ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ | ԿՈՄԻՍԻՈՆ ՎՃԱՐ |
1. Բանկային հաշվի բացում [1] | |
ա/ Ֆիզիկական անձանց համար | 5 000 դրամ |
բ/ Իրավաբանական անձանց համար (այդ թվում անհատ ձեռնարկատերերի) | 10 000 դրամ |
գ/ Կառուցապատողի հատուկ հաշվի բացում | 20 000 դրամ |
գ/Լրացուցիչ հաշիվների բացում | 3 000 դրամ |
2. Հաշվի սպասարկում, փակում | 0 |
3. Հաշվով գործարքներ չիրականացված հաշվի սպասարկում [2] | |
ա/ չեն կատարվել գործարքներ 365- ից 730 օր | 15 000 դրամ ամսական |
բ/ չեն կատարվել գործարքներ 731- օրից մինչև 1095 օր | 20 000 դրամ ամսական |
գ/ չեն կատարվել գործարքներ 1096 օր և ավելի | 25 000 դրամ ամսական |
4. Հաշվից քաղվածքների, վճարային փաստաթղթերի, SWIFT հաղորդագրությունների [4.2] պատճեների և/կամ կրկնօրինակների, այլ տեղեկությունների և տեղեկանքների [4.1] տրամադրում [ª] Ըստ վաղեմության ժամկետների [5 ] | ||
4.1 Ֆիզիկական անձանց համար | ||
ա/քաղվածքների տրամադրում [3], մինչև 1 ամիս կատարված վճարային փաստաթղթերի կրկնօրինակների տրամադրում [6] | 0 | |
բ/ 1 ամսից ավել կատարված գործարքների վճարային փաստաթղթերի կրկնօրինակների տրամադրում [*] | 1000 դրամ | |
գ/ SWIFT հաղորդագրությունների պատճենների և/կամ կրկնօրինակների տրամադրում [*] | 2000 դրամ | |
4.2 Իրավաբանական անձանց,ԱՁ-ի համար | ||
ա/ Մինչև 1 ամիս կատարված գործարքների համար | ||
1. Վճարային փաստաթղթերի, հաշվից քաղվածքների տրամադրում [6] |
|
|
2. SWIFT հաղորդագրությունների պատճենների և/կամ կրկնօրինակների, այլ տեղեկությունների և տեղեկանքների տրամադրում [*] | 1 000 դրամ | |
բ/ 1-ից մինչև 3 ամիս կատարված գործարքների համար* | 1 500 դրամ | |
գ/ 3-ից մինչև 1 տարի կատարված գործարքների համար [*] | 2 500 դրամ | |
դ/ 1 տարուց ավել կատարված գործարքների համար* | 5000 դրամ |
5. Ֆիզիկական անձանց տրամադրվող տեղեկանքներ [*] | 5 000 դրամ |
5.1 Նույն օրը մուտքագրված գումարների վերաբերյալ ֆիզիկական անձանց տրամադրվող տեղեկանքներ | 8000 դրամ |
6. Հաշվի տնօրինման հանձնարարական [7] | 5 000 դրամ ամսական |
6.1 Կոմունալ վարձավճարների գծով | 0 |
7. Դրամական չեկային գրքույկների տրամադրում* [8] | 5 000 ՀՀ դրամ |
8. Հաշիվների վերաբերյալ աուդիտորական հարցումների պատասխան [*] | 15 000 ՀՀ դրամ |
9. Հաճախորդի կողմից կատարված գործառնությունների մասին հարցումներ [*] [9] | |
ա/ ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի | 3 000ՀՀ դրամ |
բ/ Այլ արտարժույթ | 30.000 ՀՀ դրամ |
10. ՙVIP՚ սրահում հաճախորդների սպասարկում [10] | 20 000 ՀՀ դրամ ամսական |
11. Ֆիզիկական անձանց /այդ թվում ԱՁ/կողմից <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ում բանկային հաշվի, քարտային հաշվի, ժամկետային ավանդի, վարկային հաշվի, արժեթղթերի հաշվի և պահատեղի սպասարկման համար լիազարագրերի տրամադրում.[*][11] | 3 000 ՀՀ դրամ |
12. ՀՀ պետական ռեգիստրից էլեկտրոնային հարցում [*] | 3 000 ՀՀ դրամ/յուրաքանչյուր հարցման համար/ |
13. Հաճախորդի կողմից ծանուցման եղանակը SMS-ով ընտրելու դեպքում 1sms-ի արժեքը,/Գործարքների տեղեկացում SMS-ով,1-sms/ | |
ա/իրավաբանական անձանց համար /այդ թվում ԱՁ/ | 10 ՀՀ դրամ |
