Հայէկոնոմբանկի հաճախորդներն այսուհետ կարող են 24/7 ռեժիմով առանց քարտի առկայության AEB Mobile-ով իրենց հաշիվներից գումար կանխիկացնել Բանկի բանկոմատներից:

Այս գործիքը գումար կանխիկացնելու այլընտրանք է այն իրավիճակներում, երբ ֆիզիկական  քարտը Ձեզ մոտ չէ, բայց ունեք կանխիկ դրամի հրատապ անհրաժեշտություն:

Ինչպե՞ս կատարել անքարտ կանխիկացում

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է՝

  • Մուտք գործել AEB Mobile հավելված և սեղմել + նշանը,
  • Անցնել Հայտեր դաշտը, ապա  մուտք գործել Հաշիվներ,
  • Ընտրել Անքարտ կանխիկացում հրահանգը,
  • Լրացնել անհրաժեշտ դաշտերը, գեներացնել կանխիկացման 6-անիշ կոդը և 30 րոպեների ընթացքում մուտքագրել այն բանկոմատի վրա՝ ընտրելով այլ ծառայություններ դաշտը:

 

Գործարքի հիմնական պայմանները

  •           Արժույթը՝ ծառայությունը հասանելի է միայն դրամով (AMD),
  •   Հաշիվների տեսակը՝ կանխիկացումը հնարավոր է կատարել հաշվարկային և քարտային դրամային հաշիվներից (բացառությամբ՝ Arca նվեր, Arca Սոցիալական քարտերի և խնայողական հաշիվների):
  •   Միջնորդավճարներ՝ ստանդարտ սակագինը կազմում է 0.5% (նվազագույնը՝ 100 դրամ), իսկ VISA Guru և Armec’s քարտային հաշիվներից կանխիկացման դեպքում՝ 3%:
  •      Սահմանաչափեր՝
  1.  Մեկ գործարքի առավելագույն գումար՝ 400,000 դրամ, նվազագույնը՝ 1,000 դրամ:
  2. Օրական գործարքների առավելագույն հանրագումար՝ 1,000,000 դրամ:
  3. Օրական գործարքների առավելագույն քանակ՝ 10 անգամ:

Թվային ծառայությունների զարգացումը Հայէկոնոմբանկի համար միայն տեխնոլոգիական խնդիր չէ, այլ ցանկացած իրավիճակում հաճախորդի համար հարմար և անվտանգ միջավայի ձևավորումը:

 

Այլ նորություններ