Տեղեկացնում ենք, որ Հայէկոնոմբանկի Arca մագնիսական ժապավենով քարտերը սպասարկվելու են մինչև 2026 թվականի մարտը ներառյալ: Ս.թ. ապրիլի 1-ից մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու:

Վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել Arca մագնիսական ժապավենով քարտերը վերաթողարկել չիպային քարտերով:

Անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Հայէկոնոմբանկի ցանկացած մասնաճյուղ քարտի անվճար վերաթողարկման համար:

Չիպային քարտերի օգտագործման պայմանները նույնն են, ինչ մագնիսական ժապավենով քարտերի դեպքում: Չիպային քարտերով գործարքներն ավելի ապահով են և հնարավորություն են ընձեռում իրականացնել նաև անհպում գործարքներ:

 

Այլ նորություններ