Պայմաններ
Վարկի նպատակը
Բնակելի անշարժ գույքի ձեռքբերում
Վարկի տեսակը
Հիփոթեքային վարկ
 
Վարկի արժույթը
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ
 
Տրամադրման եղանակը 
Կանխիկ կամ անկանխիկ
 
Տրամադրման եղանակը
Կանխիկ և անկանխիկ
Ուշադրություն ՝ արտարժույթով վարկերի մարումների վրա կարող են ազդել փոխարժեքի տատանումները, որի ռիսկը կրում եք Դուք/
Վարկի գումարը
1) ՀՀ դրամով տրամադրելու դեպքում 1.000.000 ՀՀ դրամից մինչև 60 մլն ՀՀ դրամ,
2) ԱՄՆ դոլարով/Եվրոյով տրամադրելու դեպքում` նվազագույնը 2.000 ԱՄՆ դոլար/Եվրո, իսկ առավելագույն գումարը պայմանավորված է՝
- Հաճախորդի վարկունակությունից,
- Հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից,
- Վարկային ռիսկի գնահատումից,
- ՀՀ կենտրոնական բանկի կողմից և միջազգային պայմանագրերով սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից:
Կանխիկացման վճար
0.5%
Տարեկան տոկոսադրույքը
Հաստատուն տոկոսադրույք վարկի ամբողջ ժամանակահատվածի համար ԱՄՆ դոլարով և Եվրոյով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում
Վարկ/գրավ հարաբերակցություն ԱՄՆ դոլար Եվրո
Մինչև 50% ներառյալ 10.5% 9.5%
50-90% ներառյալ 11% 10%

ՀՀ դրամով հիփոթեքային վարկը տրամադրվում է
Վարկի գումար Վարկ/ գրավ հարաբերակցություն Տարեկան տոկոսադրույք
1.000.000 ՀՀ դրամից մինչև 35.000.000 ՀՀ դրամ գումարի չափով Մինչև 50% ներառյալ 9.80%
50-90% ներառյալ 10.30%
35.000.001-60.000.000 ՀՀ դրամ գումարի չափով Մինչև 50% ներառյալ 11%
50-90% ներառյալ 11.30%

<<Ազգային հիփոթեքային ընկերություն>> ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից վերաֆինանսավորվող, Բնակարանային ֆինանսավորում, 4-րդ փուլի շրջանակներում ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի կամ Երևան քաղաքում  էներգաարդյունավետ բազմաբնակարան շենքում անշարժ գույքի ձեռք բերման նպատակով 3.000.000 ՀՀ դրամից մինչև 35.000.000 ՀՀ դրամ գումարի չափով տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը կարող է սահմանվել 1% ցածր տոկոսային կետով: Հաստատուն ճշգրտվող տոկոսադրույք/<<Ազգային հիփոթեքային ընկերություն>> ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից վերաֆինանսավորվող, Բնակարանային ֆինանսավորում, 4-րդ փուլի շրջանակներում ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի կամ Երևան քաղաքում  էներգաարդյունավետ բազմաբնակարան շենքում անշարժ գույքի ձեռք բերման նպատակով 1.000.000 ՀՀ դրամից մինչև 25.000.000 ՀՀ դրամ գումարի չափով տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը կարող է սահմանվել 1% ցածր տոկոսային կետով:
ԱՄՆ դոլարով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում
  Տարեկան տոկոսադրույք
Հաստատուն տոկոսադրույք առաջին 36 ամիսների համար 9%
36  ամիս անց տոկոսադրույքի ճշգրտում Տճ=8+Տփ Տփ- փոփոխուն բաղադրիչ Տճ-Ճշգրտված տոկոսադրույք  
Հաստատուն ճշգրտվող տոկոսադրույք
Տարեկան փաստացի տոկոսադրույքը
ՀՀ դրամով՝ 11.09-13.99%
(Հաստատուն տոկոսադրույքի դեպքում)   ԱՄՆ դոլար/Եվրո՝  10.62-15.05%
(Հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքի դեպքում) ԱՄՆ դոլար՝  7.17-14.53%
 
