Հայէկոնոմբանկը Սյունիքի մարզի Կապան քաղաքում մասնակցեց Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած երկրորդ մարզային համաժողովի նպատակն էր քննարկել Սյունիքի մարզի բիզնես միջավայրի առանձնահատկությունները և հնարավորությունները, ինչպես նաև նպաստել Հայաստանի բանկային համակարգի, պետական կառույցների և մասնավոր հատվածի համագործակցությանը:
Միջոցառումը մեկնարկեց «Բանկերը մեկ տեղում» էքսպոյով, որը միտված էր երկխոսության հարթակ ստեղծելու Սյունիքի ձեռնարկատերերի և բանկերի ներկայացուցիչների միջև: Էքսպոյի շրջանակում Հայէկոնոմբանկը այցելուներին ներկայացրեց իր ՓՄՁ քաղաքականությունը և ոլորտին առաջարկվող ֆինանսական գործիքները, ինչպես նաև մանրածախ բիզնեսին վերաբերող հարակից այլ բանկային պրոդուկտներ:
Էքսպոյին հաջորդած պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց ՓՄՁ ոլորտում առկա խնդիրներին, բանկային համակարգի կարևոր դերակատարությանն այդ խոչընդոտների հաղթահարման գործում, ինչպես նաև ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում պետական աջակցության ծրագրերին:
Սյունիքում Հայէկոնոմբանկի ՓՄՁ ֆինանսավորումը հիմնականում ուղղված է զբոսաշրջային ոլորտին, այդ թվում՝ հյուրանոցային տնտեսություններին: Հայէկոնոմբանկի ամբողջական վարկավորման միջոցով Գորիս քաղաքում հիմնադրված «Խորեայի ձոր» հյուրանոցային և ռեստորանային համալիրի ներկայացուցիչը, ելույթ ունենալով պանելային քննարկմանը, մեծապես կարևորեց Հայէկոնոմբանկի հետ համագործակցությունը բիզնեսի հիմադրմանն ու կայացմանն աջակցելու տեսանկյունից:
Հայէկոնոմբանկը բարձր է գնահատում Սյունիքի ձեռնարկատիրական ներուժի բացահայտմանը նվիրված համաժողովը, որը նոր և արդյունավետ համագործակցությունների հարթակ դարձավ:
Բաժանորդագրվի՛ր և առաջինը տեղեկացիր մեր նորությունների և առաջարկների մասին