Պայմաններ
Վարկի նպատակը
Անձնական
Վարկի տեսակը
Վարկային գիծ  
   
Վարկի արժույթը
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
Արտարժույթով վարկերի մարումների վրա կարող են ազդել փոխարժեքի տատանումները, որի ռիսկը կրում եք Դուք
   
Վարկի գումարը
500.000-1.500.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
*բայց ոչ ավել միջին ամսական եկամտի ութապատիկը/եկամտի հիմնավորման դեպքում/
Սքորինգային համակարգով վարկային գծի տրամադրման դեպքում՝ 500.000- 1.000.000 ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ
Քարտի տեսակը
MasterCard ARMEC’s Standard 
Տարեկան տոկոսադրույքը
ՀՀ դրամի դեպքում 16%,
ԱՄՆ դոլարի դեպքում 15%
Եվրոյի դեպքում14%
 
Փաստացի տոկոսադրույքը
Փաստացի տոկոսադրույքը ՀՀ դրամով վարկային գծերի դեպքում՝ 0-23.42%
Վարկի ժամկետը
24-36 ամիս
Վարկի մարման կարգը
Նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ վարկային գծի օգտագործված մասի 10%-ի չափով մինչև հաջորդ ամսվա 20-րդ օրացուցային օրը: Մարումից հետո այդ գումարները կարող են նորից օգտագործվել շարունակաբար:
Վարկային գծի օգտագործման անտոկոս ժամանակահատված (միայն անկանխիկ գործարքների համար)
Անկանխիկ օգտագործման դեպքում**՝ գումարի օգտագործման օրվանից սկսած մինչև հաջորդող ամսվա 20-րդ օրը ներառյալ/ առավելագույնը 51 օր/ ** POS տերմինալներով և/կամ ինտերնետային կայքերով ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով վճարումների իրականացում 
Ապահովվածությունը
Միջին եկամտի քառապատիկից ավել և/կամ 1.000.000 ՀՀ դրամից ավել վարկի գումարի դեպքում առնվազն 1 անձի երաշխավորություն,
Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):
Սքորինգային համակարգով վարկը տրամադրելու դեպքում երաշխավոր չի պահանջվում:
ARMEC’s standart, ARMEC’s Gold քարտատեսակների դեպքում առկա է 1% Cash back՝ ՀՀ բոլոր վճարման կետերում, ապահովագրական փաթեթ և արտոնյալ ժամանակահատված: Քարտի վրա cashback-ը կուտակվում է քարտի բացման օրվանից յուրաքանչյուր 12 ամիսը մեկ, 12-րդ ամսվա վերջին բանկային օրը: Քարտի վաղաժամկետ դադարեցման և վարկային գծի վաղաժամկետ մարման դեպքում կուտակված cashback-ը զրոյանում է:
Ապահովագրական փաթեթ
Ապահովագրության տեսակը Ապահովագրական գումարը Չհատուցվող գումար
Բժշկական ծախսերի հատուցում 30,000 եվրո (1 տարի, առավելագույնը 30 օր) Չի կիրառվում
Գնված ապրանքների ապահովագրություն 1,000 ԱՄՆ դոլար 50 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ յուրաքանչյուր հայցի դեպքում
Զեղծարարությունից վճարային քարտերի ապահովագրություն 1,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ 1 քարտի համար Չի կիրառվում
 
Քաղվածքի տրամադրում
Անվճար 
Տրամադրման եղանակը
Անկանխիկ
Վարկի ձևակերպումն իրականացվում  է
<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Գլխամասային Գրասենյակի և մասնաճյուղերի կողմից:
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
մինչև 5 աշխատանքային օր ( երաշխավորի առկայության դեպքում՝ կախված երաշխավորի փաստաթղթերի ներկայացումից):
Դրական որոշման հիմքերը
Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում),
Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն,
Կայուն և բավարար եկամտի աղբյուր:
Ուշադրություն` ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԵՎ/ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ(ՆԵՐԻ) ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ
Ուշադրություն՝ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ: ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏԱՆԱԼ www.aeb.am հասցեում
Ուշադրություն՝ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՆՑՎԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ: ԴԱ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻՆ՝ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Ուշադրություն` Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
Ուշադրություն` Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):
Ուշադրություն` Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, տրամադրում է անհատական թերթիկ ՀՀ դրամով վարկային գծերի դեպքում:
Ուշադրություն` Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
Ուշադրություն` Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Ուշադրություն: Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների  անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները: (ՀՀ դրամով վարկային գծերի դեպքում)
Ուշադրություն. Սպառողն/վարկառուն/ իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով  ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի  գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են  կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:
Ուշադրություն: Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Ուշադրություն: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսացել 21.08.2019թ-ի դրությամբ ԿԲ-ի կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի և Եվրոյի փոխարժեքը: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
Ուշադրություն: <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>> ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման  համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: https://www.fininfo.am/finhelper/index.php?type=consumer&credtype=other 
 •  <<Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին
 •  Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
• 18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ,
• Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում,
• Ունի բանկի համար ընդունելի մշտական եկամտի աղբյուր:
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը,
Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը,
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը,
Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Փաստաթղթեր
NoteՖիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԱնձնագրի պատճեն,
PunctՀանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
PunctԵկամուտը հավաստող փաստաթուղթ .
PunctԸստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր:
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 24/09/2019 13:08