Պայմաններ
Վարկի նպատակը
Բնակելի անշարժ գույքի վերանորոգում՝ ուղղված էներգաարդյունավետության բարձրացմանը. ընդ որում վարկի միջոցների  նվազագույնը 40%-ը պետք է ուղղված լինի բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության  բարձրացման համար նախատեսված միջոցառումների և նյութերի/պարագաների ձեռքբերմանը, այդ թվում՝ մինչև վարկի գումարի 20%-ը կարող է ուղղվել էներգախնայող կենցաղային կենցաղային սարքավորումների ձեռքբերմանը 
 
Վարկի տեսակը
Սպառողական
Վարկի գումարը
275.000-3.000.000 ՀՀ դրամ 
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույքը
 10.9%
 10% ՝ <<ԵՊՀ շրջանավարտների միավորում>> ՀԿ բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում ձեռք բերված անշարժ գույքերի վերանորոգման նպատակով
Տարեկան փաստացի  տոկոսադրույքը
 11.95%
Վարկի ժամկետը
60 ամիս 
Դրամաշնորհ
Վարկառուն ստանում է վարկի պայմանագրային գումարի 5 կամ 15 տոկոսի չափով դրամաշնորհ (ոչ ավել քան վարկի ընթացիկ մնացորդի չափով), որն ուղղվում է վարկի մայր գումարի մարմանը:
-  Եթե վարկի գումարի 40%-ից ավելին օգտագործվում է էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված նյութերի/պարագաների ձեռքբերման նպատակով, սահմանվում է հիմնական դասի՝ 5% դրամաշնորհ
-  Եթե վարկի գումարի 70%-ից ավելին օգտագործվում է էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված նյութերի/պարագաների ձեռքբերման նպատակով, սահմանվում է բարձր դասի՝ 15% դրամաշնորհ
 
Վարկի արտոնյալ ժամանակահատվածը
6 ամսից մինչև 1 տարի 
 
Մարումների հաճախականությունը
Ամսական 
Ապահովվածությունը
-  Մինչև 1.500.000 ՀՀ դրամը ներառյալ` առնվազն 1 ֆիզ. անձի երաշխավորություն, որը չի հանդիասնում վարկառուի ընտանիքի անդամ*
-  1.500.001-3.000.000 ՀՀ դրամ ներառյալ` առնվազն 2 երաշխավորող ֆիզիկական անձ, որոնցից առնվազն մեկը չի հանդիսանում վարկառուի ընտանիքի անդամ**
**Ընտանիքի անդամ են հանդիսանում՝ հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, երեխաներ:
 
Տրամադրման եղանակը
Կանխիկ կամ անկանխիկ
Վարկերը տրամադրվում են փուլերով, բացառությամբ ներքոնշյալ դեպքերից, երբ վարկը կարող է տրամադրվոլ միանվագ.
-  Մինչև 1.000.000 ՀՀ դրամ  գումարը ներառյալ վարկերի դեպքում 
-  Եթե վարկի ամբողջ գումարը  տրամադրվում է  անկանխիկ (մատակարարին/ներին փոխանցման) եղանակով 
Կոմիսիոն վճարը
Միանվագ՝ վարկի գումարի 1%-ի չափով
Կանխիկացման վճար՝ 0.5% 
Քաղվածքի տրամադրում
Անվճար
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը 
Մինչև 10 աշխատանքային օր
 
Վարկի ձևակերպման վայրը
<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ գլխամասային գրասենյակ և մասնաճյուղեր
 
Դրական որոշման հիմքերը 
- Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում) 
- Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն 
- Կայուն և բավարար եկամտի աղբյուր
 
  Վերանորոգվող բնակելի անշարժ գույքը կարող է գտնվել ՀՀ ամբողջ տարածքում, բացառությամբ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի:
*   Դրամաշնորհի տրամադրման նախապայման են հանդիսանում նաև ստորև ներկայացված դրույթները`
 •  Իրականացված բոլոր միջոցառումները պետք է առնվազն հիմնավորված լինեն վճարումը հաստատող փատաթղթերով (ՀԴՄ կտրոնով, դրամարկղի մուտքի օրդերով, վճարման հանձնարարականով և այլն):
 •  Եթե վարկառուն բացի էներգաարդյունավետ նյութերի/պարագաների ձեռքբերումից իրականացրել է նաև գույքի վերանորոգում, ապա անհրաժեշտ է ապահովել վերանորոգման աշխատանքներն ամփոփող  նախնական և վերջնական լուսանկարներ և/կամ տեսաերիզ:

Ծրագիրն իրականացնում է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը՝ Ֆրանսիայի զարգացման գործակալության (Agence Francaise de Development) կողմից 13,8 մլն ԱՄՆ դոլաչրի չափով ստացված վարկային գծի միջոցով, ինչպես նաև Հարևանության ներդրումային հաստատության կողմից (Neighbourhood Investment Facility) ստացված 0.7 մլն Եվրոի չափով դրամաշնորհի միջոցով։
Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցության շնորհիվ։ Այն չի ենթադրում Եվրոպական Միության կամ Ֆրանսիայի զարգացման գործալակության պատասխանատվությունը։
Հաշվեք ձեր ապագա դրամական խնայողությունները մեր հատուկ «Ջերմ Օջախ» առցանց գործիքի շնորհիվ 

 ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 •  Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները
 •  Վարկային պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների) այլ գույքի հաշվին
 •  Վարկառուի մասին տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով կարող է գրանցվել վարկային բյուրոյում: Դա կարող է խոչընդոտել վարկառուին՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ
 •  Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ
 •  Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում
 •  Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում
 •  Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել ֆինանսական կազմակերպության կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.aeb.am հասցեում
 •  <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>> ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման  համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: https://www.fininfo.am/finhelper/index.php?type=consumer&credtype=other
 •  Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների  անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները
 •  <<Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին
 •  Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում Ունի բանկի համար ընդունելի մշտական եկամտի աղբյուր
Բացասական որոշման հիմքերը
• Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը, • Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը, • Հաճախորդի բացասական վարկային պատմությունը, • Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Վարկի մարման կարգը
Ամենամսյա Հավասարաչափ (անուիտետային) Ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Փաստաթղթեր
NoteՖիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctՀայտատուի /ընտանիքի անդամների/ և երաշխավորների անձնագրերի, սոցիալական քարտերի պատճենները
PunctԱմուսնության վկայականի պատճենը /առկայության դեպքում/
PunctՏեղեկանք աշխատավայրից /հայտատուի և երաշխավորների/
PunctՍեփականության վկայականի պատճենը /անհրաժեշտության դեպքում` վկայականի տրամադրման հիմք հանդիսացող փաստաթղթի պատճենը/
PunctՎերանորոգման ծախսերի նախահաշիվը /ծախսերը ըստ հոդվածների/
PunctՎերանորոգվող անշարժ գույքի լուսանկարներ /մանրամասն/
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 08/10/2019 16:27