• «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի հետ համագործակցության շրջանակներում ՀՀ դրամով տրամադրվող վարկերի դեպքում
Վարկ/ գրավ հարաբերակցություն | Տարեկան տոկոսադրույք¹ | |
1.000.000 ՀՀ դրամից մինչև 35.000.000 ՀՀ դրամ գումարի չափով | Մինչև 70% ներառյալ | 12.5% |
70-90% ներառյալ, բացառությամբ ՀՀ գյուղական բնակավայրերի, որոնց վարկ/գրավ հարաբերակցությունը սահմանվում է առավելագույնը 70% | 12.75% | |
35.000.001-60.000.000 ՀՀ դրամ գումարի չափով | Մինչև 70% ներառյալ | 15% |
70-90% ներառյալ, բացառությամբ ՀՀ գյուղական բնակավայրերի, որոնց վարկ/գրավ հարաբերակցությունը սահմանվում է առավելագույնը 70% | 15.25% | |
3.000.001-45.000.000 ՀՀ դրամ գումարի չափով էներգաարդյունավետ վարկեր3 | Մինչև 70% ներառյալ | 12% |
70-90% ներառյալ, բացառությամբ ՀՀ գյուղական բնակավայրերի, որոնց վարկ/գրավ հարաբերակցությունը սահմանվում է առավելագույնը 70% | 12.25% |
10%
ա) եթե ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքի 70%-ը,
կամ
բ) առկա է վարկ/գրավ հարաբերակցության 70%-ը գերազանցող գումարի չափով չվճարված կանխ վճարի ապահովագրություն:
• ՀՀ դրամով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում վարկի առավելագույն գումարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնի 90%-ի չափով, եթե տրամադրվող վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքի 70%-ը կամ առկա է 70%-ը գերազանցող գումարի չափով կանխավճարի ապահովագրություն:
Վարկը ներկայացվում է իրավասու մարմնի քննարկմանը, եթե հայտատուն (վարկառուն/համավարկառուն) ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի (եթե ձեռք բերման արժեքը ավելի պակաս է, ապա ձեռք բերման արժեքի) և նախատեսվող վարկի գումարի տարբերության նվազագույնը 80%-ը մուտքագրել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բացված իր հաշվին:
Մուտքագրված գումարը պահպանվում է հաշվում մինչև վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ իրավասու մարմնի կողմից որոշում կայացնելը:
• Վարկառուի և համավարկառուների (բացառությամբ եկամուտ չունեցող համավարկառուների) դժբախտ պատահարներից ապահովագրություն կատարվում է հաճախորդի հաշվին` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունում, վերջինիս կողմից սահմանված սակագնով վարկի մնացորդի հաշվարկով: Սակագները տատանվում են վարկի մնացորդի 0.16-0.18% -ի չափով:
Կանխավճարի տարեկան ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովագրական գումարի 2%-ի չափով (այս սակագինը գործում է այն դեպքում, եթե հաճախորդի կողմից <<Սիլ Ինշուրան>> ԱՓԲԸ-ի հետ կնքվեն և կվերակնքվեն նաև ապահովագրության վկայագրեր՝ ձեռքբերվող անշարժ գույքի և վարկառուի/համավարկառուի դժբախտ պատահարներից ապահովագրության տեսակների գծով, հակառակ դեպքում սակագինը սահմանվում է 2.7%-ի չափով):
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում ենթակա չէ նվազեցման
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում ենթակա չէ նվազեցման
• Նոտարական վճար՝ 15.000-25.000 ՀՀ դրամ,
• միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ,
• անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 27.000-75.000 ՀՀ դրամ
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում ենթակա չէ նվազեցման
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սույն տոկոսադրույքները գործում են երկրորդային շուկայից բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով տրամադրվող վարկերի համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկերի էներգաարդյունավետությունը որոշվում է
• Վերանորոգման և կառուցապատման վարկերի դեպքում Ազգային հիփոթեքային ընկերություն ՎՎԿ ՓԲԸ (nmc.am) կայքէջում տեղակայված նախահաշիվը (էներգաարդյունավետության գնահատման գործիքը) լրացնելու միջոցով,
• Բազմաբնակարան շենքերից անշարժ գույքի ձեռքբերման վարկերի դեպքում Ազգային հիփոթեքային ընկերություն ՎՎԿ ՓԲԸ (nmc.am) կայքէջում առկա էներգաարդյունավետ շենքերի ցանկից:
*Բանկում գործող սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/business_cash/ :
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ուշադրություն.Սույն որոշման շրջանակներում վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկեր տրամադրելիս վերաֆինանսավորումը մերժվելու կամ վերաֆինանսավորումը դադարեցվելու դեպքում վարկի տոկոսադրույքը սահմանվում է տարեկան 14%, բացառությամբ ՀՀ տարածքում բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի վարկերից, որոնց դեպքում տոկոսադրույքի փոփոխություն տեղի չի ունենում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Համավարկառու կարող է հանդիսանալ վարկառուի ընտանիքի անդամներից որևէ մեկը կամ մի քանիսը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում: Հաճախորդի ընտրությամբ Բանկը.
վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն նվազեցնում է ամսական վճարումների չափը՝ թողնելով վարկի մարման ժամկետն անփոփոխ, կամ
նվազեցնում է վարկի մարման ժամկետը՝ ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկառուն կարող է զրկվել բնակարանի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի Հիփոթեքային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հիփոթեքային պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկառուի և համավարկառու/ներ/ի վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր վարկերի/գործող և մարված/ գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացույցային օրը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո Բանկն իր կողմից առաջարկվող վարկի պայմանների և սպառողի կողմից տրված փաստաթղթերի հիման վրա նախքան հիպոտեկային կրեդիտավորման պայմանագրի կնքումը սպառողին տրամադրում է Անհատական թերթիկ, որով սահմանվում են տվյալ հիպոտեկային վարկի գծով կրեդիտավորման պայմանագրի կնքման դեպքում տվյալ սպառողի համար կիրառելի՝ հիպոտեկային կրեդիտի էական պայմանները, սակագները, սպառողի իրավունքներն ու պարտականությունները և պարտականությունները ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ «Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է`https://www.fininfo.am/
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը մինչև վարկային պայմանագրի կնքումը՝ յոթ օր առաջ, վարկային պայմանագիր կնքելու առաջարկը և նախագիծը տրամադրում է վարկառուին:
Վարկային պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է յոթ աշխատանքային օր (մտածելու ժամանակ), եթե առաջարկի մեջ ավելի երկար ժամկետ նախատեսված չէ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Լողացող անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ:
Վարկային գործառնությունների իրականացման շրջանակներում մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» (Know your customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները) և/կամ համավարկառու:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը( https://acra.am/?lang=hy):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/06/2640.pdf
Այն վճարները, որոնք սպառողի կողմից ենթակա են վճարման՝ անկախ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների դիմաց վճարումները կրեդիտով կամ առանց կրեդիտի կատարելու հանգամանքից փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառված չեն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/05/2631.pdf
1. Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
2.Պարտավորությունների չկատարման դեպքում հաճախորդի համար հնարավոր բացասական հետևանքներ տույժ/տուգանքներ
• Չվճարված վարկի ժամկետանց գումարի 0,13%-ի չափովª օրական
• Չվճարված ժամկետանց տոկոսագումարի 0,13%-ի չափովª օրական
3. Եթե վարկատուի նկատմամբ ունեք չմարված պարտավորություն, ապա ձեր կողմից պարտավորությունները կատարելու ժամանակ մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ:
Դատական ծախսեր /առկայության դեպքում/
Գրավի իրացման ծախսեր /առկայության դեպքում/
• Տույժեր
• Տոկոսներ
• Ապահովագրավճարներ /առկայության դեպքում/
• Վարկի մայր գումար
4. Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների և մայր գումարի մարումները:
5. Վարկային պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների)/համավարկառուի/ների/ այլ գույքի հաշվին:
6. Վարկերի տոկոսագումարները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
Օրինակ` Եթե հաճախորդին տրամադրվել է 1.200.000 ՀՀ դրամ վարկ, տարեկան 24% տոկոսադրույքով, 12 ամիս ժամկետով (ամսեկան տոկոսների հաշվարկի ժամանակ օրերի քանակ հիմք է ընդունվել 30 օր ժամանակահատվածը):
Ամիսներ | Վարկի մնացորդ | Վճարում վարկից | Վճարում տոկոսից |
1 | 1.200.000 | 100.000 | 23.671 |
2 | 1.100.000 | 100.000 | 21.699 |
3 | 1.000.000 | 100.000 | 19.726 |
4 | 900.000 | 100.000 | 17.753 |
5 | 800.000 | 100.000 | 15.781 |
6 | 700.000 | 100.000 | 13.808 |
7 | 600.000 | 100.000 | 11.836 |
8 | 500.000 | 100.000 | 9.863 |
9 | 400.000 | 100.000 | 7.890 |
10 | 300.000 | 100.000 | 5.918 |
11 | 200.000 | 100.000 | 3.945 |
12 | 100.000 | 100.000 | 1.973 |
7. ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:
8. Տրամադրվող վարկի մեծության որևէ սահմանափակում բանկի կողմից չի կիրառվում, այն պայմանավորված և կապակցված է.
• Վարկի նպատակից
• Հաճախորդի վարկունակությունից
• Հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից
• Վարկային ռիսկի գնահատումից
• ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից
9. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հաճախորդին կարող է մատուցել ծառայություններ Բանկի րնդհանուր քաղաքականությամբ սահմանված պայմաններից տարբերվող պայմաններով՝ հաշվի առնելով ստորև ներկայացված ցանկի պայմանններից որևէ մեկը.
• Հաճախորդի հաշվի մնացորդը
• Հաճախորդի հաշվի շարժը
• Բանկի համար հաճախորդի ռազմավարական նշանակությունը
• Հաճախորդ կազմակերպության աշխատակիցների քանակը
• Հաճախորդ կազմակերպությանը տրամադրված քարտերի ընդհանուր քանակը
• Բանկին բերված եկամուտը
• Փոխանցումների ծավալր
• Բանկում ներդրված ավանդների մեծությունը
• Խոշոր վարկառու հանդիսանալր
• Սոցիալական նկատառումները (ուսումնական հաստատություններ բժշկական կազմակերպություններ և այլն)
• Վերոնշյալ կազմակերպությունների ղեկավար հանդիսանալ
• Այլ օբյեկտիվ պայմաններ
10. Վարկի օգտագործման համար վարկառուն բանկին վճարում է տոկոս, որի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ, վարկի տրամադրման օրվանից՝ փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար՝ տարին ընդունելով 365 օր: Առանձին ծրագրերի շրջանակներում վարկավորման դեպքում տարին կարող է ընդունվել 360 օր:
• Տոկոսագումարները վճարվում են վարկային պայմանագրում նշված ժամկետներում
• Տոկոսների վճարման պարբերականությունը սահմանավում է վարկային պայմանագրի կամ մարման գրաֆիկի համաձայն
• Եթե վարկի կամ հաշվարկված տոկոսների մարման օրը համընկնում է հանգստյան օրերի հետ, վճարումը կատարվում է հաջորդող աշխատանքային օրերին՝ հանգստյան օրերի համար չհաշվարկելով տույժ
11. Վարկային պարտավորության մարումները
• Վարկերը մարվում են այն ժամկետներում, որոնք նշված են վարկային պայմանագրում
• Վարկերը մարվում են այն արժույթով, որով ձևակերպվել են
• Արտարժույթային վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա
• Արտարժույթի փոխարժեքի փոփոխության դեպքում արտարժույթով տրամադրած վարկերի գծով փոխարժեքի փոփոխության ազդեցության ռիսկը կրում է վարկառուն
12. Բանկը կարող է դադարեցնել վարկային պայմանագրի գործողությունը և ետ պահանջել վարկի գումարը, եթե.
• Վարկառուն թերանում է կատարել վարկային պայմանագրով նախատեսված որևէ վճար
• Վարկառուն խախտում է իր կողմից կատարված որևէ հավաստիացում ու չի վերացնում այդ խախտումը դրա առաջացումից հետո 30 օրվա ընթացքում
• Եթե պարզվում է, որ վարկառուի կողմից տրված որևէ ներկայացում, երաշխիք, փաստաթուղթ կամ տեղեկություն էապես թերի է
• Եթե բանկի հիմնավորված գնահատականով տեղի է ունեցել վարկառուի ֆինանսական վիճակի էական բացասական փոփոխություն, ներառյալ' դատական պահանջներ, ակտիվների արտահոսք, բիզնեսի վատթարացում կամ դադարեցում, ընկերության վերակազմավորում
• Եթե վարկառուն լուծարվում է և նրա նկատմամբ սկսված է կամ վերահաս է սնանկության գործընթաց
• Եթե վարկառուն խոչընդոտում է մոնիտորինգի անցկացմանը
• Այլ օբյեկտիվ պատճառների դեպքում
13. Բանկի համար որպես գրավի առարկա կարող է հանդիսանալ.
• Անշարժ գույք՝ հողամասեր, շենքեր, շինություններ, բնակարաններ, առանձնատներ
• Հիմնական միջոցներ
• Շրջանառու միջոցներ
• Ավտոմեքենաներ
• Թանկարժեք մետաղներ
• Պետական պարտատոմսեր, արտարժույթ, բաժնետոմսեր
• Ապագայում ձեռք բերվելիք գույքը և իրավունքի գրավը
• Դրամական միջոցներ
14. Գրավադրվող շարժական և անշարժ գույքի համար որպես գնահատման արժեք հիմք է ընդունվում գնահատման հաշվետվությունում առկա շուկայական արժեքը:
15. Վարկը կամ դրա մի մասը, ինչպես նաև հաշվարկված տոկոսագումարները համարվում են ժամկետանց, եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում չեն մարվել:
• Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տույժ՝ ժամկետանց գումարի 0.13 (զրո ամբողջ տասներեք հարյուրերրորդական) տոկոսի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տույժի հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը:
• Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված վարկի (մասի) նկատմամբ Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տոկոսներ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տոկոսների հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը:
• Անընդմեջ ժամկետանց օրերի 91-րդ օրվանից սկսած ոչ ժամկետանց վարկի (ժամկետային վարկ) մնացորդի նկատմամբ կիրառվում է տարեկան 21,5% տոկոսադրույք: Ժամկետանց գումարները և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը, տոկոսները ամբողջությամբ վճարելու հաջորդ օրվանից ժամկետային վարկի նկատմամբ վերականգնվում է Վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը:
16. Բանկի համար գրավի առարկա չի կարող հանդիսանալ.
• Շրջանառությունից հանված գույքը
• Անբաժանելի գույքի առանձին մասերը
• Վարձակալության իրավունքը
• Այլ պայմանագրով արդեն գրավադրված գույքը քաղաքային, գյուղական և թաղային համայնքների
17. ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ԳՐԱՎԱՏՈՒԻ՝ Գրավի պայմանագրով, և ՎԱՐԿԱՌՈՒԻ՝ Վարկային պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրենց պատասխանատվության շրջանակներում չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում' սույն կանոնների 2-4 կետերի համաձայն:
2. Արտադատական կարգով գրավադրված գույքն իրացվում է, եթե Գրավի պայմանագրով ԳՐԱՎԱՏՈՒՆ տալիս է իր համաձայնությունը և իրավունք է վերապահում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում գրավադրված անշարժ գույքն իրացնել առանց դատարան դիմելու և իրացման հաշվին բավարարել գրավով ապահովված պահանջն ամբողջ ծավալով, ինչպես նաև՝ գրավադրված անշարժ գույքն առանց դատարան դիմելու հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց ի սեփականություն հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ կամ վերջինիս կողմից նշված անձին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է ԳՐԱՎԱՏՈՒԻՆ գրավադրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում): Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամիս հետո ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ իրավունք ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ ԳՐԱՎԱՏՈՒԻ անունից իրացնելու գրավադրված գույքն ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
4. Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամսվա ընթացքում ԳՐԱՎԱՏՈՒՆ պարտավորվում է գրավադրված գույքը հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ:
5. Գրավադրված գույքի իրացման գործընթացի տևողությունը չի կարող հիմք հանդիսանալ Վարկային պայմանագրով ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ նկատմամբ ստանձնած ՎԱՐԿԱՌՈՒԻ պարտավորությունների աճի դադարեցման համար: Ընդ որում՝ գրավի առարկայի իրացման գումարի հաշվին մարվում են գրավի առարկայի իրացման օրվա դրությամբ ՎԱՐԿԱՌՈՒԻ նկատմամբ ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ ունեցած ողջ պահանջներն իրենց ամբողջ ծավալով, իսկ գրավի հաշվին պահանջը չբավարարվելու դեպքում՝ մնացորդ գումարները կարող են բռնագանձվել ՎԱՐԿԱՌՈՒԻ այլ գույքից:
6. ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ դատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
18. Յուրաքանչյուր ծառայության գծով սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/sakagner/ :
19. Հեռահար սպասարկման ծառայություններին, պայմաններն և կարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/mobile_banking/
20. Վարկային պատմություն և սքոր գնահատական
Վարկային պատմության էությունը.