բ/ ֆիզ. անձանց համար | 20 ՀՀ դրամ |
*Սակագինը ներառում է ԱԱՀ-ն
1. ա/ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակառու հանդիսացող ռեզիդենտ ֆիզիկական անձանց, շահույթ չհետապնդող կազմակերպությունների, պետական, պետական ոչ առևտրային, համայնքային ոչ առևտրային և հասարակական կազմակերպությունների, <<Էսքրոու>> , առարկայազուրկ մետաղական , սոցիալական փաթեթի, պետական աջակցության,պետական նպաստի , <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ համակարգում ԱՍԿ-ների սպասարկման նպատակով բացվող հաշիվների (այդ թվում լրացուցիչ) համարª անվճար, բացառությամբ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի (համատիրության) անվամբ բացվող հաշիվների, որոնց համար սահմանվում են հետևյալ սակագներըª
- հաշվի բացում-5000 ՀՀ դրամ
- լրացուցիչ հաշվի բացում (յուրաքանչյուրի համար)-1000 ՀՀ դրամ
բ/ Լրացուցիչ հաշվի բացման սակագինը գանձվում է հաշիվ ունեցող հաճախորդի /ֆիզիկական և/կամ իրավաբանական/ կողմից նոր հաշվի /հաշիվների/ բացման համար յուրաքանչյուր անգամ դիմում ներկայացնելուց: Եթե հաճախորդը <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ որևէ կառուցվածքային ստորաբաժանումում ունի բանկային հաշիվ, ապա ցանկացած կառուցվածքային ստորաբաժանումում բացվող նոր հաշիվը /հաշիվները/ համարվում է լրացուցիչ:
գ/ Հաշվի բացում.
** այլ երկրների /ոչ ՀՀ/ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրած ֆիզիկական անձնաց համար՝ 50000 ՀՀ
դրամ.
* 1) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց, 2) ոչ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերի, 3) ռեզիդենտ
իրավաբանական անձանց, ում մասնակիցների/բաժնետերերի կազմում 50 տոկոսից ավելին այլ երկրների /ոչ ՀՀ/
անձը հաստատող փաստաթղթով ֆիզիկական անձ/անձինք կամ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ/անձինք են, 3)
ՀՀ-ում գրանցված, սակայն /ոչ ՀՀ/ անձը հաստատող փաստաթղթով անհատ ձեռնարկատերերի համար՝ 70000 ՀՀ
դրամ:
Սույն սակագինը չի տարածվում լրացուցիչ հաշիվներ բացելու վրա:
2. ա/ 365 օրից, 731 օրից և 1096 օրից ավել գործառնություն չիրականացված հաշվի մնացորդը համապատասխանաբար 15 000 ՀՀ դրամին, 20 000 ՀՀ դրամին և 25 000 ՀՀ դրամին և/կամ համարժեք արտարժույթին հավասարվելուն և/կամ պակաս լինելուն պես` գանձելով միջնորդավճարը, ավտոմատ կերպով փակվում է տվյալ հաշիվը և դադարեցվում է հետագա ամիսների սպասարկման միջնորդավճարների գանձումը:
բ/ Սույն սակագինը տարածվում է այն քարտային հաշիվների վրա, որոնց քարտի ժամկետը լրացել է, քարտը չի վերաթողարկվել և քարտի ժամկետին նախորդող 365 և ավելի օրվա ընթացքում հաշվով գործարքներ չեն իրականացվել:
գ/ Սույն սակագինը չի տարածվում օրենքով սահմանված կարգով լուծարային գործընթացում գտնվող հաշվետերերի հաշիվների, կալանքի տակ գտնվող բանկային հաշիվների, սոց.փաթեթի, պետ.նպաստի և պետ.աջակցության հաշիվների, ցպահանջ անցած ժամկետային ավանդների վրա և հաճախորդների կենսաթոշակային բանկային և քարտային հաշիվների վրա:
3. Ցանկացած ժամանակահատվածի համար
4. 4.1.<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ առնվազն 20 օրացուցային օր 3000000 ՀՀ դրամ /կամ համարժեք արտարժույթ/ և ավելի գումարի ժամկետային ավանդ ունեցող ֆիզիկական, նախորդ ամսում բանկային, քարտային և/կամ ժամկետային ավանդի հաշիվների ընդհանուր միջին մնացորդը 10000000 ՀՀ դրամը /կամ համարժեք հարտարժույթը/ գերազանցող իրավաբանական կամ վերջիններիս տնօրեն հանդիսացող ֆիզիկական անձանց, <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ աշխատակիցներին, <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ համակարգում ուսումնաարտադրական պրակտիկա անցած ուսանողներին պրակտիկային վերաբերվող տեղեկանքների, սոթիալական փաթեթի և պետական աջակցության հաշիվների սպասարկման նպատակով տրամադրվող տեղեկանքների համար անվճար:
4.2. նույն օրվա ընթացքում կատարված SWIFT հաղորդագրությունների պատճեների համար ՝ անվճար:
5. ա/ Յուրաքանչյուր գործարքից հետո, հաշվից քաղվածքների, վճարային փաստաթղթերի պատճեի և (կամ) կրկնօրինակի տրամադրման, ինչպես նաև մինչև մեկ տարի լրանալը <<Mobile/Online Banking>> համակարգով կատարված գործարքներից փաստաթղթերի կրկնօրինակի տրամադրման համար` անվճար:
բ/ Մեկ տարուց ավելի <<Home bank>>, <<Mobile/Online Banking>> համակարգով կատարված գործարքների փաստաթղթերի կրկնօրինակի տրամադրման համար գանձվում է 1000 դրամ սակագին:
գ/ Պետական աջակցության և սոցիալական փաթեթի հաշվից քաղվածքների տրամադրումըª անվճար:
6. Նախորդ ամսվա ընթացքում կատարված գործարքների համար քաղվածքների և վճարային փաստաթղթերի տրամադրումը անվճար կարող է իրականացվել մինչև հաջորդող ամսվա վերջին բանկային օրը ներառյալ:
7. ա/ ԱՍԿ-ների, սոցիալական փաթեթի հաշիվների, պետական աջակցության հաշիվների սպասարկման նպատակով, Մանկական ավանդի և <<Կամավոր կուտակային ավանդի>> համալրման նպատակով՝ անվճար:
բ/Հաշվի տնօրինման հանձնարարականի կատարումից սակագին չի գանձվում, եթե հանձնարարականը կատարվել է 10 օրացուցային օրվա ընթացքում:
գ/Հաշվի տնօրինման հանձնարարականի ընթացիկ կատարման համար գանձվում է սակագին, եթե տվյալ ամսում հանձնարարականի կատարում է տեղի ունեցել:
8. ա/ Գանձապետարանների սպասարկման նպատակով անվճար:
բ/ <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲ Ընկերությունում սպասարկվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից կանխիկ դրամական միջոցների ելքը դրամարկղի ելքի օրդերով իրականացնելու դեպքում գանձվում է 500 ՀՀ դրամ սակագին:
9. <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ պատասխանատվություն չի կրում թղթակից բանկի կողմից պատասխան չստանալու համար:
10. Բացառությամբ այն հաճախորդների որոնք համապատասխանում են <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>>ԲԲԸ-ի կողմից ընդունված <<VIP>> չափանիշներին:
11. Բացառությամբ կենսաթոշակ ստանալու նպատակով բացված հաշիվների, Անհատ ձեռնարկատերերի կողմից վարկի մարման նպատակով տրված լիազորագրերի և պայմանագրով նախատեսված այլ դեպքերի:
Բանկը հաճախորդի դիմումով բացում է ժամանակավոր, հիմնական, առարկայազուրկ մետաղական հաշիվներ, էսքրոու և կառուցապատողի հատուկ հաշիվներ, ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ ԿԲ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ հատուկ հաշիվներ.
Ժամանակավոր հաշիվը բացվում է նոր ստեղծվող (գրանցման փուլում գտնվող) իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար:
Հիմնական հաշիվները բացվում են ֆիզիկական և գրանցված իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատեր) համար:
Կառուցապատողի հատուկ հաշիվը բացվում է գրանցված իրավաբանական անձանց համար (անհատ ձեռնարկատեր):
Կառուցապատողի հատուկ հաշիվներ բացվում են միայն ՀՀ դրամով, իսկ ժամանակավոր և հիմնական հաշիվները՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:
Հաշվով կարող են իրականացվել հետևյալ գործարքները՝
- հաշվին դրամական միջոցների կանխիկ/անկանխիկ մուտքագրումներ,
- հաշվի դրական մնացորդի սահմաններում դրամական միջոցների կանխիկ տրամադրումներ,
- հաշվի դրական մնացորդի սահմաններում դրամական միջոցների անկանխիկ փոխանցումներ,
- հաճախորդի տարբեր հաշիվների միջև դրամական միջոցների փոխանցումներ
- համապատասխան տեղեկատվական ամփոփագրերով սահմանված այլ գործառնություններ:
Հաշիվների հեռակառավարում հնարավոր է իրականացնել HOME BANK, ONLINE BANKING, MOBILE BANKING համակարգերի միջոցով, որոնց պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով.
Հաշվի արժույթից տարբերվող այլ արժույթներով գործառնությունների իրականացման հնարավորություն առկա չէ:
Բանկը պարտավորվում է հաճախորդի հաշվին փոխանցված դրամական միջոցները (անկանխիկ ոսկին) մուտքագրել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթղթերի Բանկ մուտք լինելու հաջորդ օրը:
Բանկը պարտավորվում է հաճախորդի կարգադրությամբ հաշվից դրամական միջոցներ տալ կամ փոխանցել (անկանխիկ ոսկին փոխանցել) ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթղթերի Բանկ մուտք լինելու հաջորդ օրը, բացառությամբ լիազորագրերի հիման վրա հաշվով գործառնությունների իրականացումը, որը կատարվում է Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների համաձայն լիազորագրի իսկությունը ստուգելուց հետո:
Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա, որից հետո 30 օրացուցային օրում Բանկը պարտավոր է դրա մասին տեղեկացնել Հաճախորդին՝ տրամադրելով հաշվի քաղվածք վերջինիս հաղորդակցման եղենակով:
Բանկի նկատմամբ Հաճախորդի դրամական պարտավորությունների կատարման նպատակով Բանկը կարող է անակցեպտ կարգով կատարել հաշվանց, որից հետո 30 օրացուցային օրում Բանկը պարտավոր է դրա մասին տեղեկացնել Հաճախորդին՝ տրամադրելով հաշվի քաղվածք վերջինիս հաղորդակցման եղանակով:
Հաշիվը կարող է փակվել հաճախորդի փակման միակողմանի դիմումով կամ Բանկի կողմից միակողմանի` հաշվում դրամական միջոցների բացակայության և մեկ տարվա ընթացքում հաշվով գործառնություններ չկատարվելու, Սակագներով սահմանված վճարները, հաճախորդի այլ պարտավորությունները չկատարվելու, ինչպես նաև Պայմաններով սահմանված այլ դեպքերում: Հաշվի փակման դեպքում՝ հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշվի, հաճախորդի համապատասխան գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում, որից հետո հաշիվը փակվում է:
Պայմանագրից բխող վեճերի առաջացման դեպքում հաճախորդը գրավոր դիմում է բանկին, և 10 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդին տրվում է դիմումի վերաբերյալ պատասխան: Պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում հաճախորդը իրավունք ունի դիմել դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին օրենքով սահմանված կարգով:
Բանկային հաշիվների բացման նվազագույն սկզբնական գումարի սահմանափակում չկա, իսկ վճարվող տոկոսները ենթակա են հարկման Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված չափով:
Ֆիզիկական անձ հաճախորդը հաշիվ բացելու համար Բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- անձը հաստատող փաստաթուղթ,
- հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
- անհատ ձեռնարկատիրոջ պետական ռեգիստրի գրանցման վկայական կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք և կնիք (հաճախորդի ցանկությամբ) (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից),
- հարկային կոդ (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից, եթե այն նշված չէ ՀՀ պետական ռեգիստրի գրանցման վկայականում).
