միջնորդավճարներ [16]
0,50%
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1 ArCa տեսակի բոլոր քարտերը՝ բացառությամբ ArCa Classic MIR տեսակի քարտի, գործում են միայն ՀՀ տարածքում:
3 Նախկինում թողարկված ArCa Կենսաթոշակային տեսակի քարտերը տրամադրվում և սպասարկվում են ArCa Սոցիալական տեսակի քարտերի համար սահմանված պայմաններով: ArCa Սոցիալական քարտատեսակին այլ քարտատեսակ չի կցվում:
8 Առաջին դեպքը մատուցվում է անվճար:
10 Ինտերնետի միջոցով (www.ArCa.am կայքով) գործարքներ (քարտից քարտ փոխանցումներ, բջջային հեռախոսների կանխավճարային քարտերի ծածկագրերի ձեռք բերում, հաշվի քաղվածքի դիտում և այլն) հնարավոր է կատարել, եթե հաճախորդը նախօրոք գրավոր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ է ներկայացրել իր e-mail հասցեն:
11 Վճարային քարտը բանկոմատով ակտիվացնելիս, ինչպես նաև հաճախորդի ցանկությամբ քարտով կատարված յուրաքանչյուր գործարքից հետո, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ուղարկում է SMS հաղորդագրություն հաճախորդի բջջային հեռախոսին: Նշված ծառայությունը ակտիվացնելու նպատակով, հաճախորդը գրավոր տեղեկացնում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին իր բջջային հեռախոսի համարը և այն գումարը, որից ավելի գումարի դեպքում ցանկանում է ստանալ SMS հաղորդագրություն, ընդ որում գումարի նվազագույն շեմը դրամային քարտերի համար ոչ պակաս, քան 200 դրամ, դոլարային քարտերի համար՝ 1 ԱՄՆ դոլար, Եվրոյով քարտերի համար՝ 1 եվրո և ՌԴ ռուբլով քարտերի համար՝ 50 ՌԴ ռուբլի: Ինտերնետով գործարք կատարելիս, եթե կայքը ապահովված է ArCa 3-D Secure, MasterCard SecureCode կամ Verified by Visa համակարգերով, ապա հաճախորդը իր բջջային հեռախոսին ստանում է ArCa 3-D Secure, MasterCard Securecode, Verified by Visa կամ 3D Securecode համակարգերի ծածկագիր պարունակող SMS հաղորդագրություն: ՀՀ գործող բջջային կապի օպերատորների բաժանորդները կարող են օգտվել USSD տեղեկատվական և կառավարման համակարգից:
Կենսաթոշակի գումարի ստացման մասին Բանկը անվճար ուղարկում է SMS հաղորդագրություն հաճախորդի բջջային հեռախոսին: Նշված ծառայությունը ակտիվացնելու նպատակով, հաճախորդը գրավոր տեղեկացնում է Բանկին իր բջջային հեռախոսահամարը:
12 Քարտի շտապ պատվերի դեպքում քարտը հաճախորդին տրամադրվում է հաջորդ աշխատանքային օրը ժամը 16:00-ից հետո «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» մասնաճյուղում (ք.Երևան Տիգրան Մեծի փ. 49 և 49 շինություն 1):[br
13 Սույն սակագինը կիրառվում է այն դեպքում, երբ բողոքարկման գործընթացի արդյունքում պարզվել է, որ գործարքը կատարվել է հաճախորդի կողմից կամ հաճախորդի կողմից քարտի օգտագործման կանոնների խախտման հետևանքով կամ այնպիսի հանգամանքներով, որի դեպքում հիմնավորվում է (ապացուցվում է) բողոքարկման հայտի անհիմն լինելը:
14 «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Մասնաճյուղից դուրս Cash-In տերմինալներով կատարվող գործարքների նվազագույն սահմանաչափը 100 դրամ է, առավելագույնը՝ 100.000 դրամ:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Մասնաճյուղում գտնվող Cash-In տերմինալներով կատարվող գործարքների նվազագույն սահմանաչափը 100 դրամ է, առավելագույնը՝ 200.000 դրամ:
15 1) Arca համակարգի միջոցով հավաստագրում տրամադրող ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված քարտերի դեպքում, բացառությամբ <<ՎՏԲ Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ի կողմից թողարկված քարտերի, կատարված գործարքի միջնորդավճարը 0,9%; 2)Arca համակարգի միջոցով հավաստագրում չտրամադրող բանկերի կողմից թողարկված MasterCard, Visa տեսակի քարտերի դեպքում վճարային քարտերով գործարքների միջնորդավճարը 2,5%
16 1) «Arca համակարգի միջոցով հավաստագրում տրամադրող ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված քարտերի դեպքում միջնորդավճարը 0,9%; 2) Arca համակարգի միջոցով հավաստագրում չտրամադրող բանկերի կողմից թողարկված MasterCard, Visa տեսակի քարտերի դեպքում միջնորդավճարը 2,1%
37 Բանկը դադարեցրել է ARCA CLASSIC MIR վճարային քարտերի թողարկումը: Նախկինում թողարկված ARCA CLASSIC MIR տեսակի քարտերը սպասարկվում են մինչ գործողության ժամկետի ավարտը, իսկ վաղաժամ և ժամկետային վերաթողարկման դեպքում վերաթողարկվում և սպասարկվում են որպես ARCA CLASSIC քարտատեսակը:
