Պայմաններ
Վարկի նպատակը
Անձնական
Վարկի տեսակը
Վարկային գիծ
Վարկի գումարը
10.000-25.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Վարկի արժույթը
ՀՀ դրամ կամ արտարժույթ
Արտարժույթով վարկերի մարումների վրա կարող են ազդել փոխարժեքի տատանումները, որի ռիսկը կրում եք Դուք/
Տարեկան տոկոսադրույքը
Գրավադրվող դրամական միջոցի տոկոսադրույքին գումարած` 
 Գրավադրվող դրամական միջոցի արժույթ      ՀՀ դրամ  ԱՄՆ դոլար   Եվրո   ՌԴ ռուբլի 
 ՀՀ դրամ  +4%  +2%  +2% -
 ԱՄՆ դոլար  +4%, min 14%  +4%  +4% -
 Եվրո  +4%, min 14%  +5%  +4% -
 ՌԴ ռուբլի  +4%, min 14%  - -  +4%

ՀՀ դրամի դեպքում փաստացի տոկոսադրույքը՝ 7.23-16.08%
Վարկի ժամկետը
Վարկային գծի մարման ժամկետը չի կարող գերազանցել ժամկետային ավանդի վերջնաժամկետին:
Մարումների հաճախականությունը
Վարկի մայր գումարի մարումները կատարվում են ամսական կամ ժամկետի վերջում: Ժամկետի վերջում սահմանվելու դեպքում օգտագործված վարկի դիմաց հաշվարկված տոկոսն ենթակա է ամբողջությամբ վճարման, հաշվարկման օրվանից սկսած՝ մինչև 90-րդ օրը
Ապահովվածությունը
Բանկում ներդրված ժամկետային ավանդներ
Հաճախորդի ընթացիկ հաշվին առկա դրամական միջոցներ
Վարկ հարաբերած գրավի արժեքը
Գրավադրվող դրամական միջոցների արժույթ Վարկի (բանկային երաշխիքի) /վարկային գծի առավելագույն վարկ/գրավ հարաբերակցություն
Տոկոսագումարները ամսական գանձելու պայմանով * Տոկոսագումարները նախօրոք գանձելու պայմանով **
AMD USD EUR RUR AMD USD EUR RUR
AMD 95% 50% 50% - 100% 50% 50% -
USD 50% 95% 50% - 50% 100% 50% -
EUR 50% 50% 95% - 50% 50% 100% -
RUR 50% - - 95% 50% - - 100%
                          * վարկային գծի գումարը ժամկետի վերջում մարելու պայմանով տրամադրված վարկային գծերի դեպքում՝ հաշվեգրված տոկոսագումարները 90-օրյա ժամկետում ամբողջությամբ վճարելու պայմանով                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   ** սույն կետը չի տարածվում վարկային գծերի վրա:
Քաղվածքի տրամադրում 
Անվճար 
Կոմիսիոն վճար 
Չի սահմանվում 
 
Տրամադրման եղանակը
Անկանխիկ
Չօգտագործված մասի դիմաց հաշվարկվող տոկոսը 
 
Մինչև 10.000.000 ՀՀ դրամը ներառյալ կամ համարժեք արտարժույթով՝ 0%, իսկ նշված գումարը գերազանցող վարկային գծի դեպքում՝ 1% տարեկան տոկոսադրույք:
Դրական որոշման հիմքերը 
- Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն 
- Բավարար գրավի առկայություն
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
Մինչև 3 աշխատանքային օր
Վարկի ձևակերպումն իրականացվում է 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի կողմից:

ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 •  Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում
 •  Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.aeb.am հասցեում
 •  Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում
 •  Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ
 •  Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները
 •  Ձեր ֆինանսական տեղեկատուն ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:  https://www.fininfo.am/finhelper/index.php?type=consumer&credtype=other
 •   Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին
 •  Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն
 •  Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները
 •  Վարկային պարտավորությունների չկատարման եվ գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների) այլ գույքի հաշվին
 •  Վարկառուի մասին տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով կարող է գրանցվել վարկային բյուրոյում: Դա կարող է խոչընդոտել վարկառուին՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ
Ուշադրություն՝ Արտարժույթային դրամական միջոցների գրավադրմամբ ՀՀ դրամով տրամադրվող վարկային գծի դեպքում հիմք է ընդունվում վարկային գծի տրամադրման օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված, արժութային շուկայում ձևավորված, տվյալ արտարժույթի միջին փոխարժեքը: Ուշադրություն. Սպառողն/վարկառուն/ իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով  ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի  գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են  կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:
Ուշադրություն: Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Ուշադրություն: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսացել 21.08.2019թ-ի դրությամբ ԿԲ-ի կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի և Եվրոյի փոխարժեքը: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ֆիզիկական անձ, ով բանկում ունի ժամկետային ավանդ և/կամ բանկային հաշիվ և վճարային պլաստիկ քարտ
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Ընդհանուր տեղեկատվություն
Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԴիմում վարկ ստանալու վերաբերյալ,
PunctԱնձնագիր,
PunctՀանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ:
 
Թարմացվել է`
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 13/04/2020 21:13