AEB Mobile հավելվածում հասանելի են ArcaQR և Իդրամ QR կոդերի միջոցով վճարումները։
Արագ, անվտանգ և անկանխիկ վճարում կատարելու համար․
- մու՛տք գործեք AEB Mobile,
- սեղմե՛ք + նշանը,
- ընտրե՛ք «Փոխանցում QR-ով» հրահանգը,
- տեսախցիկը պահե՛ք QR կոդի վրա և վերջ․․․ Վճարումը կատարված է:
QR վճարումներն այսօր ամբողջ աշխարհում շատ տարածված են, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում վայրկյանների ընթացքում կատարել անհպում վճարումներ հազարավոր սպասարկման կետերում և առցանց խանութներում: