Պայմաններ
Վարկի նպատակը
Անձնական
Վարկի տեսակը
Վարկային գիծ
Վարկի նվազագույն գումարը
Սկսած 1.500.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար կամ Եվրո
Վարկի արժույթը
ԱՄՆ դոլար կամ Եվրո
Արտարժույթով վարկերի մարումների վրա կարող են ազդել փոխարժեքի տատանումները, որի ռիսկը կրում եք Դուք 
 
Տարեկան տոկոսադրույքը
Վարկառուի եկամուտները հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում՝  ԱՄՆ դոլար`
730-1095 օր 11-12.5%
1096-1825 օր 12-13.5%
1826-2555 օր 13-14.5%
 Եվրո`
 730-1095 օր 9.5-11%
1096-1825 օր 10.5-12%
1826-2555 օր 11.5-13%
 Վարկառուի եկամուտները հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում՝  .ԱՄՆ դոլար` 
730-1095 օր 13.5%
 1096-1825 օր 14.5%
1826-2555 օր 15.5%
Եվրո`
730-1095 օր 12%
1096-1825 օր 13%
1826-2555 օր 14%
 
Վարկի ժամկետը
24-84  ամիս
Մարումների հաճախականությունը
Ամսական
Ապահովվածությունը
Անշարժ գույք
Եկամուտները հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում առնվազն 1 անձի երաշխավորություն, որոնք չեն հանդիսանում հայտատուի ընտանիքի անդամ(վարկ/գրավ հարաբերակցությունը առավելագույնը 20%-ի դեպքում երաշխավոր չի պահանջվում):
Վարկ հարաբերած գրավի արժեքը
Գրավի գնահատված լիկվիդացիոն արժեքի առավելագույնը 70%` եկամուտները հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում,
Գրավի գնահատված լիկվիդացիոն արժեքի առավելագույնը 40%, բայց ոչ ավել 10.000.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլարը կամ Եվրոն` եկամուտները հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում:
   
Տրամադրման եղանակը
Անկանխիկ
Կոմիսիոն վճարը
Վարկի հայտի ուսումնասիրության միանվագ վճար 5000 ՀՀ դրամ, որը ենթակա չէ վերադարձման անկախ վարկի հաստատումից
Միանվագ/ Վարկի գումարի 1%-ի չափով` վարկի տրամադրելուց
**Եթե վարկի գումարի առնվազն 70%-ը ուղղվելու է այլ ֆինանսաբանկային հաստատությունների կողմից տրամադրված  վարկային պարտավորությունների մարմանը, ապա նշված կոմիսիոն վճարը սահմանվում է վարկի գումարի 0.5%-ի չափով:
Վարկի ձևակերպումն իրականացվում է 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի կողմից: 
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը 
Մինչև 10 աշխատանքային օր ( տրամադրվում է գրավի գրանցման իրավունքը ստանալուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում) 
Գրավի ձևակերպման հետ կապված ծախսեր  
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից՝
• Նոտարական վճար՝ 16.000 ՀՀ դրամ,
• միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ,
• անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 27.000ՀՀ դրամ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները
Ուշադրություն. վարկային պարտավորությունների չկատարման եվ գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի եվ/կամ երաշխավորի(ների) այլ գույքի հաշվին
Ուշադրություն՝ վարկառուի մասին տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով կարող է գրանցվել վարկային բյուրոյում: դա կարող է խոչընդոտել վարկառուին՝ապագայում վարկ ստանալու ժամանակ:
  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել ֆինանսական կազմակերպության կողմից: անվանական տոկոսադրույքիփոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.aeb.am հասցեում:
Ուշադրություն.Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, տրամադրում է անհատական թերթիկ:
Ուշադրություն .Վարկի տարեկան տոկոսադրույքը  կախված է  Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված հաճախորդների դասակարգման  ներքին չափորոշիչներից:
Ուշադրություն.Առանց Բանկի գրավոր համաձայնության վարկային գծի գործողության ժամկետում վարկային գծի վաղաժամկետ փակման դեպքում հաշվարկվում է տուգանք՝ վարկային գծի գործող սահմանաչափի 5%-ի չափով:
Ուշադրություն.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):
Ուշադրություն.Վարկառուի եկամուտները հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում վարկի դիմումի ընդունման ամսաթվին նախորդող 720 օրվա ընթացքում հայտատուն և երաշխավորները պետք է ունենան դրական վարկային պատմություն, ուշացումների հանրագումարը յուրաքանչյուր անձի համար չպետք է գերազանցի 20 օրացույցային օրը:
Ուշադրություն: Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից: անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.aeb.am հասցեում:
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ
Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում
Անշարժ գույքի գնահատումը
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս սակագնով, որի միջակայքը տատանվում է 20.000-100.000 ՀՀ դրամ: Գրավի տեսակից կախված կարող է լինել ավելի բարձր:
Վարկի մարման կարգը
Հավասարաչափ (անուիտետային)
Ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը
Վարկի ապահովության անբավարարությունը
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը
Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Փաստաթղթեր
NoteՖիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԱնձնագրերի պատճեններ,
PunctԱմուսնության վկայականը և ամուսնու անձնագիրը (առկայության դեպքում) կամ հայտարարություն ամուսնացած չլինելու վերաբերյալ,
PunctՏեղեկանք բնակավայրից,
PunctՏեղեկանք աշխատավայրից եկամուտների վերաբերյալ` տրված առավելագույնը 20 օրացույցային օրվա վաղեմությամբ /անհրաժեշտության դեպքում/,
PunctՀանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
PunctՍեփականության վկայականի պատճեն,
PunctՏեղեկանք, որ տվյալ բնակարանը արգելանքի տակ չէ, (բնօրինակը և 1 պատճեն), ներկայացնել վարկի հաստատումից հետո,
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 11/06/2019 14:51