86 86
ENG
Արտարժութային գործառնություններ

Արտարժույթի փոխարժեքներին ծանոթացեք կայքի դիմերեսի փոխարժեքներ դաշտում 

Ընդհանուր տեղեկատվություն

100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և ավելի մեծ գործարքների դեպքում.

·   Անձը հաստատող փաստաթղթեր

  1. ՀՀ քաղաքացիների դեպքում՝  անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ
  2. օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր

·  Միջոցների մուտքագրման ժամանակ

Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված «Ճանաչի՛ր քո հաճախորդին» Հարցաթերթիկը, ինչպես նաև վերջինիս ներքո բացահայտվող տեղեկատվության հիմքերը (օրինակ՝ վարձակալության, գույքի առքուվաճառքի, ծառայությունների մատուցման պայմանագիր, շահաբաժինների բաշխման որոշումներ և այլն, ինչպես նաև հաշվի քաղվածքներ վերջին 6 ամիսների համար, որտեղից կանխիկացվել են միջոցներ):

 

Ընդհանուր տեղեկատվություն

 Բանկի կողմից արտարժույթի առուվաճառքի (փոխանակման) գործառնությունների կատարումը կարող է մերժվել ստորև ներկայացված դեպքերում.

·   Երբ գործարքի գումարը հավասար կամ գերազանցում է 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամը, և հաճախորդը չի ներկայացնում անձը հաստատող կամ Բանկի կողմից սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթեր,

·   Բանկի կողմից արտարժույթի/ անկանխիկ ոսկու/ թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների բաց դիրքի սահմանչափի (նորմատիվային և ԱՊԿՀ կողմից սահմանված լինելու պայմաններում) հնարավոր գերազանցման,

·   Գործարքի հեջավորման հնարավորության բացակայության:

Լրացուցիչ կամ օժանդակ ծառայություններ

Բանկի կողմից կատարվում են հնամաշ կամ վնասված դրամանիշերի փոխանակում պիտանի դրամանիշերով: Սակագներին կարող եք ծանոթանալ հղմամբ:

 

 

Թարմացվել է` 06/04/2023 17:56