Ս.թ. հոկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Ապարանի Եղիպատրուշ գյուղում կմեկնարկի լեռնային վազքի Հայաստանի բաց առաջնությունը՝ Teghenis Sky Race 2025-ը:
Մրցաշարի գլխավոր հովանավորը Հայէկոնոմբանկն է:
«Բանկը խրախուսում է առողջ ապրելակերպն ու հասարակության ակտիվությունը: Բացի նման նախաձեռնություններին աջակցելուց, մենք պարբերաբար կազմակերպում ենք նաև թիմային արշավներ: Բանկը մեծ ուշադրություն է դարձնում նաև տարբեր համայնքներում տուրիզմի զարգացմանը՝ նպաստելով տնտեսության կայուն աճին և գործարար միջավայրի ակտիվացմանը», — նշել է Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Վահե Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվի՛ր և առաջինը տեղեկացիր մեր նորությունների և առաջարկների մասին