86 86
ENG
Պայմաններ
Վարկի արժույթը  
ՀՀ դրամ
 
Վարկի գումարը 
100,000-5,000,000 ՀՀ դրամ
   
Քարտի տեսակը 
 Visa Guru և Visa Guru Travel
Վարկ/գրավ հարաբերակցությունը և տարեկան տոկոսադրույքը  
 
Գրավադրվող դրամական միջոցների արժույթ  Տրամադրվող վարկային գծի տոկոսադրույք Վարկի (բանկային երաշխիքի) /վարկային գծի առավելագույն վարկ/գրավ հարաբերակցություն
AMD ավանդի % +3%  95%
USD +4%, min 14% 85%
EUR +4%, min 14% 85%
Տարեկան փաստացի տոկոսադրույքը  
 8.56-15.02%  
Վարկի ժամկետը  
ժամկետային ավանդի վերջնաժամկետը
Մարումների հաճախականությունը 
  Վարկի մայր գումարի մարումները կատարվում են ժամկետի վերջում,
Օգտագործված վարկի դիմաց հաշվարկված տոկոսն ենթակա է ամբողջությամբ վճարման հաշվարկման օրվանից սկսած մինչև 90-րդ օրը:
Ապահովածությունը
 Բանկում ներդրված ժամկետային ավանդներ
Տրամադրման եղանակը 
Անկանխիկ
Կոմիսիոն վճար 
Չի սահմանվում
Վարկի ձևակերպումն իրականացվում է
AEB Mobile և AEB online համակարգերի միջոցով
 Որոշման և տրամադրման  ժամանակահատվածը 
AEB MOBILE/ONLINE համակարգերով ձևակերպման պահին
Տույժեր
 Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):  
Քաղվածքի տրամադրում  
Անվճար  
 
Ուշադրություն.
Արտարժույթային դրամական միջոցների գրավադրմամբ ՀՀ դրամով տրամադրվող վարկային գծի դեպքում հիմք է ընդունվում վարկային գծի տրամադրման օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված, արժութային շուկայում ձևավորված, տվյալ արտարժույթի միջին փոխարժեքը:

Ուշադրություն
.Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:

Ուշադրություն
.Վարկի օգտագործման համար վարկառուն բանկին վճարում է տոկոս, որի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ, վարկի տրամադրման օրվանից՝ փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար՝ տարին ընդունելով 365 օր:

Ուշադրություն.Բանկը կարող է դադարեցնել վարկային պայմանագրի գործողությունը և ետ պահանջել վարկի գումարը, եթե. Վարկառուն թերանում է կատարել վարկային պայմանագրով նախատեսված որևէ վճար,
Վարկառուն խախտում է իր կողմից կատարված որևէ հավաստիացում ու չի վերացնում այդ խախտումը դրա առաջացումից հետո 30 օրվա ընթացքում,
Եթե պարզվում է, որ վարկառուի կողմից տրված որևէ ներկայացում, երաշխիք, փաստաթուղթ կամ տեղեկություն էապես թերի է,
Եթե բանկի հիմնավորված գնահատականով տեղի է ունեցել վարկառուի ֆինանսական վիճակի էական բացասական փոփոխություն, ներառյալ' դատական պահանջներ, ակտիվների արտահոսք, բիզնեսի վատթարացում կամ դադարեցում, ընկերության վերակազմավորում,
Եթե վարկառուն լուծարվում է և նրա նկատմամբ սկսված է կամ վերահաս է սնանկության գործընթաց, Եթե վարկառուն խոչընդոտում է մոնիտորինգի անցկացմանը,
Այլ օբյեկտիվ պատճառների դեպքում:

Ուշադրություն
.Վարկը կամ դրա մի մասը, ինչպես նաև հաշվարկված տոկոսագումարները համարվում են ժամկետանց, եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում չեն մարվել:
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տույժ՝ ժամկետանց գումարի 0.13 (զրո ամբողջ տասներեք հարյուրերրորդական) տոկոսի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տույժի հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը:
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված վարկի (մասի) նկատմամբ Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տոկոսներ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տոկոսների հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը:
Անընդմեջ ժամկետանց օրերի 91-րդ օրվանից սկսած ոչ ժամկետանց վարկի (ժամկետային վարկ) մնացորդի նկատմամբ կիրառվում է տարեկան 21.5 % տոկոսադրույք: Ժամկետանց գումարները և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը, տոկոսները ամբողջությամբ վճարելու հաջորդ օրվանից ժամկետային վարկի նկատմամբ վերականգնվում է Վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը:

ՈՒշադրություն:
Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով   սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<<Know your customer>>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

ՈՒշադրություն:
ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»:

Ուշադրություն:
Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները: (Մինչև 15.000.000 ՀՀ դրամին համարժեք վարկերի դեպքում):

Ուշադրություն:
Տոկոսները հաշվարկվում են վարկի օգտագործված մնացորդի նկատմամբ:

Ուշադրություն
. Սպառողն/վարկառուն/ իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով  ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի  գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:

Ուշադրություն:
Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

Ուշադրություն.
Վարկային գործառնությունների իրականացման շրջանակներում մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/uploads/varkayin_sakangneri_havelvac.pdf

Ուշադրություն: Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին և սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/bankayin_hashiv :

Ուշադրություն՝
      ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն մինչեվ 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ  տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձեվավորվում է ձեր վարկային պատմությունը: դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից  տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը(  https://acra.am/?lang=hy ):

Ուշադրություն
՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Ուշադրություն
` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները եվ այլ վճարները սահմանված ժամկետներում եվ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/06/2640.pdf :
Այն վճարները, որոնք սպառողի կողմից ենթակա են վճարման՝ անկախ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների դիմաց վճարումները կրեդիտով կամ առանց կրեդիտի կատարելու հանգամանքից փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառված չեն:

Ուշադրություն
` վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/05/2631.pdf:

Ուշադրություն
` դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից եվ ապահովում է գաղտնիություն:

Ուշադրություն
` եթե վարկատուի նկատմամբ ունեք չմարված պարտավորություն, ապա ձեր կողմից պարտավորությունները կատարելու ժամանակ մարումները իրականացվում են հետեվյալ հերթականությամբ.
դատական ծախսեր /առկայության դեպքում/
գրավի իրացման ծախսեր /առկայության դեպքում/
տույժեր
տոկոսներ
ապահովագրավճարներ /առկայության դեպքում/
վարկի մայր գումար:

Ուշադրություն
` ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ մայր գումարի մարումները: Վարկային պարտավորությունների չկատարման եվ գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Ուշադրություն` Յուրաքանչյուր ծառայության գծով սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/sakagner/ :

Ուշադրություն
` Հեռահար սպասարկման ծառայություններին, պայմաններն և կարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝   https://www.aeb.am/hy/mobile_banking/
 
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ
Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում
Ունի բանկի համար ընդունելի մշտական եկամտի աղբյուր
Դրական որոշման հիմքերը
Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում),
Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն
Կայուն և բավարար եկամտի աղբյուր
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը
Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Ընդհանուր տեղեկատվություն
Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
Punct Անձնագրի պատճեն 
Punct Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ 
Punct Ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր 
Հաշվիչ

Վարկային Հաշվիչ

Թարմացվել է` 20/06/2025 11:12