Ռազմավարության և մեթոդաբանության վարչության մասնագետ

Վերջնաժամկետ` 25.09.2025

Դիմել հիմա

Աշխատատեղի նկարագրություն

Ռազմավարության և մեթոդաբանության վարչության մասնագետ

Պարտականություններ

  • Բանկի գործունեության ռազմավարության մշակում, մշակման հետ կապված նյութերի հավաքագրում, վերլուծություն,
  • ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող «Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի» մշակում,  մշակման հետ կապված նյութերի հավաքագրում, վերլուծություն,
  • Բանկի բյուջի կազմման հետ կապված անհրաժեշտ տվյալների և նյութերի հավաքագրում, խմբավորում, բյուջի կազմում, վերլուծություն,
  • Բանկի և մասնաճյուղերի գործունեության արդյունքների և Բանկի բյուջի կատարողականի վերլուծություն, հաշվետվությունների կազմում,
  • ՀՀ բանկային համակարգի գործունեության հիմնական ցուցանիշների վերլուծություն,
  • Բանկի մեթոդոլոգիական աշխատանքների կատարման հետ կապված նյութերի հավաքագրում և խմբավորում,
  • Բանկի շահագրգիռ ստորաբաժանումների հետ քաղաքականությունների, կարգերի, կանոնակարգերի և այլ նորմատիվ ակտերի մշակում, վերանայում և կատարելագործում,
  • Բանկի նոր մասնաճյուղերի բացման տնտեսական ծրագրերի մշակում

Ներկայացվող պահանջներ

  • Ֆինանսներ և բանկային գործ
  • Բանկային օրենսդրություն
  • Հաշվապահություն
  • Մակրոտնտեսագիտություն
  • Միկրոտնտեսագիտություն

Հետևյալ բնագավառներում գիտելիքները կդիտվեն որպես առավելություն՝

 

  • Հավանականությունների տեսություն
  • Էկոնոմետրիկա
  • Տնտեսամաթեմատիկական մոդելավորում

Պահանջվող կրթությունը

Բարձրագույն տնտեսագիտական

Պահանջվող աշխատանքային փորձը

Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձը ֆինանսական ոլորտում կդիտվի որպես առավելություն

Տեխնիկական հմտություններ

Տեխնիկական հմտություններ` MS Excel, MS Word, 

Հետևյալ բնագավառներում գիտելիքները կդիտվեն որպես առավելություն՝

  • VBA, Python ծրագրավորման լեզուներ
  • SQL

Լեզուների իմացություն

Հայերեն՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն (գրականությունից ազատ օգտվելու մակարդակ) 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝ պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)

Դիմել հիմա
Թարմացվել է` 25/08/2025 06:40