- լուծարվող (անվճարունակության գործընթացում գտնվող) անհատ ձեռնարկատիրոջ հաշիվ բացելու դեպքում Բանկ ներկայացող լուծարային (անվճարունակության գործով) կառավարիչը ներկայացնում է նաև լուծարման և իր նշանակման վերաբերյալ համապատասխան իրավասու մարմնի որոշումը:
- հաշվի (հաշիվների) միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում՝ լիազորագիր վավերացված նոտարի կողմից կամ սահմանված կարգով տրված Բանկում անձամբ հաճախորդի կողմից :
- կառուցապատողի հատուկ հաշվի բացման համար հաճախորդը Բանկ է ներկայացնում նաև իր կողմից կառուցվող շենքի շինարարության թույլտվության պատճենը (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից):
Ռեզիդենտ իրավաբանական անձը բանկային հաշիվ բացելու համար պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
- տնօրենի անձը հաստատող փաստաթուղթը,
- իրավաբանական անձի պետական ռեգիստրի գրանցման վկայական (նաև գործող ղեկավարի գրանցման ներդիր) և մասնակիցների վերաբերյալ տեղեկանք /Հիմնադրամների, Հասարակական կազմակերպությունների, Հասարակական Միավորումների և այն կազմակերպությունների դեպքում, որոնց մասնակիցների հաշվառումը չի կատարվում որևէ պետական մարմնի կամ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ կանոնների համաձայն` հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպության կողմից, մասնակիցների վերաբերյալ տեղեկանք՝ տրված տվյալ կազմակերպության գործադիր մարմնի կողմից՝ առավելագույնը 30 օրյա վաղեմությամբ/, եթե մասնակիցների վերաբերյալ տեղեկությունը (առավելագույնը 30 օրյա վաղեմությամբ) ներառված չէ կանոնադրությունում) կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք: Բաժնետիրական ընկերությունների դեպքում` տեղեկանք (քաղվածք) Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ կանոնների համաձայն` հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպությունից բաժնետերերի վերաբերյալ, ընդ որում.
• մասնակիցների կազմում 20% և ավելի մասնակցություն ունեցող իրավաբանական անձ մասնակից լինելու դեպքում պահանջվում է նաև տվյալ իրավաբանական անձի 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկանք, և այդպես, շարունակաբար իրավաբանական անձանց 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների կազմում իրավաբանական անձ մասնակիցներ լինելու դեպքում պահանջվում է այդ մասնակից իրավաբանական անձանց 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկանք:
- կանոնադրության 1 պատճեն` կարված և կնքված «Իսկականի հետ ճիշտ է մակագրությամբ ,
- հարկային կոդ (եթե այն նշված չէ ՀՀ պետական ռեգիստրի գրանցման վկայականում),
- ստորագրության իրավունքով օժտվող անձանց պաշտոնի ստանձման հրամաններից քաղվածքներ կամ հաստատված պատճեններ:
- լիազորված անձի կողմից հաշիվ բացելու դեպքում՝ լիազորված անձի լիազորությունները հավաստող լիազորագրի բնօրինակը` վավերացված նոտարական կարգով:
- լուծարվող (անվճարունակության գործընթացում գտնվող) իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում լուծարային (անվճարունակության գործով) կառավարիչը ներկայացնում է լուծարային կառավարիչ նշանակելու և լուծարման (անվճարունակության) վերաբերյալ համապատասխան իրավասու մարմնի որոշում:
- կառուցապատողի հատուկ հաշվի բացման համար հաճախորդը Բանկ է ներկայացնում նաև իր կողմից կառուցվող շենքի շինարարության թույլտվության պատճենը:
Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձը բանկային հաշիվ բացելու համար պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
- տնօրենի անձը հաստատող փաստաթուղթը,
- մասնակիցների վերաբերյալ տեղեկանքի (տեղեկատվության) (առավելագույնը 30 օրյա վաղեմությամբ) բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը, եթե մասնակիցների վերաբերյալ տեղեկությունը (առավելագույնը 30 օրյա վաղեմությամբ) ներառված չէ կանոնադրությունում), ընդ որում.
• մասնակիցների կազմում 20% և ավելի մասնակցություն ունեցող իրավաբանական անձ մասնակից լինելու դեպքում պահանջվում է նաև տվյալ իրավաբանական անձի 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկանքի (տեղեկության) բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը, և այդպես, շարունակաբար իրավաբանական անձանց 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների կազմում իրավաբանական անձ մասնակիցներ լինելու դեպքում պահանջվում է այդ մասնակից իրավաբանական անձանց 20% և ավելի մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկանք (տեղեկություն):
- լիազորված անձի (անձանց) կողմից հաշիվ բացելու դեպքում՝ լիազորված անձի (անձանց) լիազորությունները հավաստող փաստաթղթի բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանություոչ ռեզիդենտի երկրի իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից իրավաբանական անձի գրանցումն հավաստող փաստաթղթի բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,
- ոչ ռեզիդենտի երկրի իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից իրավաբանական անձի ղեկավարի գրանցման և իրավասության մասին փաստաթղթի բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը, իրավաբանական անձի ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի պատճենը` վավերացված նոտարական կարգով,
- ոչ ռեզիդենտի հիմնադիր փաստաթղթերի (կանոնադրություն, հիմնադիր պայմանագիր և այլն) բնօրինակի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը:
Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով Բանկը կարող է ,,Ճանաչիր քո հաճախորդին,, (Know your customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել հաճախորդից լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից՝ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
Բանկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և պարբերականությամբ ֆիզիկական անձ հաշվետիրոջը տրամադրում է վերջինիս նախընտրած լեզվով իր հաշվի վերաբերյալ քաղվածք, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել:
Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների համար, եթե վճարային քարտերով սպասարկվող հաշիվների տեղեկատվական ամփոփագրերով այլ տոկոսի չափ չի սահմանվել, հաշվարկվում է տարեկան տոկոսադրույք1.
