Խնայողական հաշիվ

Խնայի՛ր այսօր, վայելի՛ր վաղը․․․
Խնայողական հաշիվ
Առավելություններ
Գաղտնիություն
VISA Infinite

ամսական սպասարկման վարձ

  • Սթարտ փաթեթ՝ 10,000 դրամ 
  • Կոմֆորտ՝ 5,000 դրամ 
  • Մաքսիմում՝ 3,000 դրամ
Գաղտնիություն
VISA Platinum

ամսական սպասարկման վարձ

  • Սթարտ փաթեթ՝ 3,000 դրամ 
  • Կոմֆորտ՝ 1,500 դրամ 
  • Մաքսիմում՝ անվճար
Գաղտնիություն
50% զեղչ

Կոմֆորտ փաթեթում Բանկի Հաշիվների բացման, սպասարկման և այլ ծառայությունների տեղեկատվական ամփոփագրով 1.7.1. կետի դ) և ե) ենթակետերով նախատեսված տեղեկանքի տրամադրման սակագինը 

Գաղտնիություն
Անվճար

Մաքսիմում փաթեթ: Բանկի Հաշիվների բացման, սպասարկման և այլ ծառայությունների տեղեկատվական ամփոփագրով 1.7.1. կետի դ) և ե) ենթակետերով նախատեսված տեղեկանքի տրամադրման սակագինը 

Ֆիզիկական անձի համար խնայողական հաշվի բացում

Անվճար

Բացառապես AEB Mobile/AEB Online համակարգի միջոցով

Հաշվի սպասարկում, գործառնությունների իրականացում, փակում

Համաձայն «Հաշիվների բացման, սպասարկման և այլ ծառայությունների» տեղեկատվական ամփոփագրով բանկային հաշվի համար սահմանված սակագների (տես՝ https://www.aeb.am/hy/individual/account/banking-account հղմամբ)

Հաշվին առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդով պայմանավորված փաթեթային պատկանելիությունը և դրանց դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույքը

 

Հաշվի արժույթ

ՀՀ դրամ (AMD)

Հաշվետու ամսվա ընթացքում Հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդ

Տարեկան անվանական տոկոսադրույք

Տարեկան տոկոսային եկամտաբերություն

200 000 – 2 000 000 ՀՀ դրամ

4.00%

4.07%

2 000 001 – 5 000 000 ՀՀ դրամ

4.50%

4.59%

5 000 001 – 15 000 000 ՀՀ դրամ

5.00%

5.12%

Եթե հաշվետու ամսվա ընթացքում Հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդը գերազանցում է 15 000 000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամը, ապա տվյալ ամսվա համար տոկոսներ հաշվարկվում և վճարվում են  15 000 000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամի համար (այդ գումարը գերազանցող մասի դիմաց տոկոսներ չեն հաշվարկվում և չեն վճարվում):

Հաշվի արժույթ

ԱՄՆ դոլար (USD)

Հաշվետու ամսվա ընթացքում Հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդ

Տարեկան անվանական տոկոսադրույք

Տարեկան տոկոսային եկամտաբերություն

500 – 5 000 ԱՄՆ դոլար

0.30%

0.30%

5 001 – 15 000 ԱՄՆ դոլար

0.50%

0.50%

15 001 – 40 000 ԱՄՆ դոլար

0.80%

0.80%

 

Եթե հաշվետու ամսվա ընթացքում Հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդը գերազանցում է 40 000 (քառասուն հազար) ԱՄՆ դոլարը, ապա տվյալ ամսվա համար տոկոսներ հաշվարկվում և վճարվում են 40 000 (քառասուն հազար) ԱՄՆ դոլարի համար (այդ գումարը գերազանցող մասի դիմաց տոկոսներ չեն հաշվարկվում և չեն վճարվում);

 

Խնայողական հաշվի փաթեթի տեսակը որոշվում է յուրաքանչյուր ամսվա առաջին օրը՝ հիմք ընդունելով նախորդ ամսվա ընթացքում Հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդը՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի.

