Սույն թվականի սեպտեմբերի 30-ին կայացավ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի կողմից կազմակերպված ամենամյա «Երկրները` մեկ հարկի տակ» համաժողովը:
Այն կարևոր հարթակ է Հայաստանի տնտեսության զարգացման համար, որը համախմբում է տարբեր ոլորտներ և նախագծեր՝ ներկայացնելով երկրի ներդրումային հնարավորությունները, արտադրական ներուժը և զարգացման առաջնահերթությունները: Միջոցառմանը մասնակցում էին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ, խոսնակներ և փորձագետներ:
Համաժողովի շրջանակում անցկացվող պանելային քննարկմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց նաև Հայէկոնոմբանկը․ «Ներկայում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությությունը, որպես հայեցակարգ, զարգացում է ապրում և շատ կազմակերպություններ այն դիտարկում են ոչ թե ծախս, այլ երկարաժամկետ ներդրում՝ բիզնեսը կապելով որոշակի սոցիալական շահերի կայուն սպասարկման հետ։ Իսկ որպես մարտահրավեր՝ պետք է նշել, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը պետք է համահունչ լինի բիզնեսի ռազմավարությանը»,- նշեց Բանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը։
«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնի հաջորդ օրը՝ ս․թ․ հոկտեմբերի 1-ին կայացավ Հայաստանի տարբեր ոլորտներում դրական փոփոխություններ իրականացնող կազմակերպությունների համար նախատեսված մրցանակաբաշխությունը, որի շրջանակում Հայէկոնոմբանկը արժանացավ «Առաջատար ՓՄՁ բանկ Հայաստանում» մրցանակին։
Հայէկոնոմբանկը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը համանման նախաձեռնություններին՝ նպաստելով ինչպես տնտեսության զարգացմանը, այնպես էլ սոցիալական կարևոր ծրագրերի, մասնավորապես՝ համաժողովի նախաձեռնությամբ 1,000 աուտիզմ ունեցող անձնաց խնամքի աջակցմանը:
Բաժանորդագրվի՛ր և առաջինը տեղեկացիր մեր նորությունների և առաջարկների մասին