Հայէկոնոմբանկի աշխատակիցները ս.թ. հոկտեմբերի 12-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում մասնակցեցին «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղին, որի ընթացքում բանկի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները թիմային ոգով պայքարեցին հաղթանակի համար:

Խաղի ընթացքում հնչեցին հետաքրքիր հարցեր և ոչ պակաս հետաքրքիր պատասխաններ։

Միջոցառումն անցավ մտերմիկ, բայց միևնույն ժամանակ մրցակցային մթնոլորտում՝ մեկ հարկի տակ համախմբելով Հայէկոնոմբանկի թիմին։ Գիտելիքի և տրամաբանության հետաքրքիր պայքարում մասնակիցները ցուցաբերեցին թիմային միասնականություն, արագ մտածողություն և նպատակասլաց մրցակցային ոգի։

Խաղի ավարտին հայտարարվեցին հաղթողները. առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը արժանացան խրախուսական նվերների։

Հայէկոնոմբանկը կարևորում է թիմային միջոցառումների կազմակերպումը՝ դրանք դիտարկելով ոչ միայն որպես կորպորատիվ մշակույթի ամրապնդման միջոց, այլև որպես աշխատակիցների համախմբման, համագործակցության և անձնական զարգացման կարևոր հարթակ։

Այլ նորություններ