Փաթեթի տեսակ

ՀՀ դրամով Հաշվին առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդ

ԱՄՆ դոլարով Հաշվին առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդ

Սթարտ (Start)

200 000 – 2 000 000

500 – 5 000

Կոմֆորտ (Comfort)

2 000 001 – 5 000 000

5 001 – 15 000

Մաքսիմում (Maximum)

5 000 001 և ավելի

15 001 և ավելի

 

ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով խնայողական հաշիվների միաժամանակյա առկայության դեպքում փաթեթի տեսակը որոշվում է այն արժույթի միջին օրական մնացորդի հիման վրա, որին համապատասխանող փաթեթը առավել բարձր տեսակի է:

Փաթեթով պայմանավորված՝ կարող են գործել Բանկի այլ ծառայություններից օգտվելու արտոնություններ, որոնք սահմանվում են համապատասխան ծառայությունների տեղեկատվական ամփոփագրերով:

Հաշվով կատարվող գործառնություններ
  • Հաշվին դրամական միջոցների կանխիկ/անկանխիկ մուտքագրում
  • Հաշվի դրական մնացորդի սահմաններում դրամական միջոցների կանխիկացում
  • Հաշվի դրական մնացորդի սահմաններում դրամական միջոցների փոխանցում հաճախորդի՝ Բանկում գործող այլ հաշվի
  • Հաճախորդի տարբեր հաշիվների միջև դրամական միջոցների անկանխիկ փոխարկում

Հաշվի մնացորդը կարող է ավելացվել և նվազեցվել առանց գումարային և քանակական սահմանափակման

Հաշվով գործառնությունների իրականացման համար նվազագույն գումար չի սահմանվում

Հաշվի արժույթից տարբերվող այլ արժույթներով գործառնությունների իրականացման հնարավորություն առկա չէ

Հաշվի հեռակառավարում հնարավոր է իրականացնել AEB Mobile/AEB Online համակարգերի միջոցով

Հաշվին կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ

Տոկոսները հաշվարկվում են հաշվետու ամսվա ընթացքում Հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական կտրվածքով և վճարվում են հաշվետու ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը՝ ավելացվելով Հաշվի մնացորդին:

Հաշվարկում տարին ընդունվում է 365 օր, նահանջ տարվա համար՝ 366 օր: Եթե Հաշիվը բացվել է և/կամ Հաշվին դրամական միջոցները գոյացել են հաշվետու ամսվա ընթացքում, ապա միջին օրական տոկոսների հաշվարկն իրականացվում է հաշվետու ամսվա օրացուցային օրերի հաշվարկով: Եթե հաշվետու ամսվա ընթացքում Հաշիվը փակվել է, ապա այդ ամսվա համար տոկոսներ չեն վճարվում: 

Եթե հաշվետու ամսվա ընթացքում խնայողական հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդը փոքր է 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամից, ապա տվյալ ամսվա համար տոկոսները չեն հաշվարկվում: Եթե հաշվետու ամսվա ընթացքում խնայողական հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդը մեծ կամ հավասար է 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամը, ապա տվյալ ամսվա համար տոկոսներ հաշվարկվում և վճարվում են մնացորդի ամբողջ գումարի նկատմամբ:

Եթե հաշվետու ամսվա ընթացքում Հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդը գերազանցում է 15,000,000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամը, ապա տվյալ ամսվա համար տոկոսներ հաշվարկվում և վճարվում են 15,000,000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամի համար (այդ գումարը գերազանցող մասի դիմաց տոկոսներ չեն հաշվարկվում և չեն վճարվում), իսկ փաթեթի տեսակը Մաքսիմում է:

Հաշվարկի օրինակներ

Հաշվարկում տարին ընդունվել է 365 օր:

Ստորև բերվող օրինակներում հաշվարկը կատարվել է 31 օրացուցային օր ունեցող ամսվա համար:
Հաշվի արժույթ՝ ՀՀ դրամ

Օրինակ 1

  • Ամսվա միջին օրական մնացորդ -  1,000,000.00 ՀՀ դրամ,
  • Տարեկան անվանական տոկոսադրույք - 4%    
  • Վճարվելիք տոկոսագումար մինչև եկամտային հարկով հարկվելը -  1,000,000.00 * 4/100/365 * 31  = 3,397.30 ՀՀ դրամ
  • Վճարվելիք տոկոսագումար եկամտային հարկով (10%) հարկվելուց հետո – 3,397.30 - 3,397.30*10/100 = 3,057.60 ՀՀ դրամ


