Հայէկոնոմբանկը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում, շարունակում է խթանել կրթության և ընթերցանության զարգացումն ու տարածումը:

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք նվիրված էին թե´ աշխատակիցների, թե´ հաճախորդների շրջանում ընթերցանության խրախուսմանը: 

Օրվա խորհրդին համահունչ՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ համագործակցության շրջանակում Հայէկոնոմբանկը խրախուսական նվերներ է հանձնել տարվա լավագույն ընթերցողներին: Տարբեր տարիքային խմբերում լավագույնը ճանաչված 15 պատանի ընթերցասերները տարվա ընթացքում կարդացել էին 40 և ավելի գրքեր: 

«Մենք հաճելիորեն տպավորված ենք երեխաների ջանասիրությամբ. սա ընթերցանության իսկական տոն է:  Բանկի ղեկավարության անունից իմ շնորհակալությունն եմ հայտնում գրադարանի ղեկավարությանն ու աշխատակիցներին, ինչպես նաև աշակերտների ծնողներին՝ ընթերցանության համար լավագույն միջավայրը ստեղծելու և երեխաներին մոտիվացնելու համար: Եվ թող մեր երեխաների համար «մեծամտանալու» միակ առիթը կարդացած գրքերի քանակը լինի», - պարգևատրման արարողությանը նշեց Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը:

Գիրք նվիրելն ու ընթերցելը կարևոր առաքելություն է, և Հայէկոնոմբանկն ուրախ է կիսել այդ առաքելությունը երիտասարդների հետ:

Այլ նորություններ