Պայմաններ
Վարկի նպատակը
Բնակելի անշարժ գույքի ձեռքբերում
Վարկի տեսակը
<<Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին>> պետական նպատակային ծրագրի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկ
Վարկի գումարը
Առաջնային շուկա Երկրորդային շուկա 1.000.000-27.750.000 ՀՀ դրամ 1.000.000-22.500.000 ՀՀ դրամ
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույքը
Առաջնային շուկա   Երկրորդային շուկա
1.000.000-27.750.000 ՀՀ դրամ 1.000.000-22.500.000 ՀՀ դրամ
               7.3%                6.8%           7.3%
Վարկ/գրավ հարաբերակցություն` մինչև 92.5%                                                                                                                                                                                                                                        Վարկ/գրավ հարաբերակցություն` մինչև 50%-ը ներառյալ Վարկ/գրավ հարաբերակցություն` 50-90%
  <<Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան>> պետական նպատակային ծրագրի շրջանակներում պետության կողմից կհատկացվի սուբսիդավորում միայն երկրորդային շուկայից բնակարան/բնակելի տուն ձեռք բերելու դեպքում:
Սուբսիդավորվող տոկոսադրույքը
 
Երևան քաղաքում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում 2% ՀՀ մարզերում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում 4%
Վարկի ժամկետը
144 մինչև 240 ամիս
Վարկի մարման կարգը
Ամենամսյա՝ հավասարաչափ (անուիտետային) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված) 
Տարեկան փաստացի տոկոսադրույքը
Առաջնային շուկայի դեպքում՝ 8.48-10.5% Երկրորդային շուկայի դեպքում ՝ 3.81-8.32%
Հաստատուն ճշգրտվող տոկոսադրույք
Մարումների հաճախականությունը
Ամսական 
Կանխավճար
նվազագույնը  20%՝  առաջնային և 30%՝ երկրորդային շուկայի դեպքում, կամ նվազագույնը 7.5% առաջնային և 10% երկրորդային շուկայի դեպքում, եթե ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք կամ  առկա է առաջնային շուկայի դեպքում 80%, իսկ երկրորդային շուկայի  դեպքում  70%-ը գերազանցող գումարի չափով կանխավճարի ապահովագրություն: 
 
Ապահովվածությունը
Ձեռք բերվող անշարժ գույք (անհրաժեշտության դեպքում նաև այլ բնակելի անշարժ գույք, որը պետք է հանդիսանա համավարկառուի սեփականություն)
Վարկ հարաբերած գրավի արժեքը
Առավելագույնը ձեռք բերվող անշարժ գույքի շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնի  80%-ը՝ առաջնային շուկայի դեպքում, 70%-ը՝ երկրորդային շուկայի դեպքում,
Առավելագույն գումարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնի  90%-ի չափով, եթե տրամադրվող վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքի 80%-ը՝ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում և 70% երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում կամ առկա է 70%-ը (առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում՝ 80%-ը) գերազանցող գումարի չափով կանխավճարի ապահովագրություն:
Տրամադրման եղանակը
Կանխիկ կամ անկանխիկ
Կոմիսիոն վճարը
- Վարկային հայտի ուսումնասիրության վճար` 5000 ՀՀ դրամ, որը ենթակա չէ վերադարձման:
- Հաշվի սպասարկաման ամսական վճար` վարկի պայմանագրային գումարի 0.03%-ի չափով, բայց ոչ ավել քան ամսական 5.000 ՀՀ դրամ: 
 - Վարկի ամսական սպասարկման վճարը կարող է չգնաձվել, եթե վարկի տարեկան տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձր լինի սահմանված տոկոսադրույքից: 
- Կանխիկացման վճար՝ 0.5%
Դրական որոշման հիմքերը
- Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում)
- Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն
- Կայուն եկամտի աղբյուր
- Բավարար գրավի առկայություն
- «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի չափորոշիչներին համապատասխանություն 
Քաղվածքի տրամադրում
Անվճար
Վարկի ձևակերպումն իրականացվում է 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի կողմից: Վարկը ներկայացվում է իրավասու մարմնի քննարկմանը, եթե հայտատուն բնակարանի գնահատված շուկայական արժեքի նվազագույնը 10%-ը մուտքագրել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բացված հաշվին: Մուտքագրված գումարը պահպանվում է հաշվում մինչև վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ իրավասու մարմնի կողմից որոշում կայացնելը: 
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը 
Մինչև 20 աշխատանքային օր (գրավի դեպքում տրամադրվում է գրավի գրանցման իրավունքը ստանալուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում) 
 