Վարկի ժամկետը
  ՀՀ դրամ ԱՄՆ դոլար/ ԵՎՐՈ
Հաստատուն տոկոսադրույքի դեպքում 144-240 120-144 120-144
Հաստատուն ճշգրտվող տոկոսադրույք - 120-240 -
Մարումների հաճախականությունը
Ամսական
Դրական որոշման հիմքերը
Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում)br] Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն
Կայուն եկամտի աղբյուրbr] Բավարար գրավի առկայություն: 
Քաղվածքի տրամադրում
Անվճար 
Ապահովվածությունը
Ձեռք բերվող անշարժ գույք (անհրաժեշտության դեպքում նաև ձեռք բերվող այլ բնակելի անշարժ գույք) ապահովագրություն
Կանխավճար
ՀՀ դրամի դեպքում 1. նվազագույնը 30%
2. նվազագույնը 10%, եթե ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք
3. նվազագույնը 10%, կանխավճարի չբավարարող 20%-ի չափով հաճախորդը կարող է կատարել կանխավճարի ապահովագրություն <<ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ>> ԱՓԲԸ-ի միջոցով և ապահովել բացառապես միայն ձեռք բերվող գույքի գրավադրում:
ԱՄՆ դոլլար և ԵՎՐՈ
նվազագույնը նվազագույնը 30% կամ նվազագույնը 0%, եթե ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք:
Վարկ հարաբերած գրավի արժեքը
Առավելագույնը ձեռք բերվող անշարժ գույքի շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնի 70%-ը
ՀՀ դրամով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում վարկի առավելագույն գումարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնի 90%-ի չափով, եթե տրամադրվող վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքի 70%-ը կամ առկա է 70%-ը գերազանցող գումարի չափով կանխավճարի ապահովագրություն:   
Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման նպատակով ԱՄՆ դոլարով/Եվրոյով հիփոթեքային վարկեր տրամադրելու դեպքում վարկի առավելագույն գումարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնի 100%-ի չափով, եթե տրամադրվող վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքի 70%-ը: 
   
Կոմիսիոն վճարը
Վարկի հայտի ուսումնասիրության միանվագ վճար 5000 ՀՀ դրամ, որը ենթակա չէ վերադարձման
Հաշվի սպասարկամն ամսական վճար` վարկի պայմանագրային գումարի 0.03%-ի չափով, բայց ոչ ավել քան ամսական 5.000 ՀՀ դրամ:
 Վարկի ամսական սպասարկման վճարը կարող է չգնաձվել, եթե վարկի տարեկան տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձր լինի սահմանված տոկոսադրույքից:
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
Մինչև 20 աշխատանքային օր (գրավի դեպքում տրամադրվում է գրավի գրանցման իրավունքը ստանալուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում)
   
Վարկի ձևակերպումն իրականացվում է
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի կողմից:  Վարկը ներկայացվում է իրավասու մարմնի քննարկմանը, եթե հայտատուն (վարկառուն/համավարկառուն) ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի (եթե ձեռք բերման արժեքը ավելի պակաս է, ապա ձեռք բերման արժեքի) և նախատեսվող վարկի գումարի տարբերության նվազագույնը 80%-ը մուտքագրել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բացված իր հաշվին: Մուտքագրված գումարը պահպանվում է հաշվում մինչև վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ իրավասու մարմնի կողմից որոշում կայացնելը:

 ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 •  Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա
 •  Համավարկառու կարող է հանդիսանալ վարկառուի ընտանիքի անդամներից որևէ մեկը կամ մի քանիսը
 •  Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում: Հաճախորդի ընտրությամբ Բանկը.
- վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն նվազեցնում է ամսական վճարումների չափը՝ թողնելով վարկի մարման ժամկետն անփոփոխ, կամ
- նվազեցնում է վարկի մարման ժամկետը՝ ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ:
 •  Վարկառուն կարող է զրկվել բնակարանի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի Հիփոթեքային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները
 •  Հիփոթեքային պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով
 •  Վարկի ամսական սպասարկման վճարը կարող է չգնաձվել, եթե վարկի տարեկան տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձր լինի սահմանված տոկոսադրույքից
 •  Վարկառուի և համավարկառու/ներ/ի վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր վարկերի/գործող և մարված/ գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացույցային օրը
 •  Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ
 •  Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները
 •  <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>> ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: https://www.fininfo.am/finhelper/index.php?type=mortgage
 •  Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսացել 21.08.2019թ-ի դրությամբ ԿԲ-ի կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի և Եվրոյի փոխարժեքը: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
 •  Բանկը մինչև վարկային պայմանագրի կնքումը՝ յոթ օր առաջ, վարկային պայմանագիր կնքելու առաջարկը և նախագիծը տրամադրում է վարկառուին:
Վարկային պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է յոթ աշխատանքային օր (մտածելու ժամանակ), եթե առաջարկի մեջ ավելի երկար ժամկետ նախատեսված չէ:
 •  <<Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին
 •  Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում Ունի բանկի համար ընդունելի մշտական եկամտի աղբյուր
Վարկի մարման կարգը
Ամենամսյա հավասարաչափ (անուիտետային) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Ապահովագրությունը
Անշարժ գույքի ապահովագրություն կատարվում է հաճախորդի հաշվին ` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունում, վերջինիս կողմից սահմանված սակագնով վարկի մնացորդի հաշվարկով: Սակագները տատանվում են վարկի մնացորդի 0.16-0.18% -ի չափով: Վարկառուի և համավարկառուների (բացառությամբ եկամուտ չունեցող համավարկառուների) դժբախտ պատահարներից ապահովագրություն կատարվում է հաճախորդի հաշվին` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունում, վերջինիս կողմից սահմանված սակագնով վարկի մնացորդի հաշվարկով: Սակագները տատանվում են վարկի մնացորդի 0.16-0.18% -ի չափով: Կանխավճարի տարեկան ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովագրական գումարի 2.7%-ի չափով (այս սակագինը գործում է այն դեպքում, եթե հաճախորդի կողմից <<Սիլ Ինշուրանս>> ԱՓԲԸ-ի հետ կնքվեն և կվերակնքվեն նաև ապահովագրության վկայագրեր՝ ձեռքբերվող անշարժ գույքի և վարկառուի/համավարկառուի դժբախտ պատահարներից ապահովագրության տեսակների գծով, հակառակ դեպքում սակագինը սահմանվում է 3%-ի չափով), բայց ոչ պակաս քան 72,000 ՀՀ դրամը: Նշված նվազագույն ապահովագրական վճարի չափը գործում է միայն ապահովագրության առաջին տարվա համար:
Անշարժ գույքի գնահատումը
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս սակագնով (20.000 ՀՀ դրամ):
Գրավի ձևակերպման հետ կապված ծախսեր
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից՝ • Նոտարական վճար՝ 15.000-25.000 ՀՀ դրամ, • միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ, • անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 27.000-75.000 ՀՀ դրամ:
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը Հաճախորդի բացասական վարկային պատմությունը Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Ուշադրություն.<<Ազգային հիփոթեքային ընկերություն>> ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորվող, Բնակարանային ֆինանսավորում, 4-րդ փուլի շրջանակներում ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի կամ Երևան քաղաքում էներգաարդյունավետ բազմաբնակարան շենքում անշարժ գույքի ձեռք բերման նպատակով 1.000.000-25.000.000 ՀՀ դրամ գումարի չափով տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը կարող է սահմանվել գործող տոկոսադրույքից 1 տոկոսային կետով ցածր:
Ուշադրություն. Համավարկառու կարող է հանդիսանալ վարկառուի ընտանիքի անդամներից որևէ մեկը կամ մի քանիսը:
Ուշադրություն.Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
Ուշադրություն. Վարկառուն կարող է զրկվել բնակարանի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի Հիփոթեքային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
Ուշադրություն. Հիփոթեքային պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով:
Ուշադրություն. Գրավի գնահատումն իրականացվում է անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից, վերջիններիս կողմից սահմանված սակագներով:Գնահատող ընկերություններ:
Ապահովագրությունը իրականացվում է ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերություններում, վերջիններիս կողմից սահմանված սակագներով: Ապահովագրական ընկերություններ;
Ուշադրություն. Վարկի ամսական սպասարկման վճարը կարող է չգնաձվել, եթե վարկի տարեկան տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձր լինի սահմանված տոկոսադրույքից: Ուշադրություն.Կանխավճարի ապահովագրություն կատարելու դեպքում վերոնշյալ պայմանը չի գործում
Փաստաթղթեր
NoteՖիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԱնձնագրերի պատճեններ /ընտանիքի անդամների/,
PunctԱմուսնության վկայականի պատճենը /առկայության դեպքում/,
PunctՁեռքբերվող բնակարանի 3-րդ ձև /անձնագրային սեղանից/,
PunctՏեղեկանք աշխատավայրից /անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն նախորդ 12 ամսվա ընթացքում վճարված զուտ աշխատավարձի, եկամտահարկի, սոցապ. վճարումների չափերի վերաբերյալ և աշխատ. գրքույկների պատճեններ/,
PunctՍոցիալական քարտի պատճեն,
PunctՍեփականության վկայականի պատճենը /գնվող բնակարանի/ /անհրաժեշտության դեպքում վկայականի տրամադրման հիմք հանդիսացող փաստաթղթի պատճենը/,
 
PunctՏեղեկանք, որ տվյալ բնակարանը արգելանքի տակ չէ, /ներկայացնել վարկի հաստատումից հետո/,
PunctՎաճառողի /սեփականատերերի/ անձնագրի պատճենը/ամուսնացած լինելու դեպքում նաև ամուսնության վկայական և ամուսնու/կնոջ անձնագրի պատճենը/,
PunctԴիպլոմի պատճեն /առկայության դեպքում/
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 10/10/2019 18:08