Տարեկան անվանական տոկոսադրույքի դեպքում՝
ՀՀ դրամ |
Տոկոսադրույք |
ա/ 0-ից 20 000 000 |
0% |
բ/ 20 000 001-50 000 000 |
1% |
գ/ 50 000 001 և ավելի |
2% |
Հաշվարկներում տարին ընդունվում է 365 օր, նահանջ տարվա համար 366 օր
Տարեկան տոկոսային եկամտաբերության դեպքում*.
ՀՀ դրամ |
Տոկոսադրույք |
ա/ 0-ից 20 000 000 |
0.00% |
բ/ 20 000 001-50 000 000 |
1.00% |
գ/ 50 000 001 և ավելի |
2.02% |
տոկոսադրույքները հաշվարկվում են՝ տարին ընդունելով 365 օր
*Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերությունը հաշվարկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով՝ ելնելով հետևյալ բանաձևից՝
որտեղ`
1) APY – տարեկան տոկոսային եկամտաբերությունն է:
2) r – տարեկան պարզ տոկոսադրույքն է:
3) n – մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն է:
1. Տոկոսները հաշվարկվում են հաշվետու ամսվա ընթացքում բանկային հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական կտրվածքով և վճարվում են հաշվետու ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը:
Ընդ որումª
* եթե բանկային հաշիվը բացվել է և/կամ հաշվին միջոցները գոյացել են հաշվետու ամսվա ընթացքում` ապա միջին օրական տոկոսների հաշվարկն իրականացվում է հաշվետու ամսվա օրացուցային օրերի հաշվարկով,
* եթե հաշվետու ամսվա ընթացքում բանկային հաշիվը փակվել է` ապա այդ ամսվա համար տոկոսներ չեն վճարվում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄª www.aeb.am :
Բանկն իրավունք ունի միակողմանի փոփոխել վճարվող տոկոսադրույքը:
Հաշվարկի օրինակ՝
ՀՀ դրամ
տարեկան 1.0% տոկոսադրույք | տարեկան 2.0% տոկոսադրույք | ||
ամսվա միջին օրական մնացորդ | ստացվելիք տոկոսներ (31 օրում) | ամսվա միջին օրական մնացորդ | ստացվելիք տոկոսներ (31 օրում) |
25,000,000.00 | 19,109.50 | 60,000,000.00 | 91,726.00 |
Հաշվարկներում տարին ընդունվել է 365 օր, ընդ որում տոկոսագումարները հաշվարկված են՝ հաշվի առած եկամտային հարկը:
Ավանդները երաշխավորվում են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին ՀՀ օրենքի համաձայն.
Ավանդի արժութային կառուցվածքը |
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը |
|
Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ |
16 միլիոն ՀՀ դրամ |
|
Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ |
7 միլիոն ՀՀ դրամ |
|
Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ |
Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավել է |
16 միլիոն ՀՀ դրամ1 |
Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է |
7 միլիոն ՀՀ դրամ2 |
- Երաշխավորվում է միայն դրամային ավանդը:
- Երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ յոթ միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով:
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից՝ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն :
Բանկային ծառայությունների մատուցման կարգը, ձևը, ընդհանուր պահանջները սահմանվում են Բանկի Վարչության կողմից հաստատվող` << <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ>>ով, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
«ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ»:
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է» https://www.fininfo.am/:
Ծառայության նախորդ մեկ տարվա սակագներին և պայմաններին (տեղեկատվական ամփոփագրերին) կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