Քաղվածքի տրամադրում
անվճար

 ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 •  Համավարկառու կարող է հանդիսանալ վարկառուի ընտանիքի անդամներից որևէ մեկը կամ մի քանիսը
 •  Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում: Հաճախորդի ընտրությամբ Բանկը.
- վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն նվազեցնում է ամսական վճարումների չափը՝ թողնելով վարկի մարման ժամկետն անփոփոխ, կամ
- նվազեցնում է վարկի մարման ժամկետը՝ ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ:
 •  Վարկառուն կարող է զրկվել բնակարանի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի Հիփոթեքային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները
 •  Հիփոթեքային պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով
 •  Վարկի ամսական սպասարկման վճարը կարող է չգնաձվել, եթե վարկի տարեկան տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձր լինի սահմանված տոկոսադրույքից
 •  Վարկառուի և համավարկառու/ներ/ի վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր վարկերի/գործող և մարված/ գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացույցային օրը
 •  Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ
 •  Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները
 •  <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>> ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: https://www.fininfo.am/finhelper/index.php?type=mortgage
 •  Բանկը մինչև վարկային պայմանագրի կնքումը՝ յոթ օր առաջ, վարկային պայմանագիր կնքելու առաջարկը և նախագիծը տրամադրում է վարկառուին:
Վարկային պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է յոթ աշխատանքային օր (մտածելու ժամանակ), եթե առաջարկի մեջ ավելի երկար ժամկետ նախատեսված չէ:
 •  <<Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին
 •  Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
Ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը,
Միայնակ ծնող, որի տարիքը չի գերազանցում 35-ը,
Վարկառուի զուտ եկամուտները չպետք է գերազանցեն 800.000 ՀՀ դրամը,
Ամուսիներից յուրաքանչյուրը ՀՀ ամբողջ տարածքում չպետք է ունենան 18 քմ-ից ավել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի անշարժ գույք
Ապահովագրությունը
• Անշարժ գույքի ապահովագրություն կատարվում է հաճախորդի հաշվին ` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունում, վերջինիս կողմից սահմանված սակագնով վարկի մնացորդի հաշվարկով: Սակագները տատանվում են վարկի մնացորդի 0.16-0.18% -ի չափով: Վարկառուի և համավարկառուների (բացառությամբ եկամուտ չունեցող համավարկառուների) դժբախտ պատահարներից ապահովագրություն կատարվում է հաճախորդի հաշվին` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունում, վերջինիս կողմից սահմանված սակագնով վարկի մնացորդի հաշվարկով: Սակագները տատանվում են վարկի մնացորդի 0.16-0.18% -ի չափով
Կանխավճարի տարեկան ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովագրական գումարի 1.8%-ի չափով (այս սակագինը գործում է այն դեպքում, եթե հաճախորդի կողմից <<Սիլ Ինշուրանս>> ԱՓԲԸ-ի հետ կնքվեն և կվերակնքվեն նաև ապահովագրության վկայագրեր՝ ձեռքբերվող անշարժ գույքի և վարկառուի/համավարկառուի դժբախտ պատահարներից ապահովագրության տեսակների գծով, հակառակ դեպքում սակագինը սահմանվում է 2%-ի չափով):
Անշարժ գույքի գնահատումը
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից՝ 20.000 ՀՀ դրամ
Գրավի ձևակերպման հետ կապված ծախսեր
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից՝ • Նոտարական վճար՝ 15.000-25.000 ՀՀ դրամ, • միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ, • անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 27.000-75.000 ՀՀ դրամ:
Ձեռք բերվող անշարժ գույքը
ՀՀ տարածքում գնվող բնակելի անշարժ գույքի (բնակարան, բնակելի տուն) ձեռք բերման արժեքը չպետք է գերազանցի 30 մլն ՀՀ դրամը՝ առաջնային շուկային դեպքում և 25 միլիոն ՀՀ դրամը՝ երկրորդային շուկայի դեպքում և միևնույն ժամանակ գնահատված արժեքը չպետք է գերազանցի համապատասխանաբար 31 մլն և 26 մլն ՀՀ դրամը:
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի չափորոշիչներին չհամապատասխանելը Հաճախորդի բացասական վարկային պատմությունը Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Ուշադրություն. Համավարկառու կարող է հանդիսանալ վարկառուի ընտանիքի անդամներից որևէ մեկը կամ մի քանիսը:
Ուշադրություն.Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
Ուշադրություն. Վարկառուն կարող է զրկվել բնակարանի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի Հիփոթեքային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
Ուշադրություն. Հիփոթեքային պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով:
Ուշադրություն.Վարկառուի և համավարկառու/ներ/ի վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր վարկերի/գործող և մարված/ գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացույցային օրը:
Գրավի գնահատումն իրականացվում է անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից, վերջիններիս կողմից սահմանված սակագներով:Գնահատող ընկերություններ:[br] Ապահովագրությունը իրականացվում է ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերություններում, վերջիններիս կողմից սահմանված սակագներով: Ապահովագրական ընկերություններ:br]
Փաստաթղթեր
 
NoteՖիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԱնձնագրերի պատճեններ /ընտանիքի անդամների/, 2 օրինակ,
PunctՎարկառուի և ամուսնու/կնոջ/ ծննդյան վկայականների պատճեն,
PunctԱմուսնության վկայականի պատճեն,
PunctՏեղեկանք աշխատավայրից /անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն նախորդ 12 ամսվա ընթացքում վճարված զուտ աշխատավարձի, եկամտահարկի, սոցապ. վճարումների չափերի և աշխատանքային գրքույկի պատճեններ,
PunctՎարկառուի և համավարկառուի /ների/ ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք /ներ/ հարկային մարմնից,
PunctՀանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
PunctՍեփականության վկայականի պատճեն, 3 օրինակ, /գնվող բնակարանի, անհրաժեշտության դեպքում վկայականի տրամադրման հիմք հանդիսացող փաստաթղթի պատճենը/,
PunctՏեղեկանք, որ տվյալ բնակարանը արգելանքի տակ չէ, (բնօրինակը և 1 պատճեն), ներկայացնել վարկի հաստատումից հետո,
PunctՎաճառողի (սեփականատերերի) անձնագրի պատճենը (2 օրինակ),
PunctՁեռքբերվող բնակարանի 3-րդ ձև /անձնագրային սեղանից/,
PunctԿոմունալ վճարումների կտրոնները (անհրաժեշտության դեպքում),
PunctԴիպլոմի պատճեն (առկայության դեպքում),
PunctԿադաստրի տեղեկատվական կենտրոնից տեղեկանք` հայտատուի ունեցած անշարժ գույքերի վերաբերյալ:
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 10/10/2019 18:14