Ս․թ․ հոկտեմբերի 13-ին Հայէկոնոմբանկի նոր ուսումնական կենտրոնում՝ հատուկ կահավորված հարմարավետ և ոգեշնչող միջավայրում, մեկնարկեց «Հաճախորդամետ վաճառքներ» թեմայով դասընթացը Բանկի աշխատակիցների համար։

Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների հաճախորդամետ մտածողությունը և բարձրացնել վաճառքների արդյունավետությունը՝ ուսումնասիրելով հաճախորդների պահանջներն ու սպասելիքները։

Տարբերակել հաճախորդների տեսակները, ընտրել շփման արդյունավետ ձևաչափը և կիրառել խաչաձև վաճառքների (cross-selling) գործիքները․ սրանք են այն կարողությունները, որոնք պարբերաբար պետք է զարգացնեն աշխատանքային թիմերը։

Դասընթացը վարում էր BEWISE ակադեմիայի հիմնադիր տնօրեն Միքայել Դալլաքյանը, ով դասընթացի ընթացքում մշտապես կիսվում է իր պրոֆեսիոնալ փորձով և գործնական օրինակներով։

Հայէկոնոմբանկը շարունակաբար իրականացնում է աշխատակիցների հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրեր՝ խթանելով մասնագիտական աճը, ծառայությունների որակի բարձրացումը և հաճախորդակենտրոն մշակույթի ամրապնդումը։

Այլ նորություններ