Վարկային պատմությունը հաճախորդի գործող և փակված ֆինանսական պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքագրվում է Վարկային բյուրոյում վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրվող տեղեկատվության հիման վրա: Հավաքագրվող տեղեկատվությունը համակարգվում է Վարկային բյուրոյի կողմից և ըստ անհրաժեշտության (Նոր վարկի դիմում, գործող վարկի մոնիտորինգ և այլն) տրամադրվում է համապատասխան իրավասություն ունեցող, հարցում կատարող ֆինանսական կազմակերպությանը: Հաճախորդի վարկային պատմությունը էական նշանակություն ունի Բանկի համար՝ տվյալ հաճախորդի վարկունակության գնահատման և վարկի տրամադրման կամ մերժման որոշում կայացնելու նպատակով:
Սխալ կամ թերի վարկային պատմությունը փոխելու համար հաճախորդը կարող է դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո՝ ներկայացնելով գրավոր դիմում առձեռն կամ էլեկտրոնային եղանակով, պարզել, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ իր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։
ԱՔՌԱ վարկային բյուրո դիմում ներկայացնելու համար անցեք հետևյալ հղումով. https://acra.am/?lang=hy
Վարկային պատմության կարևորության և նշանակության վերաբերյալ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://www.abcfinance.am/lifesituations/credit-history.html
Վարկային ՍՔՈՐ գնահատականի էությունը`
Բանկը, որոշ վարկատեսակներ տրամադրելիս, կիրառում է հաճախորդի վարկունակության գնահատման սքորինգային համակարգ: Հայտատուի Սքոր գնահատականը հիմնականում ձևավորվում է վարկային պատմության տարբեր չափորոշիչներից, ինչի հիման վրա հայտատուի վարկունակությունը գնահատվում է բալային համակարգի միջոցով: Սքոր գնահատականը Բանկին հնարավորություն է տալիս հաշվի առնելով հայտատուի նախկին և ներկա ֆինանսական պարտավորությունների մարման պարտաճանաչությունը, նոր պարտավորություններ ստանձնելու հաճախականությունը և այլ չափորոշիչներ, մոդելավորել և կանխատեսել հայտատուի հնարավոր վարքագիծը նոր տրամադրվելիք վարկի գործողության ժամանակահատվածում:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ Ընկերությունը կիրառում է Բանկի կողմից մշակված և ներդրված գնահատման սքորինգային համակարգը:
Սքոր գնահատականի վրա ազդող գործոններն են. վարկային ծանրաբեռնվածություն, գրանցված եկամուտների առկայություն, նախկինում ուշացումներով վճարված պարտավորություններ և այլն:
Վարկային պատմության յուրաքանչյուր հարցումը կարող է բացասական ազդեցություն ունենալ տվյալ հայտատուի ՍՔՈՐ գնահատականի վրա և նվազեցնել այն:
Հաճախորդի վարկային պատմությունը և սքորը կարող են բարելավվել հետևյալ քայլերն իրականացնելու արդյունքում.
• ամբողջովին մարել առկա ժամկետանց վարկային պարտավորությունները և բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները,
• խուսափել ապագայում անվստահելի անձանց վարկերի համար երաշխավոր դառնալուց,
• ունենալ գրանցված եկամուտներ:
Վարկային պատմության կարևորության և նշանակության վերաբերյալ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://www.abcfinance.am/lifesituations/credit-history.html