Ս.թ. սեպտեմբերի 23-24-ին տեղի ունեցավ Հայաստանի Բանկերի Միության 30-ամյակին նվիրված ֆորում, որին մասնակցեց նաև Հայէկոնոմբանկը։

Համաժողովի շրջանակում կազմակերպված «ՇՄՍԿ ինտեգրում․ դեպի կայուն ֆինանսավորում» թեմայով պանելային քննարկմանը ելույթ ունեցավ նաև Բանկի Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման բաժնի պետ Աննա Եղոյանը։

Քննարկման ընթացքում ներկայացվեց ՓՄՁ-ների համար ոլորտային մեկնարկային չափորոշիչների սահմանման, կանաչ վարկերի խթանման գործիքների ներդրման և վերջինիս պորտֆելի ընդլայնման կարևորությունը։ Ընդգծվեց նաև, որ ոլորտում անհրաժեշտ է շարունակել  ESG-ի մասին տեղեկատվության ու գիտելիքի տարածումն ու զարգացումը։

«Մեր նպատակն է ՇՄՍԿ-ն դիտարկել ոչ միայն որպես պարտադիր պահանջ, այլ նաև որպես բիզնեսի զարգացման հնարավորություն, որտեղ բանկերը հանդես են գալիս ոչ միայն վարկատուի, այլ նաև գործընկերոջ և աջակցողի դերում՝ նպաստելով կայուն ու զարգացող տնտեսության ձևավորմանը», - իր խոսքում նշեց Աննա Եղոյանը։

Հայէկոնոմբանկը մշտապես կարևորում է ESG սկզբունքները և շարունակելու է իր գործունեությամբ նպաստել այդ սկզբունքների պահպանմանը Հայաստանի ֆինանսական համակարգում։

Այլ նորություններ