42 Քարտային հաշվի փակման դիմում ներկայացնելիս, հաշվի մնացորդը 1000 դրամից կամ համարժեք արտարժույթից պակաս լինելու դեպքում, գանձվող միջնորդավճարի չափը սահմանվում է առանց նվազագույն գումարի կիրառման պահանջի:
• Քարտը թողարկվում է Հաճախորդի կողմից Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում և տրամադրվում է Հաճախորդին առավելագույնը 5 բանկային օրում։
• Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով կատարվող Գործարքները հաշվարկվում են գործարքի օրվա դրությամբ համապատասխան արժույթի առքի/վաճառքի համար Բանկի կողմից սահմանված փոխարժեքներով, որի արդյունքում առաջացած գործարքի գումարների տարբերությունների համար Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
• ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴրՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ՝ www.aeb.am :
• Քարտային հաշիվների մնացորդների վրա տոկոսները կապիտալացվում են յուրաքանչյուր ամիս:
• Տոկոսները հաշվեգրվում են քարտային հաշվում առկա գումարի մնացորդի, ինչպես նաև ավելացված գումարի մնացորդի և կապիտալացված տոկոսների վրա օրական կտրվածքով:
• Բանկն իրավունք ունի փոփոխել քարտային հաշվում եղած դրական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
• Քարտերով հաշիվների բացման նվազագույն սկզբնական գումարի սահմանափակում չկա: Քարտային հաշիվների դիմաց վճարվող տոկոսները ենթակա են հարկման Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված չափով:
• Պայմանագրից բխող վեճերի առաջացման դեպքում քարտատերը գրավոր դիմում է բանկին և 10 աշխատանքային օրվա ընթացքում քարտատիրոջը տրվում է դիմումի վերաբերյալ պատասխան: Պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քարտատերն իրավունք ունի դիմել դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին օրենքով սահմանված կարգով:
• Հաճախորդը քարտային հաշիվ բացելու համար բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը `
-անձը հաստատող փաստաթուղթ,
-հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
• «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով Բանկը կարող է «Ճանաչիր քո հաճախորդին («Know your customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:
• «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտիե (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել հաճախորդից լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
• Բանկն առնվազն երեսնօրյա պարբերականությամբ քարտատիրոջը տրամադրում է իր քարտային հաշվի վերաբերյալ քաղվածք, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել,
• Հաճախորդի և բանկի միջև առաջացած վիճելի հարցերը բանակցության արդյունքում չկարգավորելու դեպքում հաճախորդը օրենքով սահմանված կարգով կարող է դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին կամ դատարան
• Հաշիվը և դրանում եղած դրական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում`դատարանի վճռի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների հարկային կամ այլ մարմինների որոշումների (փաստաթղթային կամ էլեկտրոնային) հիման վրա հաշվի վրա արգելանք(կալանք) դնելուց կամ հաշվով գործառնությունները դադարեցնելուց
• Առանց հաճախորդի կարգադրությամբ հաշվում եղած դրական միջոցները կարող են դուրս գրվել օրենքով սահմանված դեպքերում`դատարանի վճռի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների որոշումների (փաստաթղթային կամ էլեկտրոնային) հիման վրա կամ Բանկի և հաճախորդի միջև պայմանագրով նախատեսված դեպքերում:
• Ավանդները երաշխավորվում են <<Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն.
-դրամով ավանդների դեպքում՝ մինչև 16.0 մլն դրամի չափով,
-արտարժութային ավանդների դեպքում՝ մինչև 7.0 մլն րամիի չափով,
-դրամով և արտարժույթով ավանդների դեպքում, եթե դրամային ավանդը մեծ է 7.0 մլն դրամից, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև 16.0 մլն դրամով,
-դրամով և արտարժույթով ավանդների դեպքում, եթե Դրամային ավանդը պակաս է 7.0 մլն Դրամից, ապա երաշխավորվում է Դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7.0 մլն Դրամի և հատուցված Դրամային ավանդի տարբերության :