Պայմաններ
 Վարկի նպատակը
   
Արտահանման ֆինանսավորում 
 Վարկի տեսակը
   
Առևտրային 
 Վարկի նվազագույն գումարը
   
100.000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ 
 Վարկի գումարը
  
Վարկի տրամադրման առավելագույն գումարը՝ արտահանման հաշիվ-ապրանքագրի 90%-ը, սակայն ոչ ավել քան ապահովագրական գումարը համապատասխան չհատուցվող գումարով նվազեցնելուց հետո: 
 Վարկի արժույթը
  
ԱՄՆ դոլար և Եվրո 
 Տարեկան տոկոսադրույքը
   
7-9% 
 Վարկի ժամկետը
   
Նվազագույն ժամկետը 1 ամիս: Տրամադրվող վարկի առավելագույն ժամկետը՝ դեբիտորական պարտքի մարման ժամկետ գումարած 180 օրացուցային օր, սակայն ոչ ավել քան 12 ամիս: 
 Մարումների հաճախականությունը
   
Մայր գումարի վճարում ժամկետի վերջում, տոկոսագումարների վճար յուրաքանչյուր ամիս 
Ապահովվածությունը
  
Դեբիտորական պարտքի (իրավունքի) գրավ Հիմնադիրների երաշխավորություն 
 Վարկ հարաբերած գրավի արժեքը
   
Վարկ/գրավ հարաբերակցությունը առավելագույնը 90% 
 Տրամադրման եղանակը
   
Անկանխիկ 
 Վարկի ձևակերպումն իրականացվում է
   
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» Գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի կողմից: 
 Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
   
Խոշոր վարկերի համար` մինչև 25 աշխատանքային օր, Միջին, Փոքր և Միկրո վարկեր համար մինչև 20 աշխատանքային օր, (գրավի դեպքում տրամադրվում է գրավի գրանցման իրավունքը ստանալուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում) 
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է  տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Պահանջներ
Վարկի մարման կարգը
Մայր գումարի վճարում ժամկետի վերջում, տոկոսագումարների վճար յուրաքանչյուր ամիս:
Բացասական որոշման հիմքերը
• Հաճախորդի ֆինանսական դրության վերլուծության բացասական գնահատական, • Ներկայացվող ծրագրի անբավարար շահութաբերություն, վարկի օգտագործման նպատակների թերհիմնավորում, • Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատություն, • Վարկի ապահովության անբավարար իրացվելիությունը, • Սահմանված ժամկետներում պահանջվող փաստաթղթերի չներկայացում, • Հաճախորդի գործունեությունից շրջակա միջավայրի աղտոտումը կամ վնասումը, • Հաճախորդի բացասական վարկային պատմությունը, • Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը:
Ապահովագրությունը
Ապահովագրությունը կատարվում է <<Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն>> ԱՓԲԸ-ի կողմից: Սակագները տատանվում են արտահանման հաշիվ-ապրանքագրի 6-15%-ի սահմաններում:
Տույժերը
Ժամկետանց Վարկ Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար չվճարված գումարի 0.2% Ժամկետանց տոկոս Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար չվճարված գումարի 0.4%
Ուշադրություն.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):
Ուշադրություն.Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ
Ուշադրություն. ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԵՎ/ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ(ՆԵՐԻ) ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ
Ուշադրություն՝ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ: ԴԱ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻՆ՝ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Փաստաթղթեր
NoteԻրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը 
Punct1. Պետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
Punct2. Տեղեկանք պետ. ռեգիստրից մասնակիցների վերաբերյալ, տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով): Բաժնետիրական ընկերությունների դեպքում` տեղեկանք (քաղվածք) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կանոնների համաձայն՝ հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպությունից բաժնետերերի վերաբերյալ և տեղեկանք պետ. ռեգիստրից տնօրենի և կանոնադրության փոփոխության վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (պետական ռեգիստորի տեղեկանքը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
2.1 կետով սահմանված տեղեկատվությունը չի պահանջվում այն իրավաբանական անձանց դեպքում, երբ վարկի ստացման որոշումը իրավաբանական անձի կանոնադրության համաձայն կարող է կայացվել տնօրենի կողմից,
Punct
Punct3. Կանոնադրություն (վերագրանցված) քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
Punct4. Իրավասու մարմնի որոշումը գույքը գրավ դնելու և վարկ ստանալու վերաբերյալ, անհրաժեշտ է 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը պահանջվելու դեպքում,
Punct5. Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում հաստատված (կնքված կամ դրոշմակնքված) համապատասխան հարկային մարմնի կողմից (պատճեն),
Punct6. Տեղեկանք բյուջեի հանդեպ ներկա պարտավորությունների վերաբերյալ (պարտադիր է` 10 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթի գումարից ավելի վարկի դեպքում),
Punct7. Հիմնական միջոցների ցանկը (անհրաժեշտության դեպքում),
Punct8. Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ,
Punct9. Արտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն),
Punct10. Անձնագրի (պատճեն),
Punct11. Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի (պատճեն)` եթե գրավադրվող գույքը հանդիսանում է ֆիզիկական անձի սեփականություն,
Punct12. Բանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում),
Punct13. Արտահանման հաշիվ-ապրանքագիր,
Punct14. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված),
Punct15. <<Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն>> ԱՓԲԸ-ի կողմից տրված ապահովագրության վկայագիր:
NoteԱնհատ ձեռներեցների կողմից ներկայացվող փաստաթղթերը 
Punct1. Պետ. ռեգիստրի վկայականը (պատճեն) տնօրենի ներդիրը պարտադիր է կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
Punct2. Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ,
Punct3. Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում հաստատված (կնքված կամ դրոշմակնքված) համապատասխան հարկային մարմնի կողմից (պատճեն),
Punct4. Տեղեկանք բյուջեի հանդեպ ներկա պարտավորությունների վերաբերյալ (պարտադիր է` 10 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթի գումարից ավելի վարկի դեպքում),
Punct5. Արտոնագրեր (առկայության դեպքում), (պատճեն),
Punct6. Անձնագրի (պատճեն),
Punct7. Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի (պատճեն)` եթե գրավադրվող գույքը հանդիսանում է ֆիզիկական անձի սեփականություն,
Punct8. Բանկային հաշվից քաղվածք (անհրաժեշոտթյան դեպքում),
Punct9. Արտահանման հաշիվ-ապրանքագիր,
Punct10. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում վերծանված),
Punct11. <<Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն>> ԱՓԲԸ-ի կողմից տրված ապահովագրության վկայագիր:
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 12/07/2019 17:26