Հայէկոնոմբանկը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում, շարունակում է խթանել ֆինանսական գրագիտության և ընթերցանության մշակույթի հանրայնացումը: 

Կարևորելով ազգային արժեքների և թումանյանական ժառանգության փոխանցումը սերունդներին՝ Հայէկոնոմբանկը 2026թ. փետրվարին Գիրք նվիրելու օրվա առթիվ մի շարք միջոցառումներ իրականացրեց: «Նվիրում եմ գիրք գրադարանին» նախաձեռնության շրջանակում Բանկի աշխատակիցների կողմից իրականացվեց գրքերի հավաքագրում՝ սահմանամերձ համայնքային գրադարաններից մեկին նվիրաբերելու նպատակով: Ընտրվեց Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի Համլետ Աթաբեկյանի անվան միջնակարգ դպրոցը, որտեղ ներկայում 197 աշակերտ է սովորում, իսկ աշխատակիցների քանակը հասնում է 50-ի:

Հունիսի 5-ին հավաքագրված գրքերից բացի դպրոցին փոխանցվեց նաև Հայէկոնոմբանկի կողմից ձեռքբերված լրացուցիչ գրականություն, որի կարիքը հատկապես զգացվում է առանձին ուսումնական խմբերի հետ նպատակային ծրագրով ուսուցման ընթացքում:

«Ֆինանսական գրագիտության բարձրացումն ու ընթերցանության խրախուսումը Հայէկոնոմբանկի ԿՍՊ ծրագրերի կարևորագույն ուղղություններից են։ Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք ոչ միայն հարստացնել Սարիգյուղի դպրոցականների առօրյան, այլև հիմքեր ստեղծել ֆինանսական գրագիտության և ընթերցանության մշակույթի զարգացման համար», - իր խոսքում նշեց Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը:

Դպրոցի տնօրեն Մեսրոպ Շահնազարյանը, կարևորելով նման նախաձեռնությունները, շնորհակալություն հայտնեց ցուցաբերած ուշադրության և նվիրաբերված գրքերի համար: Դպրոցում նշեցին, որ աշակերտները բավական ժամանակ են անցկացնում գրադարանում, և նոր ու ժամանակակից գրականության առկայությունը ևս կխթանի ընթերցանությունը դպրոցականների շրջանում: 

Այլ նորություններ