Վերջին շրջանում կրկին ակտիվացել են խաբեության դեպքերը կապված 5G կապի բարելավման հետ:

Զեղծարարները կապ են հաստատում հեռախոսով և ներկայանում որպես կապի օպերատորների ներկայացուցիչներ՝ առաջարկելով բարելավել 5G կապի որակը:

Այնուհետև առաջարկում են անցնել իրենց կողմից տրամադրված հղումներով, որի միջոցով զեղծարարները հասանելիություն են ստանում Ձեր հեռախոսին և բանկային հաշիվներին, րոպեների ընթացքում ձևակերպում են վարկ Ձեր անունով կամ Ձեր հաշիվներում առկա գումարը փոխանցում են այլ անձի: 

Ձեր ֆինանսական անվտանգությունը կարևոր է Հայէկոնոմբանկի համար.

Բանկը հորդորում է՝

!! Զգուշանալ 5G կապի և հեռախոսի կարգաբերումների վերաբերյալ ստացվող առաջարկներից, դադարեցնել զանգը և կապ հաստատել տվյալ օպերատորի հետ՝ առաջարկի իսկությունը ճշտելու համար։

!! Չանցնել կասկածելի հղումներով և Ձեր բանկային տվյալները չփոխանցել այլ անձանց:

Ֆինանսական զեղծարարություններից և խաբեություններիզ զերծ մնալու համար ծանոթացեք Հայէկոնոմբանկի տեղեկատվական անվտանգության կանոններին:

Ցանկացած կասկածի դեպքում կապ հաստատեք մեզ հետ 86 86 հեռախոսահամարով:

Ուշադրություն

Հայէկոնոմբանկը երբեք չի դիմի Ձեզ՝

  • Քարտի PIN-կոդ կամ գաղտնաբառ տրամադրելու խնդրանքով: 
  • Քարտի դարձերեսին գտնվող անվտանգության եռանիշ ծածկագիրը (CVC) տրամադրելու խնդրանքով: 
  • SMS-ով կամ էլ․ փոստով ստացված մեկանգամյա հաստատման կոդերի տրամադրման խնդրանքով:
  • Մոբայլ բանկինգ հավելվածի գաղտնաբառը տրամադրելու խնդրանքով: 
  • Իբրև անվտանգության նկատառումներով հաշվի գումարը մեկ այլ հաշվի տեղափոխելու առաջարկով:
Այլ նորություններ