Արտարժույթի փոխարժեքներին ծանոթացեք կայքի դիմերեսի փոխարժեքներ դաշտում
Արտարժութային գործառնություններ
Արտարժութային գործառնություններ
Ընդհանուր տեղեկատվություն
100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և ավելի մեծ գործարքների դեպքում.
- Անձը հաստատող փաստաթղթեր
- ՀՀ քաղաքացիների դեպքում՝ անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ
- օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր
- Միջոցների մուտքագրման ժամանակ
Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված «Ճանաչի՛ր քո հաճախորդին» Հարցաթերթիկը, ինչպես նաև վերջինիս ներքո բացահայտվող տեղեկատվության հիմքերը (օրինակ՝ վարձակալության, գույքի առքուվաճառքի, ծառայությունների մատուցման պայմանագիր, շահաբաժինների բաշխման որոշումներ և այլն, ինչպես նաև հաշվի քաղվածքներ վերջին 6 ամիսների համար, որտեղից կանխիկացվել են միջոցներ):
Ընդհանուր տեղեկատվություն
Բանկի կողմից արտարժույթի առուվաճառքի (փոխանակման) գործառնությունների կատարումը կարող է մերժվել ստորև ներկայացված դեպքերում.
- Երբ գործարքի գումարը հավասար կամ գերազանցում է 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամը, և հաճախորդը չի ներկայացնում անձը հաստատող կամ Բանկի կողմից սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
- Բանկի կողմից արտարժույթի/ անկանխիկ ոսկու/ թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների բաց դիրքի սահմանչափի (նորմատիվային և ԱՊԿՀ կողմից սահմանված լինելու պայմաններում) հնարավոր գերազանցման,
- Գործարքի հեջավորման հնարավորության բացակայության:
Լրացուցիչ կամ օժանդակ ծառայություններ
Բանկի կողմից կատարվում են հնամաշ կամ վնասված դրամանիշերի փոխանակում պիտանի դրամանիշերով: Սակագներին կարող եք ծանոթանալ հղմամբ:
Թարմացվել է` 10/04/2023 17:25