Կարևորելով հաճախորդների ֆինանսական անվտանգությունը՝ Հայէկոնոմբանկը հիշեցնում է, որ խաբեությունից և զեղծարարությունից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել զգոնություն:

Վերջին օրերին խաբեբաներն էլեկտրոնային հաղորդագրություն են տարածում՝ նշելով, որ հասանելիություն են ստացել անձի բանկային տվյալներին, ինչը խաբեություն է:

Երբեք մի՛ պատասխանեք կասկածելի հաղորդագրություններին և նամակներին:

Հարցերի դեպքում զանգահարե՛ք Հայէկոնոմբանկի շուրջօրյա գործող 86-86 հեռախոսահամարով:

Զեղծարարությունից և խարդախություններից խուսափելու համար հորդորում ենք հետևել միայն Հայէկոնոմբանկի պաշտոնական կայքին և սոցիալական էջերին:

Շնորհակալություն վստահության համար:

 

 

 

Այլ նորություններ