Մրցույթներ և հայտարարություններ

Մրցույթներ և հայտարարություններ

Մրցույթ

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ 2026թ. գործունեության գնահատման Աուդիտորական կազմակերպության ընտրության

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հայտարարում է անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ:

 

1. Մրցույթի կազմակերպման վայրը /հասցեն/՝

ք. Երևան, 0002, Ամիրյան փ. 23/1

2. Մրցույթի հայտերը ընդունման ժամկետները

Մրցույթի հայտերը ընդունվում են 01/04/2026թ.-ից 30.04.2026թ.-ը ներառյալ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-16:00:

3.Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Մրցույթի մասնակցելու փաստաթղթերի ցանկը սահմանվում է բանկի կարգով, որը տրամադրվում է հրապարակային ծանուցման օրվանը հաջորդող օրվանից:

4.Մրցույթում հաղթողի որոշելու կարգը

Աուդիտորական կազմակերպություններից ընտրությունը կատարվում է մրցութային հանձնաժողովի կողմից` հաշվի առնելով ֆինանսական և/կամ տեխնիկական հայտերի առանձին կետերի առավել բարենպաստ առաջարկները (աուդիտի իրականացման, ներառյալ աուդիտորական եզրակացության և/կամ հաշվետվության ներկայացման, ժամկետներ, աուդիտի իրականացման արժեք և այլն)` նախապատվությունը տալով նախորդ երեք տարիներին անընդմեջ Բանկի աուդիտը իրականացրած կազմակերպութունից տարբեր` այլ կազմակերպությանը (առկայության դեպքում):

5.Մրցույթում հայտերը բացելու և ամփոփելու նիստի օրը և ժամը

Մրցույթի հայտերը կբացվեն Հանձնաժողովի նիստում ս.թ. մայիսի 05-ին՝ ժամը 15:00-ին, և կամփոփվեն ս.թ. մայիսի 06-ին՝ ժամը 15:00-ին:

6.Մրցույթի կարգին ծանոթանալու վայրը և դրա պատճենը տրամադրելու կարգը

Մրցույթի կարգը տրամադրվում է հրապարակային ծանուցման օրվանը հաջորդող օրվանից հետևյալ հասցեով՝ ք.  Երևան, Ամիրյան փ. 23/:

 

Թարմացվել է` 31/03/2026 10:41