Ճամփորդական հարմարավետությունն սկսվում է ճիշտ ընտրված բանկային քարտից: Հայէկոնոմբանկի VISA Guru Travel քարտը հենց այն է, ինչը կապահովի․
- 6 անվճար մուտք օդանավակայանների DragonPass սրահներ` ամեն անգամ մեկ հյուր անվճար հրավիրելու հնարավորությամբ,
- Fast Track ծառայության 2 անվճար հնարավորություն,
- ճամփորդական ապահովագրություն AEB Travel ճամփորդական փաթեթի շրջանակում,
- ուղեբեռի անվճար փաթեթավորում,
- մինչև 1% քեշբեք անկանխիկ վճարումների համար, որոշ գործընկերների մոտ՝ մինչև 5%:
Առաջարկը գործում է մինչև 01․01․2027թ., ընդ որում՝ DragonPass սրահներ մուտքի հնարավորությունն ակտիվացնելու համար կարիք չի լինելու ապահովել 400 ԱՄՆ դոլարին համարժեք անկանխիկ վճարում:
Հայէկոնոմբանկի VISA Guru Travel քարտ կարող եք պատվիրել ինչպես Բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, այնպես էլ AEB Mobile հավելվածով` քարտը Ձեր նախընտրած վայր առաքելու հնարավորությամբ: