Պայմաններ
Վարկի նպատակը
Անձնական
Վարկի տեսակը
Վարկային գիծ
Վարկի արժույթը
ԱՄՆ դոլար, Եվրո
Աարտարժույթով վարկերի մարումների վրա կարող են ազդել փոխարժեքի տատանումները, որի ռիսկը կրում եք Դուք/ 
Վարկի ժամկետը
Մինչև 1820 օր
Վարկի նվազագույն գումարը
10.000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ 
Տարեկան տոկոսադրույքը վարկի գումարը միանվագ ժամկետի վերջում, իսկ տոկոսագումարները՝ ամսական
ԱՄՆ Դոլարով
91-105 օր 10%
126-140 օր 10.5%
154-168 օր 11%
182-196 օր 11.5%
210-364 օր 12 %
  Եվրոյով
91-105 օր 9%
126-140 օր 9.5%
154-168 օր 10%
182-196 օր 10.5%
210-364 օր 11 %
,
Տարեկան տոկոսադրույքը ամսական՝ հավասարաչափ (անուիտետային) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված) մարելու դեպքում
ԱՄՆ Դոլարով
182-196 օր 11%
364-378 օր 11.5%
564-570 օր 12%
728-1095 օր 12.5%
  Եվրոյով
182-196 օր 10%
364-378 օր 10.5%
564-570 օր 11%
728-1095 օր 11.5%
Ամսական ոչ հավասարաչափ
  1096-1820 ամսական
ԱՄՆ Դոլլար 13%
Եվրո 12%
,
Չօգտագործված մասի տոկոս
1% 
Մարումների հաճախականությունը
Ամսական հավասարաչափ (անուիտետային, կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված)  վարկի գումարը միանվագ ժամկետի վերջում, իսկ տոկոսագումարները ամսական: Օգտագործված վարկի դիմաց հաշվարկված տոկոսն ենթակա է ամբողջությամբ վճարման հաշվարկման օրվանից սկսած մինչև 90-րդ օրը:
Ապահովվածությունը
Ոսկլյա իրեր
Տրամադրման եղանակը
Անկանխիկ
Հայտի ուսումնասիրության վճար
Վարկի գումարի 1%-ի չափով, ոչ ավել քան 2.000 ՀՀ դրամ
Միանվագ վճար
Վարկի պայմանագրային գումարի 0.7%-ի չափով
Սակագները ըստ հարգի
 
 
500-582 հարգի 1գր 11,900 ՀՀ դրամ
583-749 հարգի 1գր 13,900ՀՀ դրամ
750-832 հարգի 1գր 17,900 դրամ
833-899 հարգի 1գր 19,800 ՀՀ դրամ
900-957 հարգի 1գր 21,400 ՀՀ դրամ
958-999 հարգի 1գր 22,800 ՀՀ դրամ
 
Սպիտակ ոսկի
500-582 հարգի 1գր. 9,500 ՀՀ դրամ
583-749 հարգի 1գր. 11,100 ՀՀ դրամ
750-832 հարգի 1գր 14,300 ՀՀ դրամ
 
 
 
Դրական որոշման հիմքերը
Վարկ/գրավ  արժեքը
Գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով
Գրավի հետ վերադարձման ժամկետը /վարկի ամբողջական մարման դեպքում/ 
Մինչև վարկի մարման հաջորդ աշխատանքային օրը 
Քաղվածքի տրամադրում 
Անվճար 
Վարկի ձևակերպումն իրականացվում է
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մասնաճյուղերի կողմից: 
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
Մինչև 1 բանկային օր 
Հավատարիմ հաճախորդներին
 
Ոսկյա իրերի գրավադրմամբ տրամադրվող վարկերը կարող է տրամադրվել առավելագույնը գրավի արժեքի 120%-ի չափով ,սակայն 100%-ը գերազանցող մասը պետք է լինի ոչ ավել 500.000 ՀՀ դրամից :    «Հավատարիմ հաճախորդ» է հանդիսանում այն հաճախորդը, ով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում ունեցել է 5 և ավելի վարկ և որոնց գծով ուշացումների հանրագումարը չի գերազանցում 7 օրը և վերոնշյալ վարկերից առնվազն մեկը տրամադրվել է դիմումին նախորդող 24 ամսվա ընթացքում
 
ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 •  Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում
 •  Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.aeb.am հասցեում
 •  Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում
 •  Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ
 •  Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները
 •  Ձեր ֆինանսական տեղեկատուն ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:  https://www.fininfo.am/finhelper/index.php?type=consumer&credtype=other
 •   Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին
 •  Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն
 •  Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները
 •  Վարկային պարտավորությունների չկատարման եվ գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների) այլ գույքի հաշվին
 •  Վարկառուի մասին տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով կարող է գրանցվել վարկային բյուրոյում: Դա կարող է խոչընդոտել վարկառուին՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ
Ուշադրություն. Սպառողն/վարկառուն/ իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով  ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի  գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են  կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:
Ուշադրություն: Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Ուշադրություն: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսացել 21.08.2019թ-ի դրությամբ ԿԲ-ի կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի և Եվրոյի փոխարժեքը: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
   
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ (վարկ/գրավ հարաբերակցությունը 120-150% կազմելու դեպքում՝ վարկառու-գրավատուն և/կամ ֆիզիկական անձ երաշխավորը (առկայության դեպքում) պետք է հանդիսանա Բանկի քարտատեր և վարկը ստանալուն նախորդող առնվազն 60 օրվա ընթացքում քարտային հաշվին փոխանցված լինի աշխատավարձ), Վարկի գումարը վարկ/գրավ հարաբերակցությունը գերազանցելիս` 120-150% կազմելու դեպքում՝ վարկառու-գրավատուն և/կամ ֆիզիկական անձ երաշխավորը (առկայության դեպքում) պետք է հանդիսանա Բանկի քարտատեր և վարկը ստանալուն նախորդող առնվազն 60 օրվա ընթացքում քարտային հաշվին փոխանցված լինի աշխատավարձ և/կամ վարկառու գրավատուն ունի <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ում գործող անշարժ գույքի ապահովմամբ տրամադրված վարկ/ վարկային գիծ (սպառողական, հիփոթեքային, առևտրային և այլն):
Բացասական որոշման հիմքերը
Հաճախոդի բացասական վարկային պատմությունը Գրավի անհամապատասխանությունը պահանջվող չափանիշներին
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Ուշադրություն. Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկային գծերը տրամադրվում են Visa տեսակի պլաստիկ քարտերով:
Ընդհանուր տեղեկատվություն
Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԱնձնագրերի պատճեններ,
PunctՀանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ:
   
Թարմացվել է`
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 13/04/2020 21:04