Սույն թվականի սեպտեմբերի 17-ից մինչև 2026թ. փետրվարի 17-ը  ընկած ժամանակահատվածում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կտեղաբաշխի իր կողմից թողարկված դոլարային պարտատոմսերի հերթական տրանշը:

Դոլարային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 5,0 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է 50,000 հատ անվանական,  ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.50%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարման ամսաթիվն է 17.09.2028թ.-ը:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման  «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող:

Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված ՀՀ ԿԲ-ի կողմից) և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել Բանկի կայքէջից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակ (հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1):

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձիք՝ դիմելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Հիշեցնենք, որ

  • «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում ցուցակված  պարտատոմսերի դիմաց  մինչև  2027թ․ դեկտեմբերի 31-ը վճարվող արժեկտրոնային եկամուտները ենթակա չեն հարկման:
  • «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Այլ նորություններ