Օրինակ 2

  • Ամսվա միջին օրական մնացորդ -  3,500,000.00 ՀՀ դրամ,
  • Տարեկան անվանական տոկոսադրույք – 4.5%    
  • Վճարվելիք տոկոսագումար մինչև եկամտային հարկով հարկվելը -  3,500,000.00 * 4.5/100/365 * 31  = 13,376.70 ՀՀ դրամ
  • Վճարվելիք տոկոսագումար եկամտային հարկով (10%) հարկվելուց հետո – 13,376.70 - 13,376.70*10/100 = 12,039.00 ՀՀ դրամ


Օրինակ 3

  • Ամսվա միջին օրական մնացորդ -  7,500,000.00 ՀՀ դրամ,
  • Տարեկան անվանական տոկոսադրույք – 5%    
  • Վճարվելիք տոկոսագումար մինչև եկամտային հարկով հարկվելը -  7,500,000.00 * 5/100/365 * 31 = 31,849.30 ՀՀ դրամ
  • Վճարվելիք տոկոսագումար եկամտային հարկով (10%) հարկվելուց հետո – 31,849.30 - 31,849.30*10/100 = 28,664.40 ՀՀ դրամ

 

Հաշվի արժույթ՝ ԱՄՆ դոլար

Օրինակ 1

  • Ամսվա միջին օրական մնացորդ -  2,500.00 ԱՄՆ դոլար,
  • Տարեկան անվանական տոկոսադրույք – 0.3%    
  • Վճարվելիք տոկոսագումար մինչև եկամտային հարկով հարկվելը -  2,500.00 * 0.3/100/365 * 31  = 0.64 ԱՄՆ դոլար
  • Վճարվելիք տոկոսագումար եկամտային հարկով (10%) հարկվելուց հետո – 0.64 – 0.64*10/100 = 0.58 ԱՄՆ դոլար

Օրինակ 2

  • Ամսվա միջին օրական մնացորդ -  10,000.00 ԱՄՆ դոլար,
  • Տարեկան անվանական տոկոսադրույք – 0.5%    
  • Վճարվելիք տոկոսագումար մինչև եկամտային հարկով հարկվելը -  10,000.00 * 0.5/100/365 * 31  = 4.25 ԱՄՆ դոլար
  • Վճարվելիք տոկոսագումար եկամտային հարկով (10%) հարկվելուց հետո – 4.25 – 4.25*10/100 = 3.83 ԱՄՆ դոլար

Օրինակ 3

  • Ամսվա միջին օրական մնացորդ -  20,000.00 ԱՄՆ դոլար,
  • Տարեկան անվանական տոկոսադրույք – 0.8%    
  • Վճարվելիք տոկոսագումար մինչև եկամտային հարկով հարկվելը -  20,000.00 * 0.8/100/365 * 31 = 13.59 ԱՄՆ դոլար
  • Վճարվելիք տոկոսագումար եկամտային հարկով (10%) հարկվելուց հետո – 13.59 – 13.59*10/100 = 12.23 ԱՄՆ դոլար

Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ Կենտրոնական բանկի «Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/02»-ով սահմանված բանաձևը`

որտեղ`

1)   APY – տարեկան տոկոսային եկամտաբերությունն է:

2)   r – տարեկան պարզ տոկոսադրույքն է:

3)   n – մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՄԱՄԲ՝ https://www.arlis.am/hy/acts/53049:

  1. Բանկը հաճախորդի Հաշվին մուտք եղած դրամական միջոցները մուտքագրում է ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը Բանկ մուտք լինելու հաջորդ բանկային օրը: 
  2. Հաշվից դրամական միջոցներ ելքագրելու հաճախորդի կարգադրությունը Բանկը կատարում է ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը Բանկ մուտք լինելու հաջորդ բանկային օրը, եթե այլ ժամկետներ նախատեսված չեն օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոներով և պայմաններով:
  3. Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: 
  4. Առանց հաշվետիրոջ կարգադրության Հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա, որից հետո 30 օրացուցային օրում Բանկը պարտավոր է դրա մասին տեղեկացնել հաճախորդին՝ տրամադրելով Հաշվի քաղվածք` վերջինիս հաղորդակցման եղանակով:
  5. Բանկի նկատմամբ հաճախորդի դրամական պարտավորությունների կատարման նպատակով Բանկը կարող է անակցեպտ կարգով կատարել հաշվանց, որից հետո 30 օրացուցային օրում Բանկը պարտավոր է դրա մասին տեղեկացնել Հաճախորդին՝ տրամադրելով Հաշվի քաղվածք վերջինիս հաղորդակցման եղանակով: 
  6. Հաճախորդը կարող է ներկայացնել իր հարցերը, առաջարկները բողոքները, պահանջները՝ Բանկին գրավոր դիմելով, որին 10 աշխատանքային օրվա ընթացքում Բանկի կողմից տրվում է պատասխան:
  7. Հաճախորդն իր բողոք-պահանջները կարող է ներկայացնել ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարին` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, դեպքերում ու պայմաններով: Բանկը հրաժարվել է վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի այն որոշումները, որոնցով գույքային պահանջի չափը չի գերազանցում 100,000(մեկ հարյուր հազար) ՀՀ դրամը: 
  8. Հաճախորդի և Բանկի միջև ծագած վեճերը բանակցություններով չլուծվելու դեպքում՝ կարող են լուծվել Արբիտրաժի կամ ՀՀ իրավասու մարմնի (ՀՀ դատարաններ, ՀՀ նոտարներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում) միջոցով:
  9. Հաշիվը կարող է փակվել հաճախորդի փակման միակողմանի դիմումով ցանկացած ժամանակ կամ Բանկի կողմից միակողմանի` Հաշվում դրամական միջոցների բացակայության և մեկ տարվա ընթացքում Հաշվով գործառնություններ
    չկատարվելու, սահմանված սակագները, հաճախորդի այլ պարտավորությունները չկատարվելու, ինչպես նաև «Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններով» (տես՝ https://www.aeb.am/uploads/bankayin_carayutyunneri_paymanner.pdf հղմամբ) սահմանված այլ դեպքերում: 
  10. Հաշվի փակման դեպքում Հաշվի դրամական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կանխիկ կամ նրա ցուցմամբ փոխանցվում է տվյալ հաճախորդի Բանկում գործող այլ հաշվի հաճախորդի համապատասխան դիմումը ստանալուց ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում, որից հետո Հաշիվը փակվում է:
  11. Բանկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը, հաշվետիրոջը տրամադրում է վերջինիս նախընտրած լեզվով իր Հաշվի վերաբերյալ քաղվածք, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ Հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել: Բանկը հաշվետիրոջ կողմից պահանջ ներկայացնելու դեպքում պարտավոր է 5-օրյա ժակետում տրամադրել հաշվի քաղվածք: Խնայողական հաշվի քաղվածքը տրամադրվում է անվճար:
  12. Բանկը հանդիսանում է հարկային գործակալ ֆիզիկական անձ հաճախորդների համար, ում  Հաշվին առկա միջոցների դիմաց վճարվող տոկոսները ենթակա են հարկման  ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված չափով և կարգով:       
  13. Բանկն իրավունք ունի միակողմանի փոփոխել խնայողական հաշվի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը՝ փոփոխությունն ուժի մեջ մտնելուց առնվազն 15 օր առաջ ծանուցելով հաճախորդներին։
  14. Բանկային ծառայությունները, դրանց մատուցման կարգը, ձևը, ընդհանուր պահանջները, Բանկի վճարների չափերն ու վճարման ժամկետները սահմանվում են Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանագրով և «Բանկային ծառայությունների մատուցման ընհանուր պայմաններով», ինչպես նաև համապատասխան բանկային ծառայությունների տեղեկատվական ամփոփագրերով: 
  15. Առանձին հաճախորդների համար կողմերի համաձայնությամբ կարող են սահմանվել տարեկան անվանական տոկոսադրույքի այլ չափ և/կամ այլ պայման:

 

Ավանդների հատուցումը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:

Վերոնշյալ օրենքով սահմանված կարգով երաշխավորված ավանդի չափերն են՝

ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ է.

բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ է.

գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև տասնվեց միլիոն հայկական դրամով.

դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը՝ յոթ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների և ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների:

 

ԲԱՆԿԸ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐՈՂ Է «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» («KNOW YOUR CUSTOMER») ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՀԱՆՋԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՑԵՐ ՏԱԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ:

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ (FOREIGN ACCOUNT TAX COMPLIANCE ACT (FATCA)) ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՄՆ-Ի ՀԵՏ ԿՆՔԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԲԱՆԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ՝ ԱՄՆ ՀԱՐԿԱՏՈՒ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ:

ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՅԼ ԵՐԿՐԻ ՀԱՐԿԱՏՈՒ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԸ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՏՀԶԿ) ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ  ՀԻՄԱՆ ՎՐԱ:

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»՝ www.fininfo.am, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

Թարմացվել է` 02/06/